Մատակարարների ապրանքացանկեր

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ > Ապրանքների և ծառայությունների ենթատեղեկատուներ >

Մատակարարների ապրանքացանկեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն նախատեսված է մատակարար կազմակերպությունների հրապարակած ապրանքացուցակը մուտքագրելու և Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուուից ներքին կոդերը համապատասխանեցնելու համար:

Այս տեղեկատուն կանչելիս բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Մատակարար

Լրացվում է մատակարարի կոդը: Ընդունում է արժեքներ Գործընկերներ տեղեկատուուից: Ցանկում կընդգրկվի միայն նշված մատակարարի ապրանքացանկը:

Ապրանք

Լրացվում է ապրանքի կոդը: Ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուուից: Ցանկում կընդգրկվեն միայն այն ապրանքները, որոնց ներքին կոդը համապատասխանում է նշված ապրանքի կոդին:

 
Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ապրանքացանկի ներմուծում b2b.armsoft հարթակից հրամանը նախատեսված է մատակարարի հրապարակած ապրանքացուցակը b2b.armsoft հարթակից ներմուծելու համար: Բացվող դիալոգ պատուհանում առաջարկվում են այն Գործընկերները, որոնք գրանցված են b2b.armsoft հարթակում որպես մատակարար:

Համապատասխանեցնել ներքին կոդին հրամանով կարելի է նշված տողերին վերագրել Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի համապատասխան ապրանքը:

Ավելացնել նոր ապրանք կամ ծառայություն: Եթե մատակարարի ապրանքացուցակում կան ապրանքներ, որոնք առկա չեն Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, ապա կարելի նշել այդ տողերը և անմիջապես ավելացնել:

Ստեղծել պատվեր մատակարարին հրամանով նշված ապրանքների համար կարելի է ձևավորել Պատվեր մատակարարին փաստաթուղթ:

 

note Նշում

Մատակարարների ապրանքացանկեր տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի PartnersMTImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import):