Հաշվետվությունում ընդգրկվում են ընթացիկ առկա նյութական արժեքների ցուցակը: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է, լրացվում է այն ամսաթիվը, որի դրությամբ անհրաժեշտ է ստեղծել հաշվետվությունը: |
Պահեստ |
Լրացվում է պահեստը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ պահեստում նշված ամսաթվին առկա նյութական արժեքների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում նշված ամսաթվին առկա նյութական արժեքների տվյալները: |
Խումբ |
Լրացվում է նյութական արժեքի խումբը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ խմբին պատկանող նյութական արժեքների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր խմբերի նյութական արժեքների տվյալները: |
Նյութական արժեք |
Նշվում է նյութական արժեքի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կընդգրկի միայն այդ նյութական արժեքի տվյալները, հակառակ դեպքում`բոլոր նյութական արժեքների տվյալները: |
Ըստ տարբեր հաշիվների |
Ընտրելու դեպքում նյութական արժեքները հաշվետվությունում կընդգրկվեն ըստ տարբեր հաշիվների: |
Հաշիվ |
Լրացվում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների տվյալները: Դաշտն ակտիվ է, երբ նշված է Ըստ տարբեր հաշիվների հայտանիշը: |
Ըստ տարբեր խմբաքանակների |
Նշված լինելու դեպքում նյութական արժեքները հաշվետվությունում կընդգրկվեն ըստ տարբեր խմբաքանակների` հաշվի առնելով մուտքի ամսաթիվը, հաշվառման գինը, ելքագրվող քանակը, հաշիվը և մուտքի փաստաթուղթը: Այս դրոշակը միացված լինելու դեպքում կցուցադրվեն ՆԱ-ի մուտքագրման փաստաթղթի տեսակը (Պահեստի մուտքի օրդեր, ՆԱ կոմպլեկտավորում, ՆԱ վերագնահատում), ամսաթիվը, համարը, մատակարարը, Ձեռքբերման գինը, ԱԱՀ-ի տեսակը: |
Նվազագույն քանակներ |
Այստեղ կարելի է նշել հետևյալ` 1 - Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները, 2 - Ցույց տալ բոլորը: Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են այն նյութական արժեքները, որոնց համար լրացված է Նվազագույն քանակ դաշտը և տվյալ պահին այդ ապրանքի առկայությունը նշված նվազագույն քանակից քիչ է, ինչպես նաև ցուցադրվում են առավելագույն և պատվիրման քանակությունները։ Ցույց տալ բոլորը ընտրելու դեպքում հաշվետվությունում ընդգրկվում են բոլոր նյութական արժեքները և հաշվետվությանն ավելանում են նվազագույն, առավելագույն և պատվիրման քանակները: Նշված տարբերակներից որևէ մեկն ընտրելու դեպքում հաշվետվության կոնտեքստային ցանկում կավելանա Ստեղծել պատվեր մատակարարին հրամանը: |
Ցույց տալ վաճառքի գինը |
Նշվում է նյութական արժեքի վաճառքի գինը: Այստեղ կարելի է նշել հետևյալ գների տեսակները` 1 - Մեծածախ գին դրամով, 2 - Մանրածախ գին դրամով և 3 - Մեծածախ գին արտարժույթային: Ընտրելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև վաճառքի գներն ու վաճառքի գումարները: |
Արտարժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: Դաշտն ակտիվ է, երբ Ցույց տալ վաճառքի գինը դաշտում նշված է 3 - Մեծածախ գին արտարժույթային |
Ենթագումարներ |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Նյութական արժեք և 4 - Հաշիվ: |
Ցույց տալ ՆԱ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 2 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Կոդ սյունում երևում են ՆԱ կոդերը, Անվանում սյունում` ՆԱ անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում առաջանում է Կոդ-Անվանում սյուն, որտեղ երևում են ՆԱ կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ ՆԱ խմբի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը, 2 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 3 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերը, Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերը, իսկ սյան կողքին ավելացած Անվանում սյունում` խմբի անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ պահեստի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը, 2 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 3 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, իսկ սյան կողքին ավելացած Անվանում սյունում` պահեստի անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ ՆԱ լրացուցիչ սյուները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում ավելանում են հետևյալ սյուները` ԱՏԳԱԱ դասակարգիչ, Գծիկավոր կոդ, ԱԱՀ, Լրիվ անվանում: |
Ցույց տալ նաև 0 պարունակող տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են նաև այն նյութական արժեքները, որոնց քանակը կամ գումարը զրո է: |
Դիալոգ պատուհանում աշխատանքը նկարագրված է Պարամետրեր բաժնում:
Այս հաշվետվության տողերը նշված ամսաթվին առկա նյութական արժեքներն են և պարունակում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Չափման միավոր |
Նյութական արժեքի չափման միավորը: |
Պահեստ |
Պահեստի կոդը: |
Գին դրամով |
Նյութական արժեքի գինը դրամով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Քանակ |
Նյութական արժեքի քանակը նշված ամսաթվին: |
Գումար |
Նյութական արժեքի գումարը: |
Արտահանված է b2b.armsoft հարթակ |
Այն նյութական արժեքները, որոնք հրապարաված են b2b.armsoft հարթակի Մատակարարների ապրանքացանկեր տեղեկատուում կցուցադրվեն դրոշակը նշված վիճակում: |
Միավորի ԱԱՀ |
Նյութական արժեքի միավորի ԱԱՀ։ |
Գումար ԱԱՀ |
Նյութական արժեքին բաժին ընկնող ԱԱՀ-ի գումարը։ |
Վաճառքի գին |
Նյութական արժեքի վաճառքի գինը դրամով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը դաշտում նշված է 1 - Մեծածախ գին դրամով: |
Վաճառքի գումար |
Նյութական արժեքի վաճառքի գումարը դրամով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը դաշտում նշված է 1 - Մեծածախ գին դրամով: |
Արժույթ |
Նյութական արժեքի հաշվառման արժույթը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը դաշտում նշված է 3 - Մեծածախ գին արտարժույթային և լրացված է Արտարժույթ դաշտը: |
Վաճառքի գին արժ. |
Նյութական արժեքի վաճառքի գինն արժույթով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը դաշտում նշված է 3 - Մեծածախ գին արտարժույթային և լրացված է Արտարժույթ դաշտը: |
Վաճառքի գումար արժ. |
Նյութական արժեքի վաճառքի գումարն արժույթով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը դաշտում նշված է 3 - Մեծածախ գին արտարժույթային և լրացված է Արտարժույթ դաշտը: |
Մանրածախ վաճառքի գին |
Նյութական արժեքի մանրածախ վաճառքի գինը դրամով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը դաշտում նշված է 2 - Մանրածախ գին դրամով: |
Մանրածախ վաճառքի գումար |
Նյութական արժեքի մանրածախ վաճառքի գումարը դրամով: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում Ցույց տալ վաճառքի գինը դաշտում նշված է 2 - Մանրածախ գին դրամով: |
Հաշիվ |
Նյութական արժեքի հաշիվը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր հաշիվների հայտանիշը: |
Խումբ |
Նյութական արժեքի խումբը: |
Բնութագիր |
Նյութական արժեքի բնութագիրը: |
Մուտքի ա/թ |
Նյութական արժեքի մուտքի ամսաթիվը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Մատակարար |
Նյութական արժեքի մատակարարի կոդը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Անվանում |
Նյութական արժեքի մատակարարի անվանումը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
ԱԱՀ |
ԱԱՀ-ի հայտանիշը: |
Փաստաթղթի տեսակ |
Նյութական արժեքի մուտքի փաստաթղթի տեսակը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի N |
Նյութական արժեքի մուտքի փաստաթղթի համարը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Նկար |
Նյութական արժեքի նկարը: Դինամիկ ցուցադրվող նկար է: |
Հաշվետվության վրայից բացվում է կոնտեքստային ցանկ, որի միջոցով կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի նյութական արժեքի կամ նշված տողերի նյութական արժեքների T-հաշիվ հաշվետվությունը: Կոնտեքստային ցանկում առկա է նաև Ստեղծել փաստաթուղթ հրամանը, որի միջոցով կարելի է ստեղծել Հաշիվ-ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ), Վերադարձ մատակարարին, Պահեստի ելքի օրդեր, ԱԱ-ի շահագործման հանձնում, Նյութական արժեքների գույքագրում և Նյութական արժեքների տեղաշարժ տեսակի փաստաթղթեր: Ըստ տարբեր հաշիվների և Ըստ տարբեր խմբաքանակների դրոշակը նշված լինելու դեպքում Ստեղծել փաստաթուղթ հրամանի ցանկում ավելանում են նաև Նյութական արժեքի վերագնահատում և ԱԱՀ գումարների ճշգրտում փաստաթղթերը: Նվազագույն քանակներն ընտրելու դեպքում կոնտեքստային ցանկում կավելանա Ստեղծել պատվեր մատակարարին հրամանը:
Կոնտեքստային ցանկի b2b.armsoft հարթակի Հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով մատակարարմամբ զբաղվող ընկերությունները կարող են իրենց ապրանքացանկը հրապարակել b2b.armsoft հարթակում: