Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Փաստաթղթեր >

Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթուղթն օգտագործվում է առաքիչների միջև ապրանքների փոխանակման գործընթացում:

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Ընդ որում՝ նոր փաստաթուղթ ավելացնելիս դաշտի արժեքը առաջարկվում է դատարկ, որը չփոփոխելու դեպքում փաստաթուղթը հիշելիս գրանցվում է ծրագրային հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Ելք

Հանձնող առաքիչ

Առաքիչը, որը հանձնում է ապրանքները: Կարող է ընդունել արժեքներ Առևտրային գործակալներ տեղեկատուից։

Ավտոմեքենա

Ապրանքները հանձնող առաքիչի ավտոմեքենան։ Կարող է ընդունել արժեքներ Ավտոմեքենաներ տեղեկատուից։

Մուտք

Ընդունող առաքիչ

Առաքիչը, որը ընդունում է ապրանքները: Կարող է ընդունել արժեքներ Առևտրային գործակալներ տեղեկատուից։

Ավտոմեքենա

Ապրանքները ընդունող առաքիչի ավտոմեքենան։ Կարող է ընդունել արժեքներ Ավտոմեքենաներ տեղեկատուից։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Գնացուցակի տեսակ

Լռությամբ առաջարկվում է Ընդհանուր էջում նշված Գնորդին կցված Գնացուցակի տեսակը։ Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունը Վաճառքի համար տրված է:

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթղթի` այլ համակարգ ուղարկման վիճակը: Կարող է ընդունել 2 արժեք՝ Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է։

Հարկային փաստաթղթի տվյալներ

Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթղթի` հարկային ծրագիր արտահանված լինելու հայտանիշը: Փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս ստուգավանդակն ավտոմատ կնշվի: Սերիա և համար և Դուրս գրման ամսաթիվ դաշտերը հնարավոր է ավտոմատ լրացնել Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման միջոցով։

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 

Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

productsMoveByCurier

 

Ապրանքներ ցուցակում լրացվում է գնացուցակի տեսակը, տեղափոխվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է.

 

productsMoveByCurier_Cont

 

Տարաներ աղյուսակում լրացվում է տեղափոխվող տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16 ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակները: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։ 

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Արտահանել հարկային ծրագիր․ Ապրանքների տեղաշարժ(եր)ն առաքիչների միջև փաստաթուղթը հնարավոր է(են) անմիջապես արտացոլել հարկային մարմնի е-Invoicing ծրագրում կամ արտահանել XML ֆորմատով ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել e-Invoicing ծրագիր:

Արտահանել այլ համակարգ. Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև փաստաթղթերն արտահանվում է(են) Excel  ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել ՀԾ-Զեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր համակարգեր:

 

note Նշում

Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsMoveBetweenCouriers.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates)։