Զեղչեր տեղեկատուում մեկից ավելի սխեմաներ ունենալու դեպքում, դրանք կարելի է միավորել ըստ խմբերի: Սա հնարավորություն է տալիս սահմանել խմբի մեջ մտնող սխեմաների համատեղ կիրառման կանոններ:
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Զեղչի խումբ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Զեղչի խմբի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Զեղչի խմբի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Զեղչերի միավորման եղանակ |
Խմբի մեջ մտնող զեղչերի սխեմաների համատեղ կիրառման` միավորման եղանակը: 1-Գումարում արժեքը ընտրելու դեպքում բոլոր սխեմաները կկիրառվեն: Ստացված արդյունքները կգումարվեն: 2-Հաջորդական կիրառում արժեքը ընտրելու դեպքում սխեմաները կկիրառվեն քայլ առ քայլ` Առաջնահերթություն դաշտերում լրացված հերթականությամբ: Եթե զեղչերի սխեմաներում Առաջնահերթություն դաշտի արժեքները կրկրվում են, ապա հաջորդական կիրառումը կսկսվի ամենափոքր կոդն ունեցող զեղչից: 3-Առավելագույն զեղչ արժեքը ընտրելու դեպքում կկիրառվի սխեմաներից գնորդի համար առավելագույն զեղչ ապահովող սխեման: 4-Առաջնահերթություն արժեքը ընտրելու կկիրառվի սխեմաներից մեկը` Առաջնահերթություն դաշտերում լրացված արժեքներից ամենափոքր արժեքովը: Եթե զեղչերի սխեմաներում Առաջնահերթություն դաշտի արժեքները կրկրվում են, ապա կվերցվի ամենափոքր կոդն ունեցող զեղչը: |
Առաջնահերթություն |
Մի քանի զեղչի խմբեր ունենալու դեպքում կարելի է սահմանել դրանց առաջնահերթություն: Սա կիրառվում է, եթե զեղչերի վերջնական միավորման եղանակն ընտրված է Հաջորդական կիրառում կամ Առաջնահերթություն տարբերակը: Զեղչերի վերջնական միավորման եղանակը նշվում է կոնտեքստային ցանկից համապատասխան հրամանով: |
Տեղեկատուի կոնտեքստային ցանկի` Զեղչերի միավորման եղանակ հրամանով կարգավորվում է Զեղչերի խմբերի կամ խմբեր չունեցող զեղչերի վերջնական միավորման եղանակը: