Ապրանքների վերադարձեր առաքիչից

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Փաստաթղթեր >

Ապրանքների վերադարձեր առաքիչից

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթուղթն օգտագործվում է առաքիչից ապրանքները պահեստ վերադարձնելու գործընթացում: Այն հնարավոր է ստեղծել ինչպես Ապրանքների վերադարձեր առաքիչին թղթապանակից, այնպես էլ Ըստ Առաքիչի Ապրանքների մնացորդներ հաշվետվության կոնտեքստային ցանկից: Փաստաթղթի ստեղծման արդյունքում Առաքիչի ապրանքային մնացորդները նվազում են վերադարձվող ապրանքների քանակներով: Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի գրանցման պատուհանը ծրագրում բաղկացած է 3 էջից՝ Ապրանքներ, Տարաներ և Լրացուցիչ։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Պահեստ

Պահեստը, որտեղ մուտքագրվում են առաքիչից վերադարձվող ապրանքները: Դաշտը տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը:

Առաքիչ

Առաքիչը, ումից վերադարձվում են ապրանքները:

Ավտոմեքենա

Ավտոմեքենան, որից վերադարձվում են ապրանքները: Առաքիչ դաշտը լրացնելու դեպքում ավտոմատ լրացվում է նրան կցված ավտոմեքենաներից հիմնականը:

Ընդունող

Մուտքի պահեստի պահեստապետի Անուն Ազգանունը: Եթե Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը նշված չէ, արժեքը լրացվում է Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Պահեստապետ դաշտից, հակառակ դեպքում՝ Պահեստ տեղեկատուից։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Գնացուցակի տեսակ

Լռությամբ առաջարկվում է Ընդհանուր էջում նշված Գնորդին կցված Գնացուցակի տեսակը։ Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունը Վաճառքի համար տրված է:

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 

Ապրանքներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProdRetFromCourProd

 

Ապրանքներ աղյուսակում լրացվում է գնացուցակի տեսակը, վերադարձման ենթակա ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, վերադարձման ենթակա քանակները, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProdRetFromCourContainers

 

Տարաներ աղյուսակում լրացվում է վերադարձման ենթակա տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակները: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

 

ProdRetFromCourAddl

 

Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Փաստաթղթի այլ համակարգ ուղարկման վիճակը: Կարող է ընդունել 2 արժեք՝ Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է։

Հարկային փաստաթղթի տվյալներ

Փաստաթղթի` հարկային ծրագիր արտահանված լինելու հայտանիշը: Փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս ստուգավանդակն ավտոմատ կնշվի: Սերիա և համար և Դուրս գրման ամսաթիվ դաշտերը հնարավոր է ավտոմատ լրացնել Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման միջոցով։

 

Ապրանքների վերադարձեր առաքիչից թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Արտահանել այլ համակարգ․ Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթուղթը հնարավոր է(են) անմիջապես արտացոլել հարկային մարմնի е-Invoicing ծրագրում կամ արտահանել XML ֆորմատով ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել e-Invoicing ծրագիր:

Արտահանել ըստ արտաքին կոդերի. Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթղթերն արտահանվում է(են) Excel  ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել ՀԾ-Զեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր համակարգեր:

 

note Նշում

Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsReturnFromCourier.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):