Ընդլայնումներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Ընդլայնումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ընդլայնումների նպատակն է լրամշակել համակարգը պատվիրատուի յուրահատկություններին համապատասխան: Դրանց միջոցով կարելի է ստանալ լրացուցիչ հնարավորություններ, որոնք դուրս են համակարգի ստանդարտ հնարավորություններից:

Ընդլայնումները կարող են տրամադրվել համակարգի ընդլայնված ներդրման և սպասարկման փաթեթների շրջանակներում։

Պատվիրատուի համար մշակված ընդլայնումները տեսանելի են միայն տվյալ պատվիրատուի պահոցում։

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգում հնարավոր է կատարել հետևյալ ընդլայնումները․

 

Փաստաթղթերի ընդլայնումները հնարավորություն են տալիս համակարգում առկա փաստաթղթերում և տեղեկատուներում ավելացնել նոր դաշտեր, փաստաթղթերի աղյուսակներում կատարել հատուկ հաշվարկներ, փաստաթղթերը գրանցելիս կատարել հավելյալ ստուգումներ և անհրաժեշտության դեպքում արտացոլել սխալի մասին զգուշացնող կամ արգելող հաղորդագրություններ։

Դիտելու ձևերի ընդլայնումները հնարավորություն են տալիս համակարգում առկա թղթապանակներում, հաշվետվություններում և մատյաններում ավելացնել նոր սյուներ։

Օգտագործողի հաշվետվությունները պատվիրատուի համար մշակվող նոր հաշվետվություններ են, որոնք կարող են արտացոլվել ինչպես համակարգում, այնպես էլ հատուկ մշակված MS Excel ֆայլերում։

Առցանց հաշվետվությունների ձևանմուշների ընդլայնումների միջոցով հնարավոր է փոփոխություններ կատարել շարժական մասում արտացոլվող առցանց հաշվետվություններում։

Ծառերի ընդլայնումների միջոցով հնարավոր է համակարգում ավելացնել նոր ծառատիպ տեղեկատուներ, որոնք էլ կարող են կիրառվել տարբեր տեղեկատուներում կամ փաստաթղթերում։

Օգտագործողի script-երի միջոցով հնարավոր է օգտագործողի համակարգ մուտք գործելուց հետո կամ աշխատանքի ընթացքում կատարել ավտոմատ գործողություններ։

Անձնական ուղղորդիչները թույլ են տալիս յուրաքանչյուր օգտագործողի համար սահմանել առանձին ուղղորդիչ՝ իր նախընտելի թղթապանակներով, հաշվետվություններով և մատյաններով, իր նախընտրելի դասավորվածությամբ։