Ապրանքների հաշվառման փաստաթղթերի արտահանում այլ համակարգ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Արտահանվող տվյալների նկարագրություններ >

Ապրանքների հաշվառման փաստաթղթերի արտահանում այլ համակարգ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև, Ապրանքների տրամադրումներ առաքիչին և Ապրանքների վերադարձեր առաքիչից թղթապանակներից Արտահանել այլ համակարգ հրամանի միջոցով հնարավոր է փաստաթղթերն արտահանել Excel ֆայլերի միջոցով այլ համակարգ ներմուծելու նպատակով։

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ճանապարհ

Այն լոկալ գրադարանը, որտեղ կպահպանվի ստեղծված Excel ֆայլը։

Ֆայլի անուն

Ստեղծվող Excel ֆայլի անունը։

Ներմուծման համակարգ

Ներմուծվող համակարգն է: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են հետևյալ արժեքները՝ ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր։

Հաշիվ մուքի

Մուտքի հաշիվը։ Դաշտն ակտիվ է Ներմուծման համակարգ պարամետրում ՀԾ-Հաշվապահ արժեքն ընտրված լինելու դեպքում։

Պահեստի լրացման եղանակ - Ելք

Արտահանվող տվյալներում Ելքի Պահեստի լրացման եղանակն է։ Արտահանվող փաստաթղթից կախված կարող է ընդունել Ընդհանուր, Պահեստի կոդ, Պահեստի արտաքին կոդ, Առաքիչի կոդ, Առաքիչի պահեստի կոդ, Ավտոմեքենայի կոդ և Ավտոմեքենայի արտաքին կոդ արժեքները։

Պահեստ ելքի

Արտահանվող տվյալներում լրացվող Ելքի Պահեստի կոդը։ Դաշտն ակտիվ է Պահեստի լրացման եղանակ - Ելք պարամետրում Ընդհանուր արժեքն ընտրված լինելու դեպքում։

Պահեստի լրացման եղանակ - Մուտք

Արտահանվող տվյալներում Մուտքի Պահեստի լրացման եղանակն է։ Արտահանվող փաստաթղթից կախված կարող է ընդունել Ընդհանուր, Պահեստի կոդ, Պահեստի արտաքին կոդ, Առաքիչի կոդ, Առաքիչի պահեստի կոդ, Ավտոմեքենայի կոդ և Ավտոմեքենայի արտաքին կոդ արժեքները։

Պահեստ մուտքի

Արտահանվող տվյալներում լրացվող Մուտքի Պահեստի կոդը։ Դաշտն ակտիվ է Պահեստի լրացման եղանակ - Մուտք պարամետրում Ընդհանուր արժեքն ընտրված լինելու դեպքում։

Ապրանքի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Ապրանքի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ և Արտաքին կոդ արժեքները։

Տեղափոխման եղանակ

Արտահանվող տվյալներում Տեղափոխման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ, Անվանում, Նկարագրություն հարկային ծրագրում, Արտաքին կոդ և Չլրացնել արժեքները։

Արտահանել ըստ լրացուցիչ չափման միավորի

Ստուգավանդակը նշելու դեպքում արտահանվող տվյալներում ապրանքների քանակները կարտացոլվեն ըստ լրացուցիչ չափման միավորի։

Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների

Ստուգավանդակը նշելու դեպքում արտահանվող տվյալներում Կոմպլեկտ համարվող ապրանքները կարտացոլվեն ըստ բաղադրիչների:

Արտահանել նաև արտահանվածները

Արտահանել նաև արտահանվածները ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում կարտահանվի նաև արտահանված փաստաթղթերը։

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտում Սևագիր արժեքը նշելու դեպքում այլ համակարգում փասատթղթերը կարտացոլվեն Սևագիր վիճակով, Գրանցվածի դեպքում՝ Գրանցված։ Դաշտն ակտիվ է Ներմուծման համակարգ դաշտը լրացված լինելու դեպքում։

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի տեսքը հետևյալն է.

 

ExportByExternalCodesProductsAccounting