ՆԱ T-հաշիվ հաշվետվությունը նախատեսված է որևԷ նյութական արժեքի հետ առընչվող գործողությունների վերաբերյալ T-հաշիվ ձևով տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործողությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում: |
Նյութական արժեք |
Լրացվում է նյութական արժեքի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Պահեստ |
Լրացվում է պահեստը: Նյութական արժեքի T-հաշիվ հաշվետվությունը կստեղծվի ըստ այդ պահեստի: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը կստեղծվի ըստ բոլոր պահեստների: |
Հաշիվ |
Լրացվում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների տվյալները: |
Ցույց տալ խմբաքանակները |
Նշված լինելու դեպքում նյութական արժեքները հաշվետվությունում կընդգրկվեն ըստ տարբեր խմբաքանակների: |
Խմբավորել ըստ թղթակցող օբյեկտի |
Նշված լինելու դեպքում հաշվետվության տողերը խմբավորվում են ըստ թղթակցող օբյեկտների` գործընկերների կամ պահեստների: |
Ցույց տալ մնացորդը օրվա վերջում |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում յուրաքանչյուր օրվա գործառնություններից հետո լրացուցիչ տողով արտապատկերվում է նյութական արժեքի մնացորդն այդ օրվա վերջում: |
Ցույց տալ պահեստի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը, 2 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 3 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, իսկ սյան կողքին ավելացած Անվանում սյունում` պահեստի անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերն ու անվանումները: |
T-հաշիվ ձևով արտապատկերվում են ընտրված նյութական արժեքի մնացորդը նշված ժամանակահատվածի սկզբում, այնուհետև` յուրաքանչյուր տողում երևում են այդ նյութական արժեքի դեբետային և կրեդիտային շրջանառությունն ըստ գործողությունների, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում, իսկ վերջում արտապատկերվում է նյութական արժեքի մնացորդն այդ ժամանակահատվածի վերջում: Տեղեկանքում արտապատկերված են նաև հետևյալ տվյալները. գործառնության ամսաթիվը, թղթակցող գործընկերը կամ պահեստը, նյութական արժեքի գինը, քանակը, վերջինիս դիրքով է որոշվում ընտրված նյութական արժեքը մուտք է արվել, թե ելք: Էկրանի հաջորդ դրվագում արտապատկերված են փաստաթղթի համարը, նյութական արժեքի վաճառքի գինը և գումարային շարժը:
T-հաշիվ հաշվետվության յուրաքանչյուր տողի կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգն ընտրելով` կարելի է խմբագրել, հեռացնել կամ պատճենել այն փաստաթուղթը, որի միջոցով գրանցվել է տվյալ գործողությունը:
T-հաշիվ հաշվետվությունը կարելի է կանչել նաև Տեղեկանք ՆԱ առկայության մասին և ՆԱ շրջանառության մատյան հաշվետվությունների վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Վերջին երկու դեպքերում T-հաշիվ ձևով հաշվետվությունը կարելի է ստեղծել նաև նշված տողերի համար, որի ժամանակ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանից բացակայում են Նյութական արժեք և Պահեստ դաշտերը, քանի որ այդ դաշտերի արժեքները ստացվում են համապատասխան տողերից: Ցանկացած պահի թարմացնել կոճակը (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված T-հաշիվ հաշվետվությունը նույն այն պարամետրերով, որոնք ընտրված էին դիալոգ պատուհանում:
T-հաշիվ հաշվետվությունը կարելի արտահանել Excel` Ժապավենի համապատասխան կոճակը սեղմելով: