Հոդվածում ներկայացված է որոշակի խմբի հաճախորդներին տրամադրվող զեղչ, որը հիմնված է ապրանքների համար սահմանված հատուկ գների վրա: Զեղչի այս տեսակը նպատակահարմար է օգտագործել, երբ տոկոսով հաշվարկված գները կլոր չեն ստացվում: Հաճախորդներին ապրանքները կվաճառվեն հատուկ գներով, իսկ ստանդարտ գների հետ տարբերությունները կարտացոլվեն որպես զեղչ:
Զեղչը նկարագրելուց առաջ անհրաժեշտ է մուտքագրել վաճառքի ստանդարտ ու հատուկ գները, որոնք կարտացոլվեն Գնացուցակ հաշվետվության մեջ: Հաշվետվությունում երևում են ապրանքների համար սահմանված գները երկու տեսակներով, ընդ որում բոլոր ապրանքների համար հատուկ գները ցածր են ստանդարտ գներից:
Զեղչը նկարագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել Զեղչեր տեղեկատու: Հոդվածում ներկայացված են միայն այն դաշտերը, որոնք օգտագործվում են զեղչի մոդելը նկարագրելու համար:
Անվանում դաշտում լրացնել նկարագրվող զեղչի անունը, օրինակ` Հատուկ գներ հավատարիմ հաճախորդների համար:
Ժամկետ դաշտում անհրաժեշտ է նշել զեղչի գործելու ժամանակահատվածը: Երբ ժամկետը լրանա կարիք չի լինի հիշել ու անջատել զեղչի կիրառությունը` դա կկատարվի ավտոմատ:
Պայմաններ բաժնում նկարագրվում են պայմաններ, որոնց բավարարման դեպքում պետք է գործի զեղչը:
Տեսակ դաշտում անհրաժեշտ է ընտրել զեղչի պայմանի կիրառման տեսակը: Մեր օրինակում ընտրված է 1-Միանվագ վաճառքի գումար տարբերակը:
Արժեքը մեծ է դաշտում անհրաժեշտ է լրացնել այն գումարը, որը պետք է գերազանցի գնորդի կուտակված գնումները որպեսզի գործի զեղչը: Մեր օրինակում լրացված է 0.01, քանի որ ձեռքբերման գումարի վրա պայման չկա:
Ներկայացվող օրինակում հատուկ գները գործելու են մշտական հաճախորդների համար, հետևաբար լրացված է Գործընկերոջ խումբ դաշտը` ընտրելով նախապես բացված Հավատարիմ հաճախորդներ խումբը:
Պայմանները սահմանելուց հետո անհրաժեշտ է նկարագրել, թե ինչպես պետք է հաշվարկվի զեղչը: Կիրառում բաժնից անհրաժեշտ է ընտրել զեղչի կիրառման եղանակը: Մեր օրինակի համար ընտրված է 4- Զեղչի գնի տեսակի կիրառում եղանակը:
Զեղչի գնի տեսակ դաշտում անհրաժեշտ է ընտրել այն գնի տեսակը, որով սահմանված գները պետք է գործեն Հավատարիմ հաճախորդներ խմբի գնորդների համար: Մեր օրինակում ընտրված է Հատուկ գներ տեսակը և քանի որ Հատուկ գները գործելու են բոլոր ապրանքների համար, հետևաբար սեգմենտ դաշտը թողնված է դատարկ:
Զեղչը նկարագրված է, կարելի է գրանցել այն Հիշել և փակել կոճակով:
Զեղչերի ավտոմատ հաշվարկման համար անհրաժեշտ է oգտագործողի դրույթների Աշխատանքի սահմանափակումներ էջից ակտիվացնել Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ և/կամ Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո դրոշակները: