ԱԱՀ գումարների ճշգրտում փաստաթուղթը օգտագործվում է պահեստում առկա նյութական արժեքների ԱԱՀ-ների ճշգրտման համար: ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը հնարավորություն է տալիս վարել նյութական արժեքի դեբետային և կրեդիտային ԱԱՀ-ի հաշվառում: Քանի որ նախկինում այս հնարավորությունը չի եղել, նոր համակարգին անցման ժամանակ նյութական արժեքների մնացորդների ԱԱՀ գումարները 0-են և անհրաժեշտ է դրանք ճշգրտել: Փաստաթուղթը կարելի է օգտագործել նաև այն դեպքում, երբ նյութական արժեքները պահեստ մուտքագրելիս ԱԱՀ-ն սխալ է նշվել և առաջացել է ճշգրտելու կարիք: Փաստաթուղթը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ճշգրտման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
ԱԱՀ-ի % |
Նշվում է ԱԱՀ-ի տոկոսադրույքը, որը օգտագործվում է նյութական արժեքի ԱԱՀ-ի նոր գումարը ավտոմատ լրացնելու համար` ելնելով ինքնարժեքի գումարից: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Այս էջում լրացվում է ճշգրտման ենթակա նյութական արժեքների ցուցակը: Այստեղ հնարավոր չէ նոր տող ավելացնել կամ պատճենել: Տող հեռացնելու համար նախատեսված է հեռացնել կոճակը: կոճակը նախատեսված է ԱԱՀ-ի նշված %-ով նյութական արժեքների ԱԱՀ-ի նոր գումարները վերագրելու համար:
Ցուցակի սյուները լրացվում են Տեղեկանք ՆԱ խմբաքանակային առկայության մասին հաշվետվության համապատասխան դաշտերի արժեքներով: Խմբագրման ենթակա է միայն Նոր գումար ԱԱՀ դաշտը: Դաշտերի նշանակությունները հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Պահեստ |
Պահեստի կոդը: |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի չափման միավորը: |
Քանակ |
Նյութական արժեքի այն քանակը, որի ԱԱՀ գումարը ենթակա է ճշգրտման: |
Ինքնարժեքի գումար |
Պահեստում նյութական արժեքի հաշվառման գնի և քանակի արտադրյալը: |
Գումար ԱԱՀ |
Պահեստում նյութական արժեքի ինքնարժեքի գումարի ԱԱՀ-ն: |
Նոր գումար ԱԱՀ |
Պահեստում նյութական արժեքի ինքնարժեքի գումարի ճշգրտված ԱԱՀ-ն: |
Հաշիվ |
Նյութական արժեքի հաշիվը: |
Մուտքի ամսաթիվ |
Մուտքի փաստաթղթի ամսաթիվը: |
Մուտքի փաստաթուղթ |
Որպես մուտքի փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր, ՆԱ Վերագնահատում, ՆԱ Կոմպլեկտավորում փաստաթղթերը: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: