Օգտագործողներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Ադմինիստրատորի գործիքներ >

Օգտագործողներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Լոկալ տարբերակ

Ամպային տարբերակ

 

Լոկալ տարբերակ

 

Օգտագործողներ ցուցակում երևում են համակարգում գրանցված բոլոր օգտագործողները։ Այս թղթապանակից բացվում է կոնտեքստային ցանկ հետևյալ հրահանգներով.

AdminTools.Users7

Ավելացնելիս պետք է լրացնել Օգտագործողի անուն, Օգտագործողի նկարագրություն, Գաղտնաբառ, Հաստատել գաղտնաբառը (պետք է համընկնի Գաղտնաբառ դաշտի արժեքի հետ) դաշտերը:

 

AdminTools.Users1
 

Դաշտ

Նշանակություն

Քարտի համար

Նշվում է Օգտագործողի (օր.`մենեջեր) քարտի կոդը, որը կիրառվում է POS ենթահամակարգի Վաճառք փաստաթղթում որոշակի գործողություններ մենեջերի իրավասությամբ կատարելու համար:

Մուտքը թույլատրված է

Դրոշակը ընտրելու դեպքում օգտագործողին թույլատրվում է մտնել համակարգ։

Ադմինիստրատոր է

Դրոշակը ընտրելու դեպքում օգտագործողը լրացուցիչ ստանում է ադմինիստրատորի իրավունքներ։ Դրանք են.

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում գտնվող կետերին հասանելիություն,

Տեղափոխել հավաստիության ամսաթիվը գործողության կատարում,

Դրույթներում որոշ ներդիրների խմբագրում:

 

Օգտագործողի տվյալները խմբագրելիս չի կարելի փոխել միայն օգտագործողի անունը։
Չի կարելի հեռացնել ADMIN անունով օգտագործողին։ Չի թույլատրվում հեռացնել նաև այդ պահին տվյալների պահոցների հետ աշխատող օգտագործողներին։

Լոկալ օգտագործողի գաղտնաբառը կարելի է փոխել WorkBeginning ցանկի KeysԳաղտնաբառի փոփոխություն հրամանի միջոցով:

 

 

Ամպային տարբերակ

 

Ամպային տարբերակում տվյալների պահոցում օգտագործող ավելացնելու համար նախ պետք է գրանցվել Առաջին մուտքը համակարգ էջում նկարագրված եղանակով: Օգտագործողի ավելացման պատուհանն ունի հետևյալ տեսքը:

 

AdminTools_Users11

 

Դաշտ

Նշանակություն

Էլեկտրոնային փոստ

Այս դաշտում պետք է նշել օգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախօրոք պետք է գրանցված լինի, որպես ամպային օգտագործող Առաջին մուտքը համակարգ էջում նկարագրված եղանակով:

Մուտքանուն

Էլեկտրոնային փոստ դաշտին կից խոշորացույցի նշանին սեղմելուց հետո մուտքանունն ավտոմատ կլրացվի էլեկտրոնային փոստի հասցեով:

Նկարագրություն

Օգտագործողի նկարագրությունը կարելի է նշել WorkBeginning ցանկի User  properties Օգտագործողի հատկություններ հրամանի միջոցով կամ համակարգի վերևի աջ հատվածում ցուցադրվող էլեկտրոնային հասցեի վրա մկնիկի կրկնակի սեղմումով բացվող պատուհանում: Օգտագործողի նկարագրություն նշված լինելու դեպքում համակարգում մի շարք տեղերում կցուցադրվի օգտագործողի նկարագրություն:

Համար

Օգտագործողի համարն է (ID-ն), լրացվում է ավտոմատ և փոփոխման ենթակա չէ:

Ադմինիստրատոր է

Դրոշակը ընտրելու դեպքում օգտագործողը լրացուցիչ ստանում է ադմինիստրատորի իրավունքներ։ Դրանք են.

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում գտնվող կետերին հասանելիություն,

Տեղափոխել հավաստիության ամսաթիվը գործողության կատարում,

Դրույթներում որոշ ներդիրների խմբագրում:

Գլխավոր ադմինիստրատոր

Դրոշակը ընտրելու դեպքում օգտագործողը ստանում է գլխավոր ադմինիստրատորի կարգավիճակ: Գլխավոր ադմինիստրատորի կարգավիճակ ունեցող օգտագործողները ադմինիստրատորի կարգավիճակ ունեցող օգտագործողներից տարբերվում են նրանով, որ ունեն հասանելիություն Օգտագործողներ էջին: Հետևաբար, միայն գլխավոր ադմինիստրատորը կարող է նոր օգտագործող ավելացնել կամ խմբագրել օգտագործողների իրավասությունները:

Հասանելի բանալիներ

Հասանելի բանալիներ հատվածից տվյալ օգտագործողին հասանելի բանալու կամ բանալիների դիմաց պետք է նշված լինի Հասանելի է դրոշակը:

Քարտի համար

Նշվում է Օգտագործողի (օր.`մենեջեր) քարտի կոդը, որը կիրառվում է POS ենթահամակարգի Վաճառք փաստաթղթում որոշակի գործողություններ մենեջերի իրավասությամբ կատարելու համար:

PIN կոդ

PIN կոդն օգտագործվում է Օֆլայն տաբերակով համակարգ մուտք գործելիս: Եթե օգտագործողի համար PIN կոդ սահմանված չէ, ապա նա կարող է Օֆլայն տարբերակով մուտք գործել առանց կոդի:

Հաստատել PIN կոդը

Այս դաշտում պետք է կրկնել սահմանած PIN կոդը:

 

Չի թույլատրվում հեռացնել այդ պահին տվյալների պահոցների հետ աշխատող օգտագործողներին։

Ամպային օգտագործողի գաղտնաբառը կարելի է փոխել WorkBeginning ցանկի User  properties Օգտագործողի հատկություններ հրամանի միջոցով կամ համակարգի վերևի աջ հատվածում ցուցադրվող էլեկտրոնային հասցեի վրա մկնիկի կրկնակի սեղմումով բացվող պատուհանի Գաղտնաբառի փոփոխություն հրամանով: Գաղտնաբառը կարելի է փոխել նաև աշխատանքի սկզբի պատուհանում Մոռացե՞լ եք գաղտնաբառը հրամանին սեղմելով:

 

Բացի ավելացնելու, խմբագրելու, հեռացնելու հրամաններից Օգտագործողների կոնտեքստային ցանկից հասանելի են հետևյալ հրամանները.

Օգտագործողի իրավասություններ

Դրամարկղերի հասանելիություն

Պահեստների դրույթներ

Լրացուցիչ դրույթներ և իրավասություններ

Ընտրյալ ապրանքներ և ծառայություններ

Պատճենել իրավասություններ

 

Տես ավելին`

ՀԾ-Առևտուր համակարգի ադմինիստրատորի խնդիրների շրջանակը