Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Գործողություններ >

Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում

Previous pageReturn to chapter overviewNext page

Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում գործողության միջոցով e-Invoicing համակարգից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի սերիա-համարները վերագրվում են համապատասխան Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև, Ապրանքների տրամադրումներ առաքիչին կամ Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթղթերին:

Այս հրամանով բացվում է պատուհան, որի Ճանապարհ դաշտում անհրաժեշտ է նշել e-Invoicing համակարգից XML ֆորմատով արտահանված ֆայլը: Փաստաթղթի նույնականացումը կատարվում է ըստ հետևյալ դաշտերի՝ Ամսաթիվ, Վայր, որտեղից ապրանքները առաքվում են, Ապրանքների առաքման հասցե, Ընդհանուր քանակ և Ապրանքների քանակ:

 

productsInvoices

 

Կատարել կոճակը սեղմելուց բացվող պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

prodinvoice

 

Բացվող պատուհանում արտացոլված է հաշիվների նույնականացման մանրամասն հաշվետվությունը։

Արտացոլվել է ստուգավանդակը կնշվի և համապատասխան փաստաթղթի Հաշվարկային փաստաթուղթ բաժնի Սերիա և համար ու Դուրս գրման ամսաթիվ դաշերը կլրացվեն միայն այն փաստաթղթերի համար, որոնք նույնականացվել են։ Չնույնականացված փաստաթղթերի համար համանուն սյան մեջ կնշվի Չարտացոլման պատճառ։