Վաճառքների և վաճառքի պատվերների արտահանում այլ համակարգ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Արտահանվող տվյալների նկարագրություններ >

Վաճառքների և վաճառքի պատվերների արտահանում այլ համակարգ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառքների և վաճառքի պատվերների արտահանում այլ համակարգ բաժնում հնարավոր է համակարգից Excel ֆայլերի միջոցով արտահանվող որոշ տվյալներ դիտել ծրագրում Ցուցակի տեսքով։ Այս բաժնում հնարավոր է դիտել Վաճառքի պատվերներ և Վաճառքներ թղթապանակներից Արտահանել այլ համակարգ հրամանի միջոցով հնարավոր է փաստաթղթերն արտահանել Excel ֆայլերի միջոցով այլ համակարգ ներմուծելու նպատակով։

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ճանապարհ

Այն լոկալ գրադարանը, որտեղ կպահպանվի ստեղծված Excel ֆայլը։

Ֆայլի անուն

Ստեղծվող Excel ֆայլի անունը։

Տպելու ձևանմուշ

Ստեղծվող  Excel ֆայլի տպելու ձևանմուշը։ Աշխատանքը տպելու ձևանմուշների հետ նկարագրված է Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Տպելու ձևանմուշներ բաժնում։

Ներմուծման համակարգ

Ներմուծվող համակարգն է: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են հետևյալ արժեքները՝ ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր։

ԱԱՀ-ի հաշվարկի ձև (ԱԱՀ-ն ներառյալ)

Արտահանվող տվյալների ԱԱՀ-ի հաշվարկի ձևը, որը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝ ԱԱՀ-ով, ԱԱՀ-ն այդ թվում, Առանց ԱԱՀ։

ԱԱՀ-ի հաշվարկի ձև (առանց ԱԱՀ)

Արտահանվող տվյալների ԱԱՀ-ի հաշվարկի ձևը, որը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝ Առանց ԱԱՀ, Զրոյական ԱԱՀ։

Փաստաթղթի միավորման եղանակ

Արտահանվող փաստաթղթերի միավորման եղանակն է։ Կարող է ընդունել Ըստ փաստաթղթի համարի, Ըստ գնորդի, Ըստ գնորդի և ամսաթվի, Ըստ առևտրային գործակալի, Ըստ առևտրային գործակալի և ամսաթվի արժեքները:

Ամսաթիվ

Այլ համակարգում ներմուծվող փաստաթղթի Ամսաթիվն է։ Դաշտն ակտիվ է Փաստաթղթի միավորման եղանակ պարամետրում Ըստ գնորդի կամ Ըստ առևտրային գործակալի արժեքն ընտրված լինելու դեպքում։

Պահեստի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Պահեստի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Ընդհանուր, Ըստ առաքիչի, Ըստ առևտրային գարծակալի և Ըստ մեքենայի արժեքները։

Պահեստ

Արտահանվող տվյալներում լրացվող Պահեստի կոդը։ Դաշտն ակտիվ է Պահեստի լրացման եղանակ պարամետրում Ընդհանուր արժեքն ընտրված լինելու դեպքում։

Փաստաթղթի տեսակ

Այլ համակարգում ներմուծվող փաստաթղթի տեսակն է։ Դաշտն ակտիվ է միայն Ներմուծման համակարգ դաշտը լրացված լինելու դեպքում։ Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Հաշվապահ արժեքն ընտրված լինելու դեպքում կարող է ընդունել Վաճառք (Մանրածախ) և Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) արժեքները, իսկ ՀԾ-Առևտուր արժեքի դեպքում՝ Վաճառք (Մանրածախ), Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) և Վաճառք (Կտրոն) արժեքները։ 

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտում Սևագիր արժեքը նշելու դեպքում այլ համակարգում փասատթղթերը կարտացոլվեն Սևագիր վիճակով, Գրանցվածի դեպքում՝ Գրանցված։ Դաշտն ակտիվ է Ներմուծման համակարգ դաշտը լրացված լինելու դեպքում։

Պայմանագրի լրացման եղանակ

Ստեղծվող փաստաթղթի Պայմանագրի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել ԸնդհանուրԸստ գնորդի արժեքները։ Դաշտն ակտիվ է միայն Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Առևտուր տարբերակն ընտրելու դեպքում։

Պայմանագրի կոդ

Արտահանվող տվյալներում լրացվող Պայմանագրի կոդը։ Դաշտն ակտիվ է Պայմանագրի լրացման եղանակ պարամետրում Ընդհանուր արժեքն ընտրված լինելու դեպքում։

Դրամարկղի լրացման եղանակ

Ստեղծվող փաստաթղթի Դրամարկղի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել ԸնդհանուրԸստ առաքիչի, Ըստ առևտրային գործակալի արժեքները։ Դաշտն ակտիվ է միայն Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Առևտուր և Փաստաթղթի տեսակ դաշտում Վաճառք (Կտրոն) տարբերակն ընտրելու դեպքում։

Դրամարկղ

Արտահանվող տվյալներում լրացվող Դրամարկղի կոդն է։ Դաշտն ակտիվ է Դրամարկղի լրացման եղանակ պարամետրում Ընդհանուր արժեքն ընտրված լինելու դեպքում։

Ապրանքի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Ապրանքի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ և Արտաքին կոդ արժեքները։

Գնորդի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Գնորդի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ և Արտաքին կոդ արժեքները։

Առևտրային գործակալի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Առևտրային գործակալի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ և Արտաքին կոդ արժեքները։

Արտահանել նաև արտահանվածները

Արտահանել նաև արտահանվածները ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում կարտահանվի նաև արտահանված փաստաթղթերը։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

ExportingByExtCodesGeneral ExportingByExtCodesGeneral1

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Հաշիվներ էջն ակտիվ է Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Հաշվապահ տարբերակն ընտրելու դեպքում։

Հաշիվներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ծախսի/ինքնարժեքի հաշիվ

Ծախսի/ինքնարժեքի հաշիվը։

Հասույթի հաշիվ

Հասույթի հաշիվը։

Գնորդի հաշիվ

Գնորդի հաշիվը։

Բնապահպանական հարկի հաշիվ

Բնապահպանական հարկի հաշիվը։

Կանխավճարի հաշիվ

Կանխավճարի հաշիվը։

 

Հաշիվներ էջի տեսքը հետևյալն է.

 

ExportingByExtCodesAccounts

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Արտահանել զեղչի տոկոսը

Ստուգանավանդակը նշելու դեպքում կարտացոլցվի նաև փաստաթղթ(եր)ի աղյուսակներում լրացված զեղչի տոկոսը։

Վաճառված ապրանքի սկզբնական գնի լրացման եղանակ

Ստեղծվող փաստաթղթի Վաճառված ապրանքի սսկզբնական գնի լրացման եղանակն է։ Դաշտն ակտիվ է միայն Արտահանել զեղչի տոկոսը ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում։

Քանակները լրացնել առաքումներից

Դաշտն ակտիվ է միայն Վաճառքի պատվերներն այլ համակարգ արտահանելիս։ Ստուգավանդակը նշված լինելու դեպքում ապրանքների քանակները կլրացվեն պատվերի հիման վրա ստեղծված ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի առաքման ենթակա քանակներին համապատասխան։

Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների

Ստուգավանդակը նշելու դեպքում արտահանվող տվյալներում Կոմպլեկտ համարվող ապրանքները կարտացոլվեն ըստ բաղադրիչների:

Արտահանել ըստ լրացուցիչ չափման միավորի

Ստուգավանդակը նշելու դեպքում արտահանվող տվյալներում ապրանքների քանակները կարտացոլվեն ըստ լրացուցիչ չափման միավորի։

Նվերների արտահանման եղանակ

Արտահանվող տվյալներում Նվերների արտացոլման եղանակն է։ Կարող է ընդունել Չարտահանել, Արտահանել ըստ գնացուցակի և Արտահանել 0.01 դրամով արժեքները։

Ի պահ հանձնված ապրանքների արտահանման եղանակ

Արտահանվող տվյալներում Ի պահ հանձնված ապրանքների արտացոլման եղանակն է։ Կարող է ընդունել Չարտահանել, Արտահանել ըստ գնացուցակի և Արտահանել 0.01 դրամով արժեքները։

Փոխանակումների արտահանման եղանակ

Արտահանվող տվյալներում փոխանակումների արտացոլման եղանակն է։ Կարող է ընդունել Չարտահանել, Արտահանել ըստ գնացուցակի և Արտահանել 0.01 դրամով արժեքները։

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

 

ExportingByExtCodesAdd