Համակարգում իրականացված է նյութական արժեքների համեմատաբար պարզ արտադրություն (հավաքում): Այդ գործողությունն իրականացվում է ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի միջոցով: Հավաքման գործողության արդյունքում պահեստ են մուտքագրվում տրված քանակությամբ նյութական արժեքներ (կոմպլեկտ) և ելքագրվում են որոշ քանակությամբ նյութական արժեքներ կամ ծառայություններ (կոմպլեկտի բաղադրամասեր): Փաստաթղթի գրանցման ժամանակ բաղադրամասերը ելքագրվում են ինքնարժեքով: Կոմպլեկտը մուտքագրվում է արժեքով, որը հավասար է բաղադրամասերի ինքնարժեքների հանրագումարը բաժանած մուտքագրվող կոմպլեկտների քանակին: Այս գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է նախօրոք նկարագրել կոմպլեկտը: Կոմպլեկտը կարելի է նկարագրել Կոմպլեկտի բաղադրամսեր տեղեկատուում կամ Նյութական արժեքներ տեղեկատուի ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից` Կոմպլեկտի բաղադրամասեր հրամանի միջոցով: Նկարագրված կոմպլեկտը կարելի է խմբագրել նաև Կոմպլեկտներ տեղեկատուի ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից` Կոմպլեկտի բաղադրամասեր հրամանի միջոցով: ՆԱ կոմպլեկտավորում փաստաթուղթը գրանցելիս կարելի է ավելացնել կամ պակասեցնել նախօրոք նկարագրված բաղադրամասերը:
ՆԱ կոմպլեկտավորում փաստաթուղթը բաղկացած է 2 էջերից` Ընդհանուր և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ ելքի |
Պահեստը, որտեղից ելքագրվում են կոմպլեկտի բաղադրամաս հանդիսացող նյութական արժեքները: |
Պահեստ մուտքի |
Պահեստը, որտեղ մուտքագրվում են կոմպլեկտավորվող (հավաքվող) նյութական արժեքները (կոմպլեկտները): |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Կոմպլեկտ |
Նյութական արժեք, որն անհրաժեշտ է կոմպլեկտավորել (հավաքել): Ընտրման ցուցակում առաջարկվում են միայն կոմպլեկտ հանդիսացող նյութական արժեքները, այսինքն` այն նյութական արժեքները, որոնց համար նկարագրված են կոմպլեկտի բաղադրամասեր: |
Քանակ |
Կոմպլեկտավորվող (հավաքվող) նյութական արժեքի (կոմպլեկտի) քանակը: |
Հաշիվ |
Հաշիվ, որի դեբետում պետք է արտացոլվի կոմպլեկտավորվող (հավաքվող) նյութական արժեքի ինքնարժեքը: Ավտոմատ լրացվում է Նյութական արժեքներ տեղեկատուի համապատասխան դաշտից: |
Տարանցիկ հաշիվ |
Հաշիվ, որի դեբետում պետք է արտացոլվի ելքագրվող կոմպլեկտի բաղադրամասերի ինքնարժեքների հանրագումարը, իսկ կրեդիտում կոմպլեկտավորվող (հավաքվող) նյութական արժեքի ինքնարժեքը |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Լրացնել կոճակը նախատեսված է ցուցակում կոմպլեկտի բաղադրամասերը լրացնելու համար:
Ցուցակի սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Տեսակ |
Նշվում է բաղադրամասի տեսակը` 1 - նյութական արժեք կամ 2 - ծառայություն: |
Կոդ |
Նյութական արժեքի կամ ծառայության կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի կամ ծառայության անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի կամ ծառայության չափման միավորը: |
Քանակ |
Նյութական արժեքի կամ ծառայության քանակը: Այս թիվը հավասար է կոմպլեկտի մեջ տվյալ բաղադրամասի քանակի և կոմպլեկտների քանակի արտադրյալին: |
Գումար |
Նյութական արժեքի կամ ծառայության գումարը: Այս դաշտի արժեքը համասար է տվյալ բաղադրամասի գնի և Քանակ դաշտում նշված քանակի արտադրյալին: Ցուցակը լրացնելիս այս դաշտում երևում է 0, եթե խմբաքանակը նշված է Ավտոընտրություն: Գումարներն արձանագրվում են ցուցակում փաստաթուղթը գրանցելուց հետո: |
Հաշիվ |
Հաշիվ, որի կրեդիտում պետք է արտացոլվի կոմպլեկտի բաղադրամաս հանդիսացող ծառայության կամ աշխատանքների գումարը: |
Խմբաքանակ |
Այս դաշտում լրացվում է ելքագրվող կամ ծախսվող նյութական արժեքի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Տողի խմբագրումը կատարվում է տողի վրայից: Նոր տող ավելացնելիս պետք է ընտրել կոմպլեկտավորման տողի տեսակը և նյութական արժեքի կամ ծառայության կոդը, որից ելնելով համակարգն ավտոմատ լրացնում է Անվանում և Չափման միավոր դաշտերը: Այնուհետև պետք է նշել ելքագրման կամ ծախսի քանակը: Ըստ այդ քանակի նյութական արժեքի դեպքում համակարգը հաշվի առնելով նյութական արժեքի հաշվառման կամ ծախսի մեթոդը, որոշում է, թե նյութական արժեքի առկա քանակներից ո՞ր հաշվառման գներից ի՞նչ քանակությամբ պետք է ելքագրվի, և ըստ այդմ էլ գրանցումից հետո ավտոմատ հաշվարկվում է Գումար դաշտը: Տվյալ նյութական արժեքի առկայությունից ըստ հաշվառման մեթոդի ընտրված քանակները մանրամասն արտապատկերվում են Խմբաքանակ (Ելքի սպեցիֆիկացիա) պատուհանում: Այս պատուհանի ցուցակի տողերում երևում են ընտրված նյութական արժեքի առկայությունը տվյալ պահին` ըստ մուտքի ամսաթվի, հաշվառման գնի, ելքագրվող քանակի, հաշվի և մուտքի փաստաթղթի: Ծառայության դեպքում քանակը նշելուց հետո պետք է լրացնել Գումար դաշտը:
Ընթացիկ տողը խմբագրելիս թույլատրվում է խմբագրել Կոմպլեկտավորման տողի տեսակը, Կոդ, Քանակ և Խմբաքանակ դաշտերը: Ցուցակում նույն նյութական արժեքը կամ ծառայությունը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ:
Ցուցակում պահանջվող տողերը գտնելու համար օգտագործվում է Փնտրել հրամանը` սեղմելով CTRL+F: Աշխատանքը Փնտրել պատուհանի հետ նկարագրված է Ֆիլտր բաժնում: Փնտրման արդյունքում գտնված տողը դառնում է ընթացիկ և գունանշվում է:
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Նյութական արժեքների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. միևնույն հաշվով նշված նյութական արժեքների կամ ծառայությունների տողերը գումարային ներկայացվում են մեկ տողով որպես կրեդիտ, իսկ որպես դեբետ լրացվում է Տարանցիկ հաշիվ դաշտը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Խմբագրման ռեժիմին անցնելով` լրացված գործառնության տողի ցանկացած դաշտ, բացի Գումար դրամով սյունից, կարելի է խմբագրել, իսկ Գումար դրամով սյունն ավտոմատ հաշվարկվում է Գումար արժույթ և Արժույթ սյուների հիման վրա: ՆԱ կոմպլեկտավորում փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Նշում |
---|
ՆԱ կոմպլեկտավորում կարելի է ներմուծել MS Excel-ի MTComplectationImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |
Տես ավելին`
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը