Հոդվածում ներկայացված է զեղչերի համատեղ կիրառման տարբերակ, երբ ապրանքի համար միաժամանակ գործում են մեկից ավելի զեղչեր:
Մեր օրինակում որպես համատեղ գործող զեղչեր գործարկվել են նախապես նկարագրված Հատուկ առաջարկ (30% զեղչ) և Հավատարիմ հաճախորդների քարտերի տոկոսի կիրառություն անունով զեղչերը: Հավատարիմ հաճախորդի համար կգործի հայտարարված զեղչերից առավելագույնը, այսինքն` եթե ձեռքբերվի չզեղչված ապրանք, ապա կգործի քարտի զեղչը` 10%, հակառակ դեպքում` ապրանքի զեղչը 30%:
Զեղչերի համատեղ գործելու եղանակն ընտրելու համար պատուհանի ներքևի հատվածից անհրաժեշտ է սեղմել Զեղչերի միավորման եղանակ, ընտրել Առավելագույն զեղչ տարբերակը:
Հաշվարկված զեղչերի մասին մանրամասներ կարելի է տեսնել անմիջապես վաճառքի փաստթղթում, փաստաթղթի Գլխավոր ներդիրից սեղմենք Ցույց տալ հաշվարկները հրամանը, պատուհանի ներքևի հատվածում բացվում է զեղչերի հաշվարկային տվյալների բաժին, որտեղ կարելի է տեսնել, թե ապրանքների ցուցակի յուրաքանչյուր տողի համար ինչ զեղչեր են հաշվարկվել:
Զեղչերի ավտոմատ հաշվարկման համար անհրաժեշտ է oգտագործողի դրույթների Աշխատանքի սահմանափակումներ էջից ակտիվացնել Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ և/կամ Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո դրոշակները: