Պահեստի մուտքի օրդեր

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր >

Պահեստի մուտքի օրդեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթն օգտագործվում է ապրանքները պահեստ մուտքագրելու համար։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 3 էջից` Ընդհանուր, Ապրանքների ցուցակ և Լրացուցիչ։

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պահեստի մուտքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Պահեստի մուտքի օրդերի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ

Բացվում է մանրամասն տեղեկատվություն ձեռքբերված ապրանքների ինչպես ընդհանուր, այնպես էլ միավորի հաշվով ինքնարժեքի վերաբերյալ: Գումարները ներկայացվում են դրամով և առանց ԱԱՀ-ի:

Հիմք փաստաթուղթ

Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է պահեստի մուտքը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք փաստաթուղթ կարող են հանդիսանալ Ապրանքների գույքագրում, Պատվեր մատակարարին, Վերադարձ մատակարարին և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։

Պահեստ

Մեծածախ պահեստը, որտեղ մուտքագրվում են ապրանքները:

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: Մուտքագրված գծիկավոր կոդով ապրանք Ապրանքների տեղեկատուում չհայտնաբերվելու դեպքում համակարգը կառաջարկի փնտրել այն b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուում:

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_Income1

 

Դաշտ

Նշանակություն

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։

Մատակարար

Լրացվում է մատակարարի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը: Գործընկերոջ մուտքագրումը կարելի է կատարել նաև loope կոճակով բացվող պատուհանից:

Պայմանագիր

Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ 

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButton կոճակը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Մատակարար դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։

Հ/Ա-ի համար

Լրացվում է մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը։

ա/թ.

Լրացվում է մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի ամսաթիվը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 

Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_Income2

 

Դաշտ

Նշանակություն

Արժույթ

Փաստաթղթի արժույթն է։ Ցուցակում մուտքագրվող բոլոր ապրանքների գները տրվում են այդ արժույթով։ Երբ օգտագործողը մինչև ապրանքների մուտքագրելը նշում է մատակարարին, ապա համակարգը լրացնում է այս դաշտը պայմանագրի արժույթով։ Նշենք ապրանքների ինքնարժեքների հաշվառման մի յուրահատկություն։ Համակարգում ինքնարժեքները զուգահեռ հաշվառվում են դրամով` առանց ԱԱՀ-ի, դրամով` ներառյալ ԱԱՀ-ն և որևիցե արտարժույթով` նույնպես ներառյալ ԱԱՀ-ն։ Վերոնշյալ արտարժույթը սահմանվում է համակարգը շահագործելուց առաջ` Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում գտնվող Ապրանքների արժույթ դաշտում։ Սա նշանակում է, որ անկախ ձեռքբերման փաստաթղթի արտարժույթից, ապրանքների ինքնարժեքները գրանցվում են դրամով և կառավարչական արժույթով։

Արտարժույթի փոխարժեք

Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։

ԱԱՀ-ի հաշվարկի ձև

Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում,  3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։

Գնի տեսակ

Նշվում է, թե ապրանքները մուտքագրելիս համակարգն ինչ տեսակի գներ առաջարկի։ Եթե Ընդհանուր էջի Մատակարար դաշտը լրացված է, և ընտրված  պայմանագրում նշված է գնի տեսակը, ապա համակարգն ավտոմատ կլրացնի այդ գնի տեսակը:

Զեղչի տոկոս

Այս դաշտը երևում է, եթե Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում նշված է Գնման ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ դրոշակը։ Կարելի է լրացնել մատակարարից ստացած զեղչի տոկոսը։ Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական տոկոս։ Այդ դեպքում տեղի կունենա տվյալ տոկոսի չափով գների բարձրացում։

Գումար ԱԱՀ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ԱԱՀ-ն այս դաշտում` օգտվելով ապրանքների գներից և ԱԱՀ-ի հաշվարկի ձևից:

Ընդհանուր գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է ձեռքբերվող ապրանքների ընդհանուր գումարը, որը ներառում է Գումար ԱԱՀ դաշտի արժեքը։

 

Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են ձեռք բերվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը և խմբաքանակի այլ հատկությունները։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ: Անհրաժեշտության դեպքում կարելի է տեղափոխել տողերը վերևUpArrowև ներքևDownArrowհրամաններով:

 

Ապրանքների ցուցակ աղյուսակում Կոդի ընտրման ցուցակում կարելի է տեսնել ընտրված գնի տեսակով գինը, որի համար անհրաժեշտ է փաստաթղթի կարգավորումներում նշել Ցույց տալ ապրանքների ցուցակը գներով դրոշակը:

 

Ապրանքների ցուցակ աղյուսակում առանձին սյուներով վերջին ձեռքբերման գինը և տվյալ մուտքի ձեռքբերման գնի հետ հարաբերության %-ը տեսնելու համար անհրաժեշտ է փաստաթղթի կարգավորումներում նշել Ցույց տալ "Վերջին ձեռքբերման գին" սյունը դրոշակը:

 

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

RemandTurn կոճակով բացվում է ապրանքի մնացորդի և շարժի մասին պատուհան.
 

RemandTurn1

 

Այս պատուհանի միջոցով անմիջապես Պահեստի մուտքի օրդերի պատուհանից կարելի է բացել տվյալ ապրանքի մնացորդի, գնումների, վաճառքների մասին հաշվետվական տվյալներ: 
LatestPurchasePrices կոճակը սեղմելու դեպքում լրացվում են ապրանքների գները` վերջին անգամ տվյալ պահեստ մուտքագրված ապրանքների ձեռքբերման գներով: Եթե մատակարարը փաստաթղթում նշված է, ապա լրացվում է տվյալ մատակարարից վերջին ձեռքբերման գներն ու զեղչի տոկոսները։ Եթե մատակարարը դատարկ է, ապա՝ վերջին ձեռքբերման գները և զեղչի տոկոսները:

Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5

Ապրանքների ցուցակ էջի ներքևի հատվածում Ընթացիկ տողի վահանակն է, որտեղ կարող են ցուցադրվել աղյուսակում ընթացիկ ապրանքի նկարը, մնացորդը (փաստաթղթում նշված պահեստում, ինչպես նաև ընդհանուր բոլոր պահեստներում), բնութագիրը: Ընթացիկ տողի վահանակի հետ կապված կարգավորումները տրվում են օգտագործողի փաստաթղթերի դրույթներից:

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

Purchases_Documents_Income3

 

Այս էջում լրացվում են ձեռք բերման հետ կապված լրացուցիչ տվյալներ, որոնք օգտագործվում են փաստաթղթի տպվող ձևերում։

Դաշտ

Նշանակություն

Լիազորագիր

Լիազորագրի համարը:

Միջնորդ

Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից:

Ավտ/Բեռնարկղ

Ավտո բեռնարկղի համարը:

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել:

Թույլատրեց

Թույլատրողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից:

Ընդունեց

Նյութական պատասխանատու անձը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից:

 

Անմիջապես Պահեստի մուտքի օրդերից կարելի է լրացված ապրանքների համար տպել պիտակը, ձևավորել գները, ինչպես նաև կանչել Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ հաշվետվությունը: Գործողությունների հրամանները տեղադրված են փաստաթղթի ժապավենի Այլ ներդիրում:

 

Purchases_Documents_Income4

 

Փաստաթղթի Այլ բաժնից բացվող Կարգավորումներ պատուհանով հնարավոր է սահմանել.

 

Դաշտ

Նշանակություն

Ցույց տալ գին սյունը ապրանքների ընտրման ցուցակներում

Դրոշակը նշված լինելու դեպքում Կոդի ընտրման ցուցակում կցուցադրվեն նշված Գնի տեսակով սահմանված գները:

Ցույց տալ Վերջին ձեռքբերման գին սյունը

Դրոշակը նշված լինելու դեպքում Ապրանքների ցուցակ էջում կցուցադրվեն Վերջին ձեռքբերման գին և Շեղման տոկոս սյուներ: Վերջինս հաշվարկվում է փաստաթղթում լրացված ներկա գնի և վերջին ձեռքբերման զեղչված գնի տարբերության հիման վրա: Եթե մատակարարը փաստաթղթում նշված է, ապա լրացվում է տվյալ մատակարարից վերջին ձեռքբերման զեղչված գները։ Եթե մատակարարը դատարկ է, ապա՝ վերջին ձեռքբերման զեղչված գները:
Կարգավորումն առկա է, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում սահմանափակված չէ ինքնարժեքներ տեսնելը

 

note Նշում

Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի IncomeGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import):