Լրացուցիչ դրույթներ և իրավասություններ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Ադմինիստրատորի գործիքներ > Օգտագործողներ >

Լրացուցիչ դրույթներ և իրավասություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Լրացուցիչ դրույթներ և իրավասություններ հրահանգով բացվում է պատուհան, որն ունի հետևյալ էջերը` Ընդհանուր, Աշխատանքի սահմանափակումներ, Վաճառք (Կտրոն) և Վաճառակետ (POS):
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

AdminTools_Users3

Էջում առանձնացված է Լռությամբ արժեքներ բաժինը: Այս բաժնում լրացվող արժեքները առաջարկվում են տվյալ օգտագործողին փաստաթղթեր մուտքագրելիս: Օրինակ` Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը լրացնելիս Պահեստ, Մատակարար և Գների տեսակներ դաշտերը լրացվում են համապատասխան դաշտերի արժեքներով։

Ընդհանուր էջից ընտրվում է նաև ապրանքի գծիկավոր կոդով կրկնակի մուտքագրման ռեժիմը: Փաստաթղթում առկա ապրանքի գծիկավոր կոդը կրկին կարդալիս.

1- ավելացնել առաջին տողի քանակը. ավելացվում է ցուցակում տվյալ ապրանքի առաջին տողի քանակ դաշտի արժեքը,
2- ավելացնել ընթացիկ տողի քանակը. ավելացվում է տվյալ ապրանքի ընտրված տողի քանակ դաշտի արժեքը: Եթե ընտրված չէ տվյալ ապրանքի որևէ տող, ապա ավելացվում է նոր տող:
3- ավելացնել նոր տող. միշտ ավելացվում է նոր տող:

Աշխատանքի սահմանափակումներ էջի տեսքը հետևյալն է.

AdminTools_Users4

Օգտագործել ընթացիկ ամսաթիվը հայտանիշը աշխատանքային ժամանակահատված է սահմանում ընթացիկ օրը։ Աշխատանքային ժամանակահատվածը որոշում է, թե տվյալ օգտագործողն ինչ ժամանակահատվածում կարող է փաստաթղթեր ստեղծել, խմբագրել կամ հեռացնել։ Եթե տվյալ օգտագործողի համար աշխատանքային ժամանակահատված սահմանված չէ, ապա գործողություններ կատարելը սահմանափակվում է Դրույթների Ընդհանուր էջում սահմանված Աշխատանքային ժամանակահատվածով։
 

Դաշտ

Նշանակություն

Թույլ տալ խմբագրել վաճառքի գինը

Դրոշակը նշված լինելու դեպքում օգտագործողը կարող է խմբագրել վաճառքի գները Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերում։

Թույլ տալ խմբագրել զեղչված գինը

Դրոշակը նշված լինելու դեպքում օգտագործողը վաճառքի փաստաթղթերում կկարողանա խմբագրել զեղչված գները:

Թույլ տալ խմբագրել գնի տեսակը

Դրոշակը նշված լինելու դեպքում օգտագործողը կարող է խմբագրել Գնի տեսակը Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերում։

Թույլ տալ խմբագրել զեղչի գնի տեսակը

Դրոշակը նշված լինելու դեպքում օգտագործողը կարող է խմբագրել Զեղչի գնի տեսակը Վաճառք (Կտրոն) փաստաթղթում։

Վաճառք գրանցելիս զեղչել ավտոմատ

Դրոշակը վերաբերում է Վաճառք (Կտրոն) և Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթերին: Նշված լինելու դեպքում փաստաթղթում ավտոմատ կկատարվի զեղչի հաշվարկ վճարման ձևն ընտրելիս` Կանխիկ, Անկանխիկ կամ Ապառիկ: Ավտոմատ հաշվարկվող զեղչերը նկարագրվում են Զեղչեր տեղեկատուում:

Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո

Դրոշակը վերաբերում է Վաճառք (Կտրոն) և Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթերին: Նշված լինելու դեպքում փաստաթղթերում յուրաքանչյուր գործողությունից հետո ավտոմատ կկատարվի զեղչի հաշվարկ: Ավտոմատ հաշվարկվող զեղչերը նկարագրվում են Զեղչեր տեղեկատուում:

Ցույց տալ միայն գնացուցակում ներառվածները

Դրոշակը նշված լինելու դեպքում տվյալ օգտագործողի համար ապրանքների ընտրման բոլոր ցուցակներում կերևան միայն այն ապրանքները, որոնց համար Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում Ցույց տալ գնացուցակներում դրոշակը նշված է։ Այնուամենայնիվ, օգտագործողը կարող է աշխատել ցանկացած ապրանքի հետ` ստեղնաշարից մուտքագրելով այդ ապրանքի կոդը։

Ցույց տալ ապրանքների ինքնարժեքների գումարները

Եթե դրոշակը նշված է, ապա փաստաթղթերում և հաշվետվություններում օգտագործողին հասանելի է ապրանքների ինքնարժեքների մասին ինֆորմացիան:

Վաճառք գրանցելուց թույլ տալ գերազանցել պարտքի սահմանաչափը

Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառքի փաստաթղթերում, եթե գնորդի պարտքը գերազանցում է իր պայմանագրի վրա նշված գումարը, ապա փաստաթուղթը գրանցելիս ցուցադրվում է հաղորդագրություն և Օգտագործողը կարող է գերազանցել այդ գումարի սահմանաչափը:

Թույլ տալ խմբագրել տեղեկատուների կոդերը

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է խմբագրել հիմնական տեղեկատուների կոդերը: Տեղեկատուների կոնտեքստային ցանկում կհայտնվի Խմբագրել կոդը հրամանը:

Թույլ տալ բոլոր տողերը վաճառել 100% զեղչով

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է վաճառքի փաստաթղթում բոլոր ապրանքները զեղչել 100%-ով:

Թույլ տալ ձեռք բերել 0 գնով կամ 100% զեղչով

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է ապրանքի ձեռքբերման փաստաթղթում ապրանքի գինը 0 թողնել կամ զեղչել 100 %-ով:

Ձեռքբերում գրանցելուց ապրանքները ավելացնել Մատակարարի ապրանքացանկում

Դրոշակը նշված լինելու դեպքում ձեռքբերման փաստաթղթերում մատակարար նշելու դեպքում, փաստաթղթի ապրանքացուցակը ավտոմատ կավելանա Մատակարարների ապրանքացանկեր տեղեկատուում:

Թույլ տալ փաստաթղթերի խմբային հեռացում

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է փաստաթղթերի մատյաններում նշել մեկից ավելի փաստաթուղթ և հեռացնել դրանք` կոնտեքստային ցանկի Հեռացնել նշվածները հրամանով:

Թույլ տալ խմբագրել "Պատմություն" վահանակից փաստաթղթերը և տեղեկատուները

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է "Պատմություն" վահանակից բացել և խմբագրել փաստաթղթերն ու տեղեկատուները:

Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ

Դրոշակը նշված լինելու դեպքում տվյալ Օգտագործողը մատյաններում կարող է տեսնել միայն իր ստեղծած փաստաթղթերը: Այս կարգավորումը չի ցուցադրվում Ադմինիստրատորի իրավասություն ունեցող օգտագործողների համար:

 

Վաճառք (Կտրոն) էջից կարգավորվում է Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերի աշխատանքը:

Էջի տեսքը հետևյալն է.
 

AdminTools_Users5

 

 

Դաշտ

Նշանակություն

Կտրոնը օգտագործել պարզ ռեժիմով

Հայտանիշը նշված լինելու դեպքում փաստաթղթերի որոշ դաշտեր, սյուներ և կոճակներ թաքնվում են այն ավելի պարզ և հարմար դարձնելու համար:  

Բազմապահեստային ռեժիմ

Հայտանիշը նշված լինելու դեպքում կարելի է ապրանքներ վաճառել տարբեր պահեստներից: Հնարավորությունը կարելի է օգտագործել միայն ոչ Մանրածախ հայտանիշով պահեստների համար:

Հաճախորդի էկրան

Հաճախորդի էկրան դրոշակը նշված լինելու դեպքում համակարգչին միացված լրացուցիչ մոնիտորի միջոցով հաճախորդը կարող է տեսնել ընթացիկ տողին վերաբերող տվյալներ:

Գնի տեսակ

Նշվում է վաճառքի գնի տեսակը, որը կառաջարկվի փաստաթղթերում: Ընդ որում, եթե փաստաթղթում նշված է Մանրածախ հայտանիշով պահեստ, ապա տվյալ Գնի տեսակով գները կառաջարկվեն որպես Զեղչված գներ:

Զեղչի գնի տեսակ

Դաշտում լրացված Գնի տեսակով գները կառաջարկվեն որպես զեղչված գներ: Եթե դաշտը լրացված է այնպիսի գնի տեսակով, որով Վաճառք (Կտրոն)-ում ընտրված ապրանքը չունի սահմանված գին, այդ ապրանքի համար կկիրառվի Գնի տեսակ դաշտում լրացված տեսակով գինը, ինչպես նաև փաստաթղթում առկա զեղչի տոկոսը:

Թույլ տալ խմբագրել (հեռացնել) ապրանքի տողը

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողն իրավասու կլինի փաստաթղթերում հեռացնել ապրանքի տողը, հակառակ դեպքում հեռացված տողը կմնա փաստաթղթում հատուկ հայտանիշով (վրան գիծ կլինի) և կարտացոլվի ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ հաշվետվությունում:

Գնորդի փոխհաշվարկներում արտացոլել վաճառքի և մարումների գումարները

Դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթերում նշված գործընկերոջ հաշվետվություններում կցուցադրվի գումարի մարման ձևը:

Թույլ տալ չգրանցված քարտ մուտքագրելիս նոր գնորդի ավելացում

Դրոշակը նշված լինելու դեպքում չգրացնված քարտ անցկացնելիս համակարգը կառաջարկի ավելացնել նոր գնորդ տվյալ քարտի կոդով:

Բացել դրոշմավորման պատուհանը

Դրոշակը նշված լինելու դեպքում դրոշմավորման ենթակա ապրանք վաճառելիս ավտոմատ բացվում է դրոշմավորման պատուհանը: Այս տողն ավելանում է դրույթներից ապրանքների դրոշմավորումն ակտիվացնելուց հետո:

Ստուգել դրոշմանիշի և գծիկավոր կոդի համապատասխանությունը

Դրոշակը նշված լինելու դեպքում դրոշմավորման ենթակա ապրանքի դրոշմավորման կոդը սկաներով կարդալիս ստուգվում է դրանում պարունակվող գծիկավոր կոդի հետ համապատասխանությունը: Այս տողն ավելանում է դրույթներից ապրանքների դրոշմավորումն ակտիվացնելուց հետո:

Փաստաթղթի գումարի կլորացման աստիճան

Կարելի է նշել փաստաթղթերի ընդհանուր գումարի կլորացման աստիճան:

Կլորացնել միշտ դեպի վերև

Դրոշակը նշված լինելու դեպքում գնի կլորացումը միշտ դեպի վերև կկատարվի: Օրինակ` եթե ընտրված է Կլորացնել մինչև 5, ապա 0.10 դրամը (10 լուման) կկլորացվի մինչև 5 դրամի։

Ցույց տալ ՀԾ համակարգի անվանումը

Դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթերում կցուցադրվի համակարգի անվանումը:

 
Ապրանքային կտրոնի տպելու կարգավորումները հետևյալն են.

 

Տպել և նոր

Հայտանիշը նշված լինելու դեպքում ապրանքային կտրոն տպելիս փաստաթուղթը կգրանցվի և կբացնի նոր փաստաթուղթ:

Տպելու ձևանմուշ Վաճառք (Կտրոն)

Նշվում է Վաճառք (Կտրոն) փաստաթղթի ապրանքային կտրոնի տպելու ձևանմուշը:

Տպելու ձևանմուշ Վերադարձ (Կտրոն)

Նշվում է Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի ապրանքային կտրոնի տպելու ձևանմուշը:

 
ՀԴՄ կտրոնի կարգավորումները հետևյալն են.

 

Տպել կտրոնի տպիչով

Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնը կտպվի ապրանքային կտրոն տպող սարքով:

Տպել և նոր

Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոն տպելիս փաստաթուղթը կգրանցվի և կբացվի նոր փաստաթուղթ:

Ապառիկը տպել որպես կանխիկ

Հայտանիշը նշված լինելու դեպքում ապառիկ վաճառքի դեպքում հնարավոր կլինի տպել ՀԴՄ կտրոն` որպես կանխիկ վճարում:

Ապառիկը տպել որպես փոխհատուցում

Հայտանիշը նշված լինելու դեպքում ապառիկ վաճառքի դեպքում հնարավոր կլինի տպել ՀԴՄ կտրոն` որպես փոխհատուցում:

Բոնուսը տպել որպես

Այս դաշտում կարելի է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը.

Կանխիկ - Այս դեպքում բոնուսը ՀԴՄ-ի վրա տպվում է որպես կանխիկ

Զեղչ և կանխավճար - Այս դեպքում վաճառքի ժամանակ կուտակվող բոնուսի գումարը ՀԴՄ-ի վրա տպվում է որպես ապրանքի զեղչ և նույն գումարի չափով տպվում է կանխավճարի ստացման կտրոն, իսկ բոնուսով մարումը ՀԴՄ-ի վրա տպվում է, որպես կանխավճարի օգտագործում:

Տպել զեղչը

Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնում կարտացոլվեն փաստաթղթում նշված զեղչերը:

Զեղչի տեսակ

ՀԴՄ կտրոնում զեղչը կարող է արտացոլվել հետևյալ տարբերակներից որևէ մեկով. 

1-%-ային ապրանքի մեկ միավորի վրա` երևում է, թե ապրանքի միավորի վրա զեղչը որքան է կազմել` տոկոսային արտահայտությամբ, 

2-Դրամային ապրանքի մեկ միավորի վրա` երևում է, թե ապրանքի միավորի վրա զեղչը որքան է կազմել` դրամային արտահայտությամբ

3-Դրամային ապրանքի ընդհանուր քանակի վրա` երևում է, թե ապրանքի ընդհանուր քանակի վրա զեղչը որքան է կազմել` դրամային արտահայտությամբ:

Որպես տողի կոդ տպել

ՀԴՄ կտրոնում որպես տողի կոդ կարելի է տպել հետևյալ տարբերակներից որևէ մեկը.

1-Կոդ, 

2-Խմբի կոդ, 

3-Արտաքին կոդ:

Շահագործման ընթացքում խորհուրդ չի տրվում փոխել տողի տպելու դրույթը:

Որպես տողի անվանում տպել

ՀԴՄ կտրոնում որպես տողի անվանում կարելի է տպել հետևյալ տարբերակներից որևէ մեկը.

1-Անվանումը,

2-Լրիվ անվանումը,

3-Բնութագիրը,

4-Խմբի անվանումը:

Շահագործման ընթացքում խորհուրդ չի տրվում փոխել տողի տպելու դրույթը:

Թույլ տալ խմբագրել կտրոնի N-ը

Հայտանիշը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է ՀԴՄ կտրոններ մատյանից խմբագրել ՀԴՄ սարքից հերթական համար չստացած փաստաթղթի համարը: Հերթական համար չստացած փաստաթղթերին վերագրվում է XXXXXXXX արժեքը:

 

Դաշտերի կարգավորում մասում կարգավորվում են տվյալ օգտագործողի համար Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերում որոշ դաշտերի ցուցադրման և խմբագրման իրավասությունները:
 

Սյուների կարգավորում մասում Լայնքի ավտոկարգավորում դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերում պատուհանի չափերը փոփոխելիս համապատասխանաբար կփոխվի նաև սյուների լայնքը:
Այս հատվածում է նշվում նաև, թե տվյալ օգտագործողի համար Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերի Անվանացուցակում Միավոր, Զեղչի տոկոս, Զեղչված գին, Զեղչի գումար, ԱԱՀ և Խմբաքանակ սյուները պետք է ցուցադրվեն, թե ոչ:
 

Հրամաններ հատվածում հնարավորություն է տրված փոփոխել Վաճառք (Կտրոն), Վերադարձ (Կտրոն) և Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք փաստաթղթերի տարբեր հրամաններին վերագրված Արագ հասանելիության ստեղները: Օգտագործողը կարող է յուրաքանչյուր հրամանի համար ցանկից ընտրել իր նախընտրած Արագ հասանելիության ստեղնը, իսկ Լռությամբ արժեքներ կոճակով կտեղադրվեն համակարգի կողմից առաջարկվող ստեղները: Այստեղից հնարավոր է նաև կարգավորել որոշ հրամանների չցուցադրումը փաստաթղթերում: Նշենք, որ հրամանների մի մասի ցուցադրումը կապված է այլ պարամետրերի հետ: Օրինակ` Քաշ հրամանը ցուցադրվում է Վաճառք կտրոնում, եթե համակարգն ինտեգրված է էլեկտրոնային կշեռքի հետ, Զեղչել հրամանի ցուցադրումը կապված է Օգտագործողի դրույթների հետ:
 
Ընթացիկ տողի վահանակ մասում կարգավորվում է Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի ստորին հատվածում տեղեկատվական վահանակի ցուցադրումը.
 

Ընթացիկ տողի վահանակ

Հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք (Կտրոն), Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերում և Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք պատուհանում առանձին մասով կերևա ընթացիկ տողի տվյալները: Հաջորդող դրոշակները նշելու համար, պետք է նշված լինի Ընթացիկ տողի վահանակ դրոշակը:

Վահանակում ցուցադրել նկարը

Հայտանիշը նշված լինելու դեպքում Ընթացիկ տողի վահանում կերևա ապրանքի նկարը:

Վահանակում ցուցադրել պահեստի մնացորդը

Հայտանիշը նշված լինելու դեպքում Ընթացիկ տողի վահանում կերևա ընթացիկ տողի ապրանքի մնացորդը` փաստաթղթում ընտրված պահեստում:

Վահանակում ցուցադրել ընդհանուր մնացորդը

Հայտանիշը նշված լինելու դեպքում Ընթացիկ տողի վահանում կերևա ընթացիկ տողի ապրանքի մնացորդը` ընդհանուր բոլոր պահեստներում:

Վահանակում ցուցադրել բնութագիրը

Հայտանիշը նշված լինելու դեպքում Ընթացիկ տողի վահանում կերևա ընթացիկ տողի ապրանքի բնութագիրը:

 

Վաճառակետ (POS) էջը նախատեսված է Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք փաստաթղթում օգտագործողի իրավասությունները սահմանելու համար: Էջի տեսքը հետևյալն է.
 

AdminTools_Users10
 

Տարանցիկ դրամարկղ

Դաշտում լրացված դրամարկղը կօգտագործվի դրամարկղերի միջև գումարի տեղափոխություն կատարելիս (կանխիկի մուտքի/ելքի ՀԴՄ կտրոն տպելիս):

Թույլ տալ վերադարձի գրանցում

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթից կատարել ապրանքի վերադարձ: Հակառակ դեպքում համակարգը կպահաջի տվյալ իրավասությունն ունեցող Օգտագործողի քարտն անցկացնել սարքի միջով:

Թույլ տալ գնի խմբագրում

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթում խմբագրել վաճառքի գինը: Հակառակ դեպքում համակարգը կպահաջի տվյալ իրավասությունն ունեցող Օգտագործողի քարտն անցկացնել սարքի միջով:

Թույլ տալ տողի հեռացում

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթում հեռացնել ընթացիկ ապրանքի տողը: Հակառակ դեպքում համակարգը կպահաջի տվյալ իրավասությունն ունեցող Օգտագործողի քարտն անցկացնել սարքի միջով:

Թույլ տալ տողը հեռացնել ամբողջությամբ

Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառքի փաստաթղթում ընթացիկ ապրանքի տողը հեռացնելիս վրան գիծ չի քաշվում, այլ հեռացվում է ամբողջությամբ:

Թույլ տալ քանակի նվազեցում

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթում նվազեցնել ընթացիկ ապրանքի քանակ դաշտի արժեքը: Հակառակ դեպքում համակարգը կպահաջի տվյալ իրավասությունն ունեցող Օգտագործողի քարտն անցկացնել սարքի միջով:

Թույլ տալ ստեղնաշարից քարտի մուտքագրում

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթում ստեղնաշարից մուտքագրել գնորդի քարտի կոդը: Հակառակ դեպքում համակարգը կպահաջի տվյալ իրավասությունն ունեցող Օգտագործողի քարտն անցկացնել սարքի միջով:

Թույլ տալ մաքրել նշված քարտը

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթում մաքրել մուտքագրված գնորդի քարտը: Հակառակ դեպքում համակարգը կպահաջի տվյալ իրավասությունն ունեցող Օգտագործողի քարտն անցկացնել սարքի միջով:

Թույլ տալ գնորդի ընտրությունը ցանկից

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթի Այլ պատուհանից սեղմել Փնտրել գնորդին հրամանը և գնորդին փնտրել ըստ անվանման, հեռախոսահամարի և այլ տվյալների:

Թույլ տալ նոր գնորդի ավելացում

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթի Այլ պատուհանից ավելացնել նոր գնորդ:

Թույլ տալ կանխիկի մուտք և ելք

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթի Այլ պատուհանի հրամաններով կատարել տարանցիկ դրամարկղի հետ գումարի տեղափոխություն (տպել կանխիկի մուտքի/ելքի ՀԴՄ կտրոն):

Թույլ տալ կանխավճարի ստացման և վերադարձի ՀԴՄԿ-ի գրանցում

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթի Այլ պատուհանից գրանցել Կանխավճար ստանալու և վերադարձի ՀԴՄ կտրոններ:

Թույլ տալ տպել ապրանքային կտրոն

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը կարող է Վաճառքի փաստաթղթից տպել ապրանքային կտրոն (F11):

Ցույց տալ դրամարկղում առկա կանխիկ գումարը

Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառքի փաստաթղթի Այլ պատուհանի ներքևի հատվածում կցուցադրվի դրամարկղի մնացորդը:

Թույլ չտալ փակել հերթափոխը հետաձգված փաստաթղթերի առկայության դեպքում

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը չի կարող փակել հերթափոխը քանի դեռ կա այդ հերթափոխով հետաձգված` սևագիր վիճակով փաստաթուղթ:

Թույլ տալ տեսնել առկայությունը

Դրոշակը նշված լինելու դեպքում Օգտագործողը ապրանքների ցուցակում (F9) կտեսնի ապրանքների մնացորդները:

Վերջնական գումարը խմբագրելիս վերահաշվարկել քանակը (գործում է քաշային ապրանքի դեպքում)

Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառքի փաստաթղթում քաշային ապրանքներ ընտրելիս գումարը գրելու դեպքում քանակը կվերահաշվարկվի:

Փաստաթուղթը գրանցելիս ավտոմատ տպել ՀԴՄ կտրոնը

Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառքի փաստաթուղթը գրանցելիս ավտոմատ ՀԴՄ կտրոն է տպվում, այսինքն հնարավոր չէ վաճառքը գրանցել առանց ՀԴՄ կտրոն տպելու: Այս դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառքի պատուհանում Գրանցել հրամանը վերանվանվում է Գրանցել և տպել ՀԴՄԿ:

Վաճառակետ (POS) էջի կարգավորումներում եթե տվյալ գործողության դրոշակը դրված չի, վաճառքի ժամանակ տվյալ գործողությունն իրականացնելիս անհրաժեշտ է մենեջերի քարտով հաստատում: Մենեջերի քարտը կարող է լինել մագնիսական քարտ կամ գծիկավոր կոդով քարտ (աշխատում է միայն COM ռեժիմով աշխատող սկաների հետ): Մագնիսական քարտի դեպքում անհրաժեշտ է Դրույթներից մագնիսական քարտ կարդացող սարքի պարամետրերում նշել քարտի նախդիրը: Մենեջերի քարտի կոդը (առանց նախդիրի) անհրաժեշտ է նշել Օգտագործողի վրա: