Վաճառքի վերադարձերի արտահանում այլ համակարգ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Արտահանվող տվյալների նկարագրություններ >

Վաճառքի վերադարձերի արտահանում այլ համակարգ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառքի վերադարձեր թղթապանակից Արտահանել այլ համակարգ հրամանի միջոցով հնարավոր է փաստաթղթերն արտահանել Excel ֆայլերի միջոցով այլ համակարգ ներմուծելու նպատակով։

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ճանապարհ

Այն լոկալ գրադարանը, որտեղ կպահպանվի ստեղծված Excel ֆայլը։

Ֆայլի անուն

Ստեղծվող Excel ֆայլի անունը։

Ներմուծման համակարգ

Ներմուծվող համակարգն է: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են հետևյալ արժեքները՝ ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր։

ԱԱՀ-ի հաշվարկի ձև (ԱԱՀ-ն ներառյալ)

Արտահանվող տվյալների ԱԱՀ-ի հաշվարկի ձևը, որը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝ ԱԱՀ-ով, ԱԱՀ-ն այդ թվում, Առանց ԱԱՀ։

ԱԱՀ-ի հաշվարկի ձև (առանց ԱԱՀ)

Արտահանվող տվյալների ԱԱՀ-ի հաշվարկի ձևը, որը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝ Առանց ԱԱՀ, Զրոյական ԱԱՀ։

Ներմուծման եղանակ

Արտահանվող տվյալների Ներմուծման եղանակը, որը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝ Ըստ ինքնարժեքի և Ըստ հիմք փաստաթղթի։

Գնացուցակի տեսակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Գնացուցակի տեսակներ տեղեկատուում լրացված արժեքները։ Դաշտն ակտիվ է Ներմուծման եղանակ դաշտում Ըստ ինքնարժեքի արժեքն ընտրված լինելու դեպքում։

Փաստաթղթի միավորման եղանակ

Արտահանվող փաստաթղթերի միավորման եղանակն է։ Կարող է ընդունել Ըստ փաստաթղթի համարի, Ըստ գնորդի, Ըստ գնորդի և ամսաթվի, Ըստ առևտրային գործակալի, Ըստ առևտրային գործակալի և ամսաթվի արժեքները:

Ամսաթիվ

Այլ համակարգում ներմուծվող փաստաթղթի Ամսաթիվն է։ Դաշտն ակտիվ է Փաստաթղթի միավորման եղանակ պարամետրում Ըստ գնորդի կամ Ըստ առևտրային գործակալի արժեքն ընտրված լինելու դեպքում։

Պահեստի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Պահեստի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Ընդհանուր, Ըստ առաքիչի, Ըստ առևտրային գարծակալի և Ըստ մեքենայի արժեքները։

Պահեստ

Արտահանվող տվյալներում լրացվող Պահեստի կոդը։ Դաշտն ակտիվ է Պահեստի լրացման եղանակ պարամետրում Ընդհանուր արժեքն ընտրված լինելու դեպքում։

Հիմք փաստաթղթի տեսակ

Այլ համակարգում ներմուծվող փաստաթղթի տեսակն է։ Դաշտն ակտիվ է միայն Ներմուծման համակարգ դաշտը լրացված լինելու դեպքում։ Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Հաշվապահ արժեքն ընտրված լինելու դեպքում կարող է ընդունել Վաճառք (Մանրածախ) և Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) արժեքները, իսկ ՀԾ-Առևտուր արժեքի դեպքում՝ Վաճառք (Մանրածախ), Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) և Վաճառք (Կտրոն) արժեքները։ 

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտում Սևագիր արժեքը նշելու դեպքում այլ համակարգում փասատթղթերը կարտացոլվեն Սևագիր վիճակով, Գրանցվածի դեպքում՝ Գրանցված։ Դաշտն ակտիվ է Ներմուծման համակարգ դաշտը լրացված լինելու դեպքում։

Պայմանագրի լրացման եղանակ

Ստեղծվող փաստաթղթի Պայմանագրի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել ԸնդհանուրԸստ գնորդի արժեքները։ Դաշտն ակտիվ է միայն Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Առևտուր տարբերակն ընտրելու դեպքում։

Պայմանագրի կոդ

Արտահանվող տվյալներում լրացվող Պայմանագրի կոդը։ Դաշտն ակտիվ է Պայմանագրի լրացման եղանակ պարամետրում Ընդհանուր արժեքն ընտրված լինելու դեպքում։

Ապրանքի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Ապրանքի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ և Արտաքին կոդ արժեքները։

Գնորդի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Գնորդի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ և Արտաքին կոդ արժեքները։

Առևտրային գործակալի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Առևտրային գործակալի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ և Արտաքին կոդ արժեքները։

Արտահանել նաև արտահանվածները

Արտահանել նաև արտահանվածները ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում կարտահանվի նաև արտահանված փաստաթղթերը։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

ExportByExternalCodesSalesReturn

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Հաշիվներ էջն ակտիվ է Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Հաշվապահ տարբերակն ընտրելու դեպքում։

Հաշիվներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ծախսի հաշիվ

Ծախսի հաշիվը։

Ինքնարժեքի հաշիվ

Ինքնարժեքի հաշիվը։

Հասույթի հաշիվ

Հասույթի հաշիվը։

Գնորդի հաշիվ

Գնորդի հաշիվը։

Բնապահպանական հարկի հաշիվ

Բնապահպանական հարկի հաշիվը։

ԱԱՀ-ի հաշիվ

ԱԱՀ-ի հաշիվը։

 

Հաշիվներ էջի տեսքը հետևյալն է.

 

ExportingByExtCodesReturnAccounts

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Արտահանել զեղչի տոկոսը

Ստուգանավանդակը նշելու դեպքում կարտացոլցվի նաև փաստաթղթ(եր)ի աղյուսակներում լրացված զեղչի տոկոսը։

Վաճառված ապրանքի սկզբնական գնի լրացման եղանակ

Ստեղծվող փաստաթղթի Վաճառված ապրանքի սսկզբնական գնի լրացման եղանակն է։ Դաշտն ակտիվ է միայն Արտահանել զեղչի տոկոսը ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում։

Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների

Ստուգավանդակը նշելու դեպքում արտահանվող տվյալներում Կոմպլեկտ համարվող ապրանքները կարտացոլվեն ըստ բաղադրիչների:

Արտահանել ըստ լրացուցիչ չափման միավորի

Ստուգավանդակը նշելու դեպքում արտահանվող տվյալներում ապրանքների քանակները կարտացոլվեն ըստ լրացուցիչ չափման միավորի։

Ի պահ հանձնված ապրանքների արտահանման եղանակ

Արտահանվող տվյալներում Ի պահ հանձնված ապրանքների արտացոլման եղանակն է։ Կարող է ընդունել Չարտահանել, Արտահանել ըստ գնացուցակի և Արտահանել 0.01 դրամով արժեքները։

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

 

ExportByExternalCodesSalesReturnAdd