ՆԱ շրջանառության մատյանում ընդգրկվում են նյութական արժեքների շրջանառությունը նշված ժամանակահատվածում: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն նյութական արժեքների շրջանառությունը նշված ժամանակահատվածում: |
Պահեստ |
Լրացվում է պահեստը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կընդգրկի նշված պահեստի նյութական արժեքների ցուցակը, հակառակ դեպքում` բոլոր պահեստներինը: |
Խումբ |
Լրացվում է նյութական արժեքի խումբը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կընդգրկի միայն այն նյութական արժեքները, որոնք պատկանում են այդ խմբին, հակառակ դեպքում խմբի արժեքը կանտեսվի: |
Նյութական արժեք |
Լրացվում է նյութական արժեքի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կընդգրկի միայն այդ նյութական արժեքի տվյալները, հակառակ դեպքում`բոլոր նյութական արժեքների տվյալները: |
Հաշիվ |
Լրացվում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների տվյալները: |
Ըստ տարբեր խմբաքանակների |
Նշված լինելու դեպքում նյութական արժեքները հաշվետվությունում կընդգրկվեն ըստ տարբեր խմբաքանակների` հաշվի առնելով մուտքի ամսաթիվը, հաշվառման գինը, ելքագրվող քանակը, հաշիվը և մուտքի փաստաթուղթը: Այս դրոշակը միացված լինելու դեպքում կցուցադրվեն ՆԱ-ի մուտքագրման փաստաթղթի տեսակը (Պահեստի մուտքի օրդեր, ՆԱ կոմպլեկտավորում, ՆԱ վերագնահատում), ամսաթիվը, համարը և մատակարարը: |
Բացված ըստ գործողությունների |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում է, թե որ գործողության արդյունքում է տեղի ունեցել նյութական արժեքի շարժը: Այս դեպքում յուրաքանչյուր գործողության համար հաշվետվությունում ավելանում է նոր սյուն: |
Ցույց տալ վաճառքի գումարը |
Այս և Բացված ըստ գործողությունների դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում ավելանում է լրացուցիչ սյուն, որտեղ երևում է նյութական արժեքի վաճառքի գումարը դրամով: |
Ենթագումարներ |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Նյութական արժեք և 4 - Հաշիվ: |
Ցույց տալ ՆԱ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 2 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Կոդ սյունում երևում են ՆԱ կոդերը, Անվանում սյունում` ՆԱ անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում առաջանում է Կոդ-Անվանում սյուն, որտեղ երևում են ՆԱ կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ ՆԱ խմբի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը, 2 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 3 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերը, Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերը, իսկ սյան կողքին ավելացած Անվանում սյունում` խմբի անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ պահեստի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը, 2 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 3 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, իսկ սյան կողքին ավելացած Անվանում սյունում` պահեստի անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ ՆԱ լրացուցիչ սյուները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում ավելանում են հետևյալ սյուները` ԱՏԳԱԱ դասակարգիչ, Գծիկավոր կոդ, ԱԱՀ, Լրիվ անվանում: |
Դիալոգ պատուհանում աշխատանքը նկարագրված է Պարամետրեր բաժնում:
Այս հաշվետվության տողերը նշված ժամանակահատվածում գրանցված գործողություններն են և պարունակում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Չափման միավոր |
Նյութական արժեքի չափման միավորը: |
Պահեստ |
Պահեստի կոդը: |
Սկզբ. մն. քանակ |
Նյութական արժեքի քանակային մնացորդը նշված ժամանակահատվածի սկզբում: |
Սկզբ. մն. գումար |
Նյութական արժեքի գումարային մնացորդը նշված ժամանակահատվածի սկզբում: |
Մուտք |
Նյութական արժեքի մուտքի քանակը նշված ժամանակահատվածում: |
Մուտքի գումար |
Նյութական արժեքի մուտքի գումարը նշված ժամանակահատվածում: |
Ելք |
Նյութական արժեքի ելքի քանակը նշված ժամանակահատվածում: |
Ելքի գումար |
Նյութական արժեքի ելքի գումարը նշված ժամանակահատվածում: |
Մուտքի քանակ ՆԱ վերագ.-ից և ՀԾԲ-ից |
Նյութական արժեքի վերագնահատումից կամ հավելյալ ծախսերի բաշխումից մուտքի քանակը նշված ժամանակահատվածում: |
Մուտքի գումար ՆԱ վերագ.-ից և ՀԾԲ-ից |
Նյութական արժեքի վերագնահատումից կամ հավելյալ ծախսերի բաշխումից մուտքի գումարը նշված ժամանակահատվածում: |
Ելքի քանակ ՆԱ վերագ.-ից և ՀԾԲ-ից |
Նյութական արժեքի վերագնահատումից կամ հավելյալ ծախսերի բաշխումից ելքի քանակը նշված ժամանակահատվածում: |
Ելքի գումար ՆԱ վերագ.-ից և ՀԾԲ-ից |
Նյութական արժեքի վերագնահատումից կամ հավելյալ ծախսերի բաշխումից ելքի գումարը նշված ժամանակահատվածում: |
Վերջ. մն. քանակ |
Նյութական արժեքի քանակային մնացորդը նշված ժամանակահատվածի վերջում: |
Վերջ. մն. գումար |
Նյութական արժեքի գումարային մնացորդը նշված ժամանակահատվածի վերջում: |
Հաշիվ |
Լրացվում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն տվյալ հաշվով հաշվառվող նյութական արժեքների տվյալները: |
Խումբ |
Նյութական արժեքի խումբը: |
Բնութագիր |
Նյութական արժեքի բնութագիրը: |
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից կարելի է կանչել T-հաշիվ: Կոնտեքստային ցանկում առկա է նաև Ստեղծել փաստաթուղթ հրամանը, որի միջոցով կարելի է ստեղծել Նյութական արժեքների գույքագրում փաստաթուղթ: