Պահեստների դրույթներ հրամանով բացվող պատուհանում կարելի է սահմանել տվյալ օգտագործողի` պահեստների հետ աշխատելու իրավասությունները:

Դաշտ |
Նշանակություն |
Գործողության հասանելիություն |
Դրոշակը նշված լինելու դեպքում օգտագործողը կարող է այդ պահեստ ապրանքներ մուտքագրել կամ ելքագրել այդ պահեստից: |
Դիտելու հասանելիություն |
Դրոշակը նշված լինելու դեպքում օգտագործողը կարող է այդ պահեստով հաշվետվություններ, մատյաններում փաստաթղթեր տեսնել: |
Թույլատրել առկայությունից ավելի ելքագրում |
Դրոշակը նշված լինելու դեպքում օգտագործողն իրավասություն ունի այդ պահեստից ելքագրել ապրանքներ` մնացորդից ավելի քանակությամբ: Նշում. Դրոշակը նշված լինելու դեպքում Հավաստիության ամսաթիվը ընթացիկ օրով պահել հնարավոր չէ: |
Վաճառելուց գրանցել 0 ինքնարժեք |
Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառք (Կտրոն) փաստաթղթով ապրանքներ վաճառելիս ապրանքի ինքնարժեքը 0 կգրանցվի: Նպատակը վաճառքի փաստաթղթերի գրանցումն արագացնելն է: |
Ապրանքների տեղաշարժ, Կոմպլեկտավորում և Ապակոմպլեկտավորում փաստաթղթերում պահեստի հասանելիությունը ստուգվում է միայն ելքի պահեստի համար։