Նախընտրելի ապրանքներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Առևտրային գործակալներին վերաբերող >

Նախընտրելի ապրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է առևտրային գործակալների նախընտրելի ապրանքները՝ ցանկալի դասավորությամբ։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Առևտրային գործակալի նախընտրելի ապրանքներ երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում կընդգրկվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալ(ներ)ի նախընտրելի ապրանքների սխեմաները։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում կընդգրկվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր նախընտրելի ապրանքների սխեմաները։

 

Նախընտրելի ապրանքներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալ(ներ)ը, ում համար սահմանվում են նախընտրելի ապրանք(ներ)ը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Ապրանք

Ապրանք(ներ)ը, որոնք սահմանվում են որպես նախընտրելի։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Խմբագրել առևտրային գործակալին. ընթացիկ տողի առևտրային գործակալ տեղեկատուի խմբագրման հնարավորություն։

 

note Նշում

Հասանելի ապրանքներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի SalesAgent.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):