Նյութական արժեքների գույքագրում փաստաթուղթը նախատեսված է պահեստներում նյութական արժեքների գույքագրումն անցկացնելու համար: Փաստաթղթի հիման վրա կարելի է կազմել Նյութական արժեքների գույքագրման ցուցակ (գ-3) և ՆԱ-ների գույքագրման արդյունքների համեմատական տեղեկագիր (գ-12) հաշվետվությունները: Հաշվետվությունները կանչելու համար անհրաժեշտ է նախ գրանցել փաստաթուղթը, այնուհետև փաստաթղթի Ժապավենի Գործողություններ ներդիրի Տպելու ձևանմուշ բաժնից ընտրել համապատասխան հաշվետվության ձևը և սեղմել Դիտել (CTRL+F5):
ՆԱ փաստաթղթերի մատյանում Նյութական արժեքների գույքագրում փաստաթղթի կոնտեքստային ցանկից ընտրելով Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը` կարելի է ստեղծել Պահեստի մուտքի օրդեր (եթե փաստացի քանակը գերազանցում է հաշվառված քանակը) կամ Պահեստի ելքի օրդեր, Հաշիվ-Ապրանքագիր կամ Վաճառք (Մանրածախ) (եթե փաստացի քանակն ավելի քիչ է, քան հաշվառվածը):
ՆԱ գույքագրում փաստաթուղթը բաղկացած է 2 էջերից` Ընդհանուր և Հանձնաժողովի անդամներ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գույքագրման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
ՆԱ գույքագրում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Պահեստ |
Պահեստը, որտեղ կատարվում է գույքագրումը: Նյութական արժեքների ցուցակը լրացնելուց հետո այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
ՆԱ խումբ |
Լրացվում է գույքագրվող նյութական արժեքի խումբը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում ցուցակում կընդգրկվեն միայն այդ խմբին պատկանող նյութական արժեքների տվյալները, հակառակ դեպքում` բոլոր խմբերի նյութական արժեքների տվյալները: Նյութական արժեքների ցուցակը լրացնելուց հետո այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Լրացնել կոճակը սեղմելիս Նյութական արժեքներ ցուցակում լրացվում են տվյալ պահեստում առկա և տվյալ խմբին պատկանող նյութական արժեքների մնացորդները: Մնացորդները բերվում են գույքագրման օրվա դրությամբ: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Կոդ |
Նշվում է նյութական արժեքի կոդը: Եթե Նյութական արժեքներ տեղեկատուում տվյալ նյութական արժեքը գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Նյութական արժեքի տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի չափման միավորը: |
Հաշվ.քանակ |
Այս դաշտում համակարգը լրացնում է նյութական արժեքի` տվյալ պահեստում հաշվառված քանակը: |
Փաստ.քանակ |
Այս դաշտը նախատեսված է նյութական արժեքների փաստացի քանակը մուտքագրելու համար: Համակարգն այս դաշտում լրացնում է հաշվառված քանակը, որը կարելի է խմբագրել: |
Շեղում |
Այս դաշտի արժեքը հավասար է Փաստ.քանակ և Հաշվ.քանակ դաշտերի արժեքների տարբերությանը: |
Հաշվ.գումար |
Այս դաշտում համակարգը լրացնում է տվյալ պահեստում հաշվառված նյութական արժեքների ինքնարժեքը: |
Փաստ.գումար |
Այս դաշտը նախատեսված է նյութական արժեքների փաստացի ինքնարժեքը մուտքագրելու համար: Համակարգն այս դաշտում լրացնում է հաշվառված ինքնարժեքը, որը կարելի է խմբագրել: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Լրացնել կոճակը սեղմելիս Ապրանքների ցուցակ պատուհանում լրացվում են փաստաթղթում նշված ամսաթվին պահեստում հաշվառված ապրանքները։ Այդ ցուցակը կարելի է խմբագրել` նրանում տողեր ավելացնել, հեռացնել, կամ եղած տողերը փոփոխել։ Թարմացնել կոճակը համապատասխանեցնում է Ապրանքների ցուցակը փաստաթղթում նշված ամսաթվին պահեստում հաշվառված ապրանքների առկայության հետ` անփոփոխ թողնելով կատարված փոփոխությունները։
Տողի խմբագրումը կատարվում է տողի վրայից: Նոր տող ավելացնելիս պետք է ընտրել նյութական արժեքի կոդը, որից ելնելով համակարգն ավտոմատ լրացնում է Անվանում, Չափման միավոր, Հաշվ.քանակ և Հաշվ.գումար դաշտերը: Այնուհետև պետք է նշել Փաստ.քանակը: Ըստ այդ քանակի հաշվարկվում է Շեղում և Փաստ.գումար դաշտերը: Ընթացիկ տողը խմբագրելիս թույլատրվում է խմբագրել Կոդ, Փաստ.քանակ և Փաստ.գումար դաշտերը: Ցուցակում միևնույն նյութական արժեքից թույլատրվում է ունենալ միայն մեկ տող:
Ցուցակում պահանջվող տողերը գտնելու համար օգտագործվում է Փնտրել հրամանը` սեղմելով CTRL+F: Աշխատանքը Փնտրել պատուհանի հետ նկարագրված է Ֆիլտր բաժնում: Փնտրման արդյունքում գտնված տողը դառնում է ընթացիկ և գունանշվում է:
Հանձնաժողովի անդամներ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում է հանձնաժողովի նախագահի և երկու անդամների Ա.Ա.Հ. և զբաղեցրած պաշտոնները:
Նյութական արժեքների գույքագրում փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Նշում |
---|
ՆԱ գույքագրում կարելի է ներմուծել MS Excel-ի MTStockTakingGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |