Տպելու ձևանմուշներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Տպելու ձևանմուշներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգի բոլոր փաստաթղթերի տպվող ձևանմուշները պահվում են Տպելու ձևանմուշներում: Յուրաքանչյուր փաստաթղթի տեսակ ունի առնվազն մեկ համակարգային տպելու ձևանմուշ: Օգտագործողը կարող է ավելացնել այլ ձևանմուշներ:

Տպելու ձևանմուշի ավելացումը կատարվում է հետևյալ պատուհանի միջոցով.

 

PrintTemplates1

 

Տպելու ձևանմուշ պատուհանը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ձևանմուշի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Ձևանմուշի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Փաստաթղթի տեսակ

Ընտրվում է փաստաթղթի տեսակը, որը պետք է տպվի տվյալ ձևանմուշով: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են ծրագրում առկա փաստաթղթի տեսակները:

Ակտիվ է

Դրոշակը միացված լինելու դեպքում ձևանմուշը կարելի է ընտրել Դրույթների Տպելու ձևանմուշներ էջից կամ փաստաթղթի ժապավենից:

 

Կախված Ձևանմուշի տեսակ սյան արժեքից Տպելու ձևանմուշների ընթացիկ տողի կոնտեքստային ցանկում կարող են լինել հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր Տպելու ձևանմուշ։

Բացել․ բացել/խմբագրել Տպելու ձևանմուշը։ Ոչ համակարգային տպելու ձևանմուշների դեպքում խմբագրման ենթակա են Անվանում, Փաստաթղթի տեսակ դաշտերի արժեքներն ու Ակտիվ է ստուգավանդակը, իսկ համակարգային տպելու ձևանմուշների դեպքում` միայն Ակտիվ է ստուգավանդակը:

Հեռացնել. հեռացնել Տպելու ձևանմուշը։

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ Տպելու ձևանմուշ՝ ընթացիկ ձևանմուշի տվյալներով լրացված:

Ներմուծել ֆայլը. ընթացիկ ձևանմուշի վրա ներմուծել համակարգչի որևէ թղթապանակում գտնվող որևէ ձևանմուշ։

Արտահանել ֆայլը.արտահանել Տպելու ձևանմուշը։

Բացել ֆայլի թղթապանակը. բացել այն թղթապանակը, որտեղից ներմուծվել է Տպելու ձևանմուշը։

Խմբագրել տպելու ձևանմուշը. խմբագրել ներքին տպելու ձևանմուշ տեսակի և REPX ֆորմատի ձևանմուշը։

Փոխարկել XML-ի.  ներքին տպելու ձևանմուշ տեսակի և REPX ֆորմատի ձևանմուշը փոխարկել XML ֆորմատի։