Նյութական արժեքի վերագնահատում փաստաթուղթը օգտագործվում է նյութական արժեքների ինքնարժեքների վերագնահատման համար: Այս փաստաթուղթը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վերագնահատման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Նոր գնի ձևավորման մեթոդ |
Նյութական արժեքի նոր գինը կարելի է ձևավորել` ընտրելով առաջարկվող մեթոդներից. 1-Գործակից, 2-Գնացուցակ, 3-Բաշխման գումար, 4-Հաստատուն գին: Ընտրված մեթոդից ելնելով` հայտնվում են համապատասխան դաշտեր: 1-Գործակից մեթոդի դեպքում հայտնվում է Գործակից դաշտը, որի հիման վրա հաշվարկվւմ է նյութական արժեքի նոր գինը: 2-Գնացուցակ մեթոդն ընտրելու դեպքում երևում են Ամսաթիվ և Գնի տեսակ դաշտերը: Որպես նոր գին` լրացվում է նշված ամսաթվի դրությամբ տվյալ գնի տեսակով նյութական արժեքի համար սահմանված գինը: 3-Բաշխման գումար մեթոդի դեպքում հայտնվում են Գումար և Բաշխման հիմք դաշտերը: Նյութական արժեքի նոր գինը ձևավորվում է` գումարը բաշխելով ընտրված բաշխման հիմքին համաձայն: Վերջինս կարող է լինել 1-Գումարային կամ 2-Քանակային: 4-Հաստատուն մեթոդի դեպքում հայտնվում է Գին դաշտ, որտեղ նշված արժեքը ցուցակում առկա բոլոր ապրանքների համար կարելի է սահմանել որպես նոր գին: |
Բաշխել ԱԱՀ-ի վրա |
Դրոշակը նշված լինելու դեպքում նյութական արժեքի գնի փոփոխությանը համապատասխան փոխվում է նաև միավորի ԱԱՀ-ի գումարը, հակառակ դեպքում` նյութական արժեքի գինը փոխվում է, իսկ միավորի ԱԱՀ-ը մնում է անփոփոխ: |
Վերագնահատման հաշիվ |
Վերագնահատման հաշիվը, լրացվում է Դրույթների Հաշիվներ ներդիրից, որը կարելի է խմբագրել: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Այս էջում լրացվում է նաև վերագնահատման ենթակա նյութական արժեքների ցուցակը: Այստեղ հնարավոր չէ նոր տող ավելացնել կամ պատճենել: Տող հեռացնելու համար նախատեսված է հեռացնել կոճակ: կոճակը նախատեսված է ընտրված մեթոդին համապատասխան նյութական արժեքների նոր գները վերագրելու համար:
Ցուցակի սյուները լրացվում են Տեղեկանք ՆԱ խմբաքանակային առկայության մասին հաշվետվության համապատասխան դաշտերի արժեքներով: Խմբագրման ենթակա են միայն Քանակ և Նոր գին դաշտերը:
Դաշտերի նշանակությունները հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Պահեստ |
Պահեստի կոդը: |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի չափման միավորը: |
Քանակ |
Նյութական արժեքի վերագնահատման ենթակա քանակը: Քանակը չպետք է գերազանցի նյութական արժեքի ընթացիկ քանակը: |
Հաշվառման գին |
Նյութական արժեքի հաշվառման գինը պահեստում: |
Նոր գին |
Նյութական արժեքի նոր գինը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Հաշիվ |
Հաշիվը, որտեղ արտացոլվում են նյութական արժեքի վերագնահատումից տարբերությունները: |
Մուտքի ամսաթիվ |
Մուտքի փաստաթղթի ամսաթիվը: |
Մուտքի փաստաթուղթ |
Որպես մուտքի փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր, ՆԱ Վերագնահատում, ՆԱ Կոմպլեկտավորում փաստաթղթերը: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները:
Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Ստեղծվում է գործառնություն հետևյալ սկզբունքով. եթե նյութական արժեքի նոր գինը մեծ է հին գնից, ապա դեբետում լրացվում է նյութական արժեքի հաշիվը, իսկ կրեդիտում` վերագնահատման հաշիվը, հակառակ դեպքում դեբետ և կրեդիտ հաշիվների տեղերը փոխվում են: Գումար արժույթ դաշտում լրացվում է նյութական արժեքի հին և նոր գումարների տարբերության բացարձակ արժեքը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված -արգելված ) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Տես ավելին`
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը