Աշխատանք ամսաթիվ տիպի դաշտերի հետ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Մուտքագրման դաշտեր >

Աշխատանք ամսաթիվ տիպի դաշտերի հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

Ամսաթիվ տիպի դաշտերի արժեքները կարելի է մուտքագրել ստեղնաշարից, ընտրել կցված օրացույցից կամ պատճենել օպերացիոն համակարգի փոխանակման բուֆերից (windows clipboard- հիշողության տիրույթ է, որն օգտագործվում է տվյալների ժամանակավոր պահպանման համար: Այն կարող է օգտագործվել աշխատող մի քանի կիրառական ծրագրերի կողմից համատեղ): Այս դաշտերի սկզբնական արժեքը հիմնականում ընթացիկ ամսաթիվն է:

Date1

 

Խմբագրելիս բաժանող նշանները մուտքագրելու կարիք չկա, դրանք մշտապես առկա են:

Ամսաթիվը մուտքագրվում է հետևյալ ձևաչափերից մեկով` ՕՕ/ԱԱ/ՏՏ (երկնիշ օրը, ամիսը և տարվա վերջին երկու նիշերը) կամ ՕՕ/ԱԱ/ՏՏՏՏ (երկնիշ օրը, ամիսը և տարվա չորս նիշերը): Տարին երկու նիշով ցուցադրելիս 00-ից մինչև 49 թվերը մեկնաբանվում են որպես 2000-ից 2049-ը թթ., 50-ից 99-ը 1950թ.-ից 1999թ.:

Ծրագիրը թույլ չի տալիս գրանցել գոյություն չունեցող կամ ոչ լրիվ մուտքագրված ամսաթվեր (օրինակ` 32/03/2013 կամ 31/  /13): Այս դեպքերում հայտնվում է նշան, որը զգուշացնում է սխալ ամսաթվի մասին:

UI.DataEditors.Date.Error

 

UI.DataEditors.Date.Error2

Արժեքը խմբագրելիս կարելի է օգտվել Սլաք վերև կամ Սլաք ներքև ստեղներից: Սլաք վերև աճեցնում է, իսկ Սլաք ներքև  նվազեցնում է արժեքը: Փոփոխությունը կատարվում է ամսաթվի ընտրված բաժնում (օր, ամիս կամ տարի): Օրը փոխվում է 1-ից մինչև 28/29/30/31 սահաններում (կապված է ամսվա և տարվա արժեքներից), ամիսը` 1-ից 12-ը իսկ տարին 1950-ից 2049-ը: Սահմանային արժեքից հետո փոխվում է ամսաթվի այլ բաժինը: Օրինակ` 31/12/12 արժեքի համար ընտրված է օր բաժինը: Եթե սեղմել Սլաք վերև ստեղնի արժեքը կդառան 01/01/13:

CTRL+Սլաք աջ կա Սլաք ձախ ստեղների համադրությամբ կարելի է ընտրել կողքի բաժինը:

Օրացույց

Օրացույցը ցուցադրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.

սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև (UI.Grid.Sort button1) կոճակը

սեղմել F4 կամ PAGEDOWN ստեղնը

սեղմել CTRL+Սլաք ներքև ստեղների համադրությունը:

 

UI.DataEditors.Date.Calendar.Scroll

 

Օրացույցի ցանկացած ամսաթվի վրա մկնիկի կտտոցով կամ ENTER ստեղնով կատարվում է արժեքի տեղադրում ամսաթիվ դաշտում: ESC ստեղնը թողնում է ամսաթիվ դաշտն անփոփոխ:

Օրացույցը փակելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.

սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև (UI.Grid.Sort button1) կոճակը,

կտտացնել օրացույցից դուրս տարածքում,

սեղմել F4, ESC կամ ENTER (ամսաթիվ դաշտում տեղադրվում է օրացույցից ընտրված արժեքը) ստեղնը:

Օրացույցում անհրաժեշտ ամսաթվը կարելի է ընտրել սլաքների միջոցով: Սլաքներով շարժվելով աջ, ձախ, վերև կամ ներքև, աստիճանաբար փոխվում է ամսաթիվը, այնուհետև ամիսը, հետո տարին և այդպես շարունակ:

 

Ամիսները և տարին արագ կարելի է փոխել օրացույցի վերևի մասում երևացող աջ կամ ձախ սլաքների վրա մկնիկի կտտոցով: Այդ սլաքների միջև եղած ամսաթվի վրա մկնիկի կտտոցը կբերի տվյալ տարվա ամիսների ցուցակը:

Այսօր կոճակը հնարավորություն է տալիս արագորեն վերադառնալ ընթացիկ ամսաթվին:

 

UI.DataEditors.Date.Calendar

 

Փոխելով պատուհանի չափերն ավելացվում կամ պակասեցվում են օրացույցի ամիսները:

 

UI.DataEditors.Date.CalendarLarge

 

Ժամանակահատվածների ցանկ

 

Մատյան կամ հաշվետվություն կազմելիս դիալոգ պատուհանում Ժամանակահատվածը կարելի է մուտքագրել նաև ստանդարտ ժամանակահատվածների ընտրման ցանկից:

Ժամանակահատվածների ցանկը ցուցակ է, որից կարելի է ընտրել ֆիքսված ժամանակահատված կամ օր:

Ժամանակահատվածների ցանկը բացելու համար անհրաժեշտ է սեղմել UI.DataEditors.Date.Calendar.DateRange կոճակը կամ ALT+D ստեղների համադրությունը և ընտրել համապատասխան ամսաթիվը կամ ժամանակահատվածը.

 

UI.DataEditors.Date.Calendar.DateRange2