Ցուցակ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Ցուցակ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բոլոր տեղեկատուներում, մատյաններում և հաշվետվությունների մեծ մասում տվյալները ցուցադրվում են ցուցակով։

Որպես օրինակ դիտարկենք Վաճառքի պատվերներ թղթապանակը, որի յուրաքանչյուր տողը փաստաթուղթ է․

 

ListDetalis

 

Ցուցակի ընթացիկ տողի համարը, բոլոր և նշված տողերի քանակը ցուցադրվում են գլխավոր պատուհանի ներքևում գտնվող կարգավիճակի վահանակի ձախ մասում: Ընթացիկ տողը տարբերվում է ֆոնի գույնով և ձախ կողմից պատկերվում է սլաք:

Օգտագործողը ցուցակի հետ կարող է կատարել հետևյալ գործողությունները.

սահմանել սյան դասավորությունները,

կամայական սյունով կատարել Խմբավորում,

ֆիլտրել անհրաժեշտ տվյալները,

ընտրել տողերը և թարմացնել ցուցակի տվյալները,

ցույց տալ հանրագումարները,

դիտել ցուցակի տպելու ձևը և կարգավորել տպելու դրույթները,

արտահանել Excel XLS կամ XLSX ֆորմատով,

թաքցնել սյունըտեղափոխել սյունը և փոխել սյան չափը: