Հոդվածում ներկայացված է ցանցի տարբեր խանութներում կիրառվող զեղչի օրինակ:
Ենթադրենք ցանցում ավելացել է նոր խանութ ցանցում և հաճախորդներ ներգրավելու համար զեղչեր են հայտարարվում միայն նորաբաց մասնաճյուղում: Ամբողջ տեսականու համար գործելու է 20% զեղչ` հուլիսի 1-ից մինչև 10-ը ժամանակահատվածում:
Զեղչը նկարագրելու համար անհրաժեշտ է բացել Զեղչեր տեղեկատուն, ավելացնել նոր զեղչ: Հոդվածում ներկայացված են միայն այն դաշտերը, որոնք օգտագործվում են զեղչի մոդելը նկարագրելու համար:
Անվանում դաշտում լրացնել նկարագրվող զեղչի անունը. Մեր օրինակում ` 20% զեղչ նորաբաց խանութում:
Ժամկետ դաշտում անհրաժեշտ է նշել զեղչի գործելու ժամանակահատվածը: Երբ ժամկետը լրանա կարիք չի լինի հիշել ու անջատել զեղչի կիրառությունը` դա կկատարվի ավտոմատ: Մեր օրինակում ժամկետը նշված է 01.07.2023-10.07.2023:
Պահեստ դաշտում լրացվում է այն պահեստը, որտեղից վաճառելու դեպքում պետք է գործի զեղչը: Մեր օրինակում ընտրվել է նոր մասնաճյուղը (03- ՙԴԱԼՄԱ՚ տոնավաճառ):
Պայմաններ բաժնում նկարագրվում են պայմաններ, որոնց բավարարման դեպքում պետք է գործի զեղչը: Մեր օրինակում ձեռքբերման գումարի պայման նախատեսված չէ, այդ պատճառով Տեսակ դաշտում անհրաժեշտ է ընտրել 1- Միանվագ վաճառքի գումար տարբերակը և Արժեքը մեծ է դաշտում լրացվել է 0.01 արժեքը:
Պայմանները սահմանելուց հետո անհրաժեշտ է նկարագրել, թե ինչպես պետք է հաշվարկվի զեղչը:
Կիրառում բաժնից անհրաժեշտ է ընտրել զեղչի կիրառման եղանակը, մեր օրինակում` 5- %-ի կիրառում եղանակ, իսկ բացված Զեղչի տոկոս դաշտում անհրաժեշտ է լրացնել 20:
Զեղչը նկարագրված է, կարելի է գրանցել այն Հիշել և փակել կոճակով:
Այսպիսով, նկարագրվեց զեղչի օրինակ, որը գործում էր խանութների ցանցի միայն մեկ մասնաճյուղում:
Զեղչերի ավտոմատ հաշվարկման համար անհրաժեշտ է oգտագործողի դրույթների Աշխատանքի սահմանափակումներ էջից ակտիվացնել Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ և/կամ Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո դրոշակները: