Սարքավորումներ

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Սարքավորումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Սարքավորումներ էջի տեսքը հետևյալն է.

 

Options_Equipment1

 

ՀԴՄ բաժնում կարելի է կարգավորել ծրագրին միացված ՀԴՄ սարքավորման և տերմո տպիչի աշխատանքը․

 

Դաշտ

Նշանակություն

Ակտիվացնել

Ստուգավանդակը նշելու դեպքում ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը հասկանում է, որ ծրագրին միացված է ՀԴՄ սարք։

Տպել ապրանքի կոդը ՀԴՄ կտրոնում

Հնարավոր է սահմանել ՀԴՄ կտրոնում ապրանքի կոդի արտացոլումը։

Վաճառված տարաներն արտացոլել ՀԴՄ կտրոնում

Հնարավոր է սահմանել ՀԴՄ կտրոնում տարաների արտացոլումը։

Ապրանքի զեղչի տոկոսն արտացոլել ՀԴՄ կտրոնում

Հնարավոր է սահմանել ՀԴՄ կտրոնում ապրանքի զեղչի տոկոսի արտացոլումը։

Զեղչի տեսակ

Սահմանվում է ՀԴՄ կտրոնում զեղչի տեսակի լրացման եղանակը. 1 արժեքի դեպքում  կտրոնում կլրացվի է զեղչի տոկոսը, 2 արժեքի դեպքում՝ գումարը։ Դաշտն ակտիվ է միայն Ապրանքի զեղչի տոկոսն արտացոլել ՀԴՄ կտրոնում պարամետրը միացված լինելու դեպքում։

Վաճառված ապրանքի սկզբնական գնի լրացման եղանակ

Սահմանվում է ՀԴՄ կտրոնում ապրանքի սկզբնական գնի լրացման եղանակը. 0 արժեքի դեպքում ապրանքի չզեղչված գինը կհաշվարկվի Գնացուցակի գնով, 2 արժեքի դեպքում՝ Վաճառքի գնով։ Դաշտն ակտիվ է միայն Ապրանքի զեղչի տոկոսն արտացոլել ՀԴՄ կտրոնում պարամետրը միացված լինելու դեպքում։

Ապրանքի անվանման լրացման եղանակ

Սահմանվում է ՀԴՄ կտրոնում ապրանքների անվանման լրացման եղանակը․ 0 արժեքի դեպքում կլրացվի ապրանքի անվանումը, 1 արժեքի դեպքում՝ լրիվ անվանումը:

ՀԴՄ-ի IP հասցե

Սահմանվում են ՀԴՄ սարքավորման աշխատանքի համար անհրաժեշտ այլ պարամետրեր։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

ՀԴՄ-ի պորտի համար

ՀԴՄ օգտագործողի իդենտիֆիկատոր

ՀԴՄ օգտագործողի գաղտնաբառ

ՀԴՄ գաղտնաբառ

ԱԱՀ-ով հարկվող բաժին

ԱԱՀ-ով չհարկվող բաժին

Օգտագործել ՀԴՄ-ի POS-ը

Հնարավոր է սահմանել POS-ի՝ ՀԴՄ-ում արտացոլման պարամետրը։

Տպել կտրոնի տպիչով

Ստուգավանդակը նշելու դեպքում ՀԴՄ կտրոնը հնարավոր է տպել տերմո տպիչով։

Կտրոնի տպիչ

Սահմանվում են տերմո տպիչի աշխատանքի համար անհրաժեշտ պարամետրերը։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

ՀԴՄ սարքի համար

Կանխիկ գումարի սահմանաչափ

Սահմանվում է ՀԴՄ կտրոն տպելիս Կանխիկ գումարի սահմանաչափը։

 

Options_Equipment2

 

Սկաներ բաժնում կարելի է կարգավորել գծիկավոր կոդ (bar code) կարդացող սկաների աշխատանքը․

 

Դաշտ

Նշանակություն

Ակտիվացնել

Ստուգավանդակը նշելու դեպքում ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը հասկանում է, որ ծրագրին միացված է Սկաներ։

COM Port

Սահմանվում է հաջորդական պորտը, որին միացված է սկաները։

Baud Rate

Սահմանվում են սկաների աշխատանքի այլ պարամետրեր։

Data Bits

Parity

Stop Bits

Էլ․ կշեռքում հաշվառվող ապրանքների պարամետրեր

Նախատեսված է Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում  Ապրանքները Գծիկավոր կոդով (նաև ըստ քաշի) մուտքագրելու համար։

Նախդիր

Սահմանում է գծիկավոր քաշային կոդի նախդիրը։ Կարող է ընդունել 20-29 արժեքները։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Գծիկավոր կոդի երկարություն

Սահմանվում է գծիկավոր կոդի երկարությունը։

 

Զանգի սպասարկում բաժնում կարելի է կարգավորել հեռախոսային կենտրոնի աշխատանքն ավտոմատացնող ենթահամակարգը․

 

Դաշտ

Նշանակություն

Ակտիվացնել

Ստուգավանդակը նշելու դեպքում ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը հասկանում է, որ ծրագրին միացված է Հեռախոսային կենտրոն։

Հեռախոսային օպերատոր

Սահմանվում են Հեռախոսային կենտրոնի աշխատանքի համար անհրաժեշտ պարամետրերը։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Հեռախոսահամար

Ելքային զանգերի Trunk-ի անվանում

PBX սերվերի հասցե

PBX սերվերի պորտ

Օգտագործող

Գաղտնաբառ