Արտահանվող տվյալների նկարագրություններ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Արտահանվող տվյալների նկարագրություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Արտահանվող տվյալների նկարագրություններ բաժնում հնարավոր է համակարգից Excel ֆայլերի միջոցով արտահանվող որոշ տվյալներ դիտել ծրագրում Ցուցակի տեսքով։ Այս բաժնում հնարավոր է դիտել հետևյալ հաշվետվությունները՝

 

Վաճառքների և վաճառքի պատվերների արտահանում ըստ արտաքին կոդերի․ որպես հաշվետվության աղբյուր կարող են հանդես գալ Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը,

Ապրանքների հաշվառման փաստաթղթերի արտահանում ըստ արտաքին կոդերի, որպես հաշվետվության աղբյուր կարող են հանդես գալ Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև, Ապրանքների տրամադրում առաքիչին, Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերը,

Վաճառքի վերադարձերի արտահանում ըստ արտաքին կոդերի, որպես հաշվետվության աղբյուր կարող է հանդես գալ Վաճառքի վերադարձ փաստաթուղթը,

Առաքման հանձնարարական, որպես հաշվետվության աղբյուր կարող է հանդես գալ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթը։

 

Յուրաքանչյուր հաշվետվություն ստեղծելուց առաջ բերվում է համապատասխան երկխոսության պատուհանը, որտեղ նշվում են այն պարամետրերը, ըստ որոնց պետք է ստեղծել տվյալ հաշվետվությունը:

Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` հնարավոր է ստանալ թարմացված հաշվետվությունը նույն այն պարամետրերով, որոնք ընտրված էին երկխոսության պատուհանում: