Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատանքային ժամանակահատված |
Սահմանվում է աշխատանքային ժամանակահատված։ Բոլոր գրանցվող, խմբագրվող կամ հեռացվող փաստաթղթերի Ամսաթիվ դաշտում լրացված արժեքը պետք է լինի այդ ժամանակահատվածում։ Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ։ |
Աշխատանքային լեզու |
Որոշում է համակարգի աշխատանքային լեզուն: Այն կարող է ընդունել Հայերեն, Անգլերեն կամ Ռուսերեն արժեքներ: |
Հավելագին % |
Դաշտի արժեքն օգտագործվում է Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթում` ձեռք բերման գնի հիման վրա ավտոմատ վաճառքի գինն առաջարկելու համար։ Այս դաշտում նշված հավելագնի տոկոսը կիրառվում է այն դեպքում, երբ մուտքագրվող ապրանքի համար տեղեկատուում նշված չէ հավելագնի տոկոս։ |
Ապրանքների արժույթ |
Համակարգում ապրանքների ինքնարժեքային մնացորդները և շարժը հաշվառվում են միաժամանակ երկու արժույթով` հաշվապահական և կառավարչական։ Հաշվապահական արժույթ է հանդիսանում դրամը, իսկ կառավարչական արժույթը սահմանվում է այս դաշտում։ Սովորաբար որպես կառավարչական արժույթ նշվում է ԱՄՆ դոլար։ |
Պահանջել հաստատում պատուհանը փակելիս |
Այս հայտանիշը նշելու դեպքում նոր փաստաթղթեր կամ տեղեկատուներում նոր տողեր ստեղծելիս, ինչպես նաև գոյություն ունեցողները խմբագրելիս արտապատկերված պատուհանները փակելիս կպահանջվի հաստատում: |
Բերել հաշվետվությունները էլեկտրոնային աղյուսակի տեսքով |
Այս հայտանիշը նշելու դեպքում T-հաշիվները կցուցադրվեն Էլեկտրոնային աղյուսակների տեսքով: |
Ամսաթիվ տիպի սյուների ֆիլտրման ընդլայնված եղանակ |
Այս հայտանիշը նշելու դեպքում մատյաններում և հաշվետվություններում Ամսաթիվ տիպի սյուների ֆիլտրման պատուհանն առաջարկվում է ընդլայված հնարավորություններով: |
Արագ ֆիլտրման տողի հին մեխանիզմ |
Այս հայտանիշը նշելու դեպքում Բերել ֆիլտրման տողը հրամանը կաշխատի նախկին տարբերակով: |
ԱԱՀ-ի տեսակ |
Ոչ պարտադիր դաշտ է: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1` ԱԱՀ-ով, 2` ԱԱՀ-ն այդ թվում, 3` Առանց ԱԱՀ, 4` Զրոյական ԱԱՀ։ Նշված լինելու դեպքում լռությամբ կառաջարկվի ձեռքբերման փաստաթղթերում, Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերում: |
ԱԱՀ |
ԱԱՀ-ի տոկոսադրույքը, որն օգտագործվում է փաստաթղթում ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկելու համար։ |
ԱԱՀ-ի տեսակ մանրածախ |
Ոչ պարտադիր դաշտ է: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 2 ԱԱՀ-ն այդ թվում 16.67%, 3` Առանց ԱԱՀ, 4` Զրոյական ԱԱՀ։ Նշված լինելու դեպքում լռությամբ կառաջարկվի Վաճառք (Կտրոն) և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերում: |
ԱԱՀ-ն այդ թվում |
ԱԱՀ-ի տոկոսադրույքը, որն օգտագործվում է փաստաթղթում այդ թվում ներառված ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկելու համար։ |
Բնապահպանական հարկ վճարող |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, ինչպես նաև Հաշիվ-ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում ավելանում են համապատասխան դաշտեր բնապահպանական հարկը հաշվառելու համար: |
Ապրանքների դրոշմավորում |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք (Կտրոն) փաստաթղթում և Վաճառակետ (POS) պատուհանում կավելանա ապրանքների դրոշմավորման հնարավորություն: |
Փաստաթղթերի խմբային վերագրանցում |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում փաստաթղթերի մատյաններում Դարձնել սևագիր և Գրանցել գործողությունները կատարվում են նշված տողերի խմբի համար: |
Համակարգ մուտք գործելիս ներմուծել ԿԲ-ի փոխարժեքները |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում տվյալների պահոց մուտք գործելիս ավտոմատ ներմուծվում են վերջին մեկ ամսվա արտարժույթի փոխարժեքները Կենտրոնական բանկի կայքից: Անհրաժեշտ է միայն ինտերնետ կապի առկայություն: |
Մատյաններում և հաշվետվություններում ցույց տալ գործընկերոջ ՀՎՀՀ-ն |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում մատյաններում և հաշվետվություններում կարտացոլվի նաև գործընկերոջ ՀՎՀՀ-ն։ |
Վաճառքի ժամանակ օգտագործել փոխարինվող ապրանքներ |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում կարելի է նկարագրել փոխարինվող ապրանքների խմբեր և միմյանց փոխարինող ապրանքներ: Միմյանց փոխարինող ապրանքները հնարավոր է ընտրել Վաճառք (Կտրոն) փաստաթղթում: |
Ապրանք (ծառայություն) ավելացնելիս ստուգել կրկնությունը |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Ապրանքի կամ ծառայության տեղեկատուն գրանցելիս ավտոմատ կստուգվի Անվանում դաշտի արժեքի կրկնությունը մյուս ապրանքների և ծառայությունների անվանումների հետ: |
Արտահանել ՀԾ-նույնացուցիչը |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ), Վերադարձ գնորդից և Ապրանքների տեղաշարժ փաստաթղթերը e-invoicing կարտանվեն հատուկ նույնացուցիչով, որը կապահովի e-invoicing համակարգից սերիա-համարների վերագրման ճշտությունը: |
Պահեստում ապրանքների մնացորդների հաշվառում մանրածախ գներով |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Պահեստներ (Խանութներ) տեղեկատուում կավելանա մանրածախ դրոշակը: Մանրածախ դրոշակը նշված լինելու դեպքում համակարգը խստորեն վերահսկելու է ապրանքների մնացորդների հաշվառումը մանրածախ գներով: |
Մասնակցել հաճախորդների փորձի բարելավման ծրագրին |
Այս հայտանիշը նշելու դեպքում Դուք կմասնակցեք բարելավման ծրագրին: |
Զեղչեր բաժնում տրվում են զեղչային համակարգի կարգավորումները.
Դաշտ |
Նշանակություն |
Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ |
Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) և Վաճառք (Կտրոն) փաստաթղթերում հնարավոր կլինի զեղչեր կիրառել: |
Կիրառել զեղչերի հաշվարկման արտաքին մոդուլը |
Դրոշակը նշված լինելու դեպքում վաճառքի փաստաթղթերում հնարավոր կլինի հաշվարկել զեղչ` նախապես նկարագրված արտաքին սխեմայով: |
Գնման ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ |
Դրոշակը նշված լինելու դեպքում Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (մանրածախ) փաստաթղթերում հնարավոր կլինի զեղչեր կիրառել: |
Բոնուսներ բաժնում տրվում են բոնուսային համակարգի կարգավորումները.
Դաշտ |
Նշանակություն |
Վաճառքի ժամանակ օգտագործել բոնուսային համակարգ |
Դրոշակը նշված լինելու դեպքում հնարավորություն է տրվում նշանակել բոնուսային համակարգի պարամետրերը, Ուղղորդիչում և Գլխավոր էջում ավելանում են Բոնուսային հաշվետվություններ, Բոնուսային սանդղակ տեղեկատուն, բոնուսին վերաբերող դաշտեր Վաճառք (կտրոն)-ում, Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում, Գործընկերոջ պայմանագրի վրա: |
Կիրառել բոնուսի հաշվարկման արտաքին մոդուլը |
Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառք կտրոնում հնարավոր կլինի կուտակել բոնուս` նախապես նկարագրված արտաքին սխեմայով: |
Բոնուսի տեսակ |
Սահմանվում է բոնուսների կուտակման տեսակը: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1` Տոկոսային կամ 2` Գումարային: |
Կուտակման եղանակ |
Սահմանվում է բոնուսների կուտակման եղանակը: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1` Ապրանքի համար նշված %-ի կամ միավորի կիրառում, 2` Սանդղակի կիրառում, 3` Գործընկերոջ քարտի կիրառում: |
Զեղչված ապրանքների համար կուտակել |
Դրոշակը միացված լինելու դեպքում բոնուսը կուտակվում է նաև զեղչված ապրանքների համար: |
Կուտակման պայման |
Կարելի է սահմանել կուտակման լրացուցիչ պայման: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1` Միանվագ վաճառքի գումար- բոնուս կհաշվարկվի այն դեպքում, եթե Վաճառք (կտրոն)-ի գումարը մեծ է նշված գումարից: |
Կուտակման պայման - Արժեքը մեծ է |
Կուտակման պայմանը 1` Միանվագ վաճառքի գումար կամ 2` Կուտակված վաճառքների գումար ընտրված լինելու դեպքում պետք է լրացվի արժեքը: |
Կուտակման պայման - Ժամանակահատված |
Դաշտերը կարելի է լրացնել, եթե Կուտակման պայման դաշտում նշված է 2` Կուտակված վաճառքների գումար արժեքը: |
Բոնուսով մարելու առավելագույն սահման |
Կարելի է սահմանել վաճառքի փաստաթղթում վաճառքի գումարի` բոնուսով մարելու առավելագույն տոկոս: |
Բոնուսով մարելիս բոնուսային միավորներ չհաշվարկել |
Դրոշակը նշված լինելու դեպքում Վաճառք կտրոնում բոնուսով մարում կատարելու դեպքում տվյալ վաճառքից բոնուսային միավորներ չեն կուտակվի: |
Միանալ b2b.armsoft Բոնուսային սերվերին |
b2b.armsoft Բոնուսային սերվերը նախատեսված է բոնուսային համակարգ ունեցող խանութների ցանցում բոնուսային քարտերի միասնական հաշվառման համար: b2b.armsoft բոնուսային սերվերին միացած լինելու դեպքում հնարավորություն է տրված գնորդի քարտով գործարքի ժամանակ. Բոնուսային սերվերը համակցված է զեղչային և բոնուսային քարտերի պահպանման InOne հավելվածի հետ: Համակարգում բոնուսների հաշվարկին վերաբերող փաստաթուղթ հեռացնելիս կամ սևագիր դարձնելիս Բոնուսային սերվերում կհեռացվի գործարքը (վերագրանցելու դեպքում գործարքը կգրանցվի նաև բոնուսային սերվերում՝ բացի հավաստիության ամսաթվի փոփոխման դեպքում): Վաճառք (Կտրոն) փաստաթղթի միջից նոր գնորդ ավելացնելիս բոնուսային քարտի մասին տվյալները ավտոմատ արտահանվում են Բոնուսային սերվեր (պարտադիր է լրացնել Քարտի կոդ դաշտը և նշել Բոնուսային քարտ դրոշակը): |
Բոնուսային քարտերի ավտոմատ համաժամանակեցում |
Դրոշակը նշված լինելու դեպքում բոնուսային պայմանագրերը ավտոմատ կհամաժամանակեցվեն Բոնուսային սերվերի քարտերի հետ, որպեսզի InOne հավելվածով տրամադրված քարտերը համակարգում արտացոլվեն ավտոմատ կերպով: •Անուն, Ազգանուն •Սեռ •Ծննդյան ամսաթիվ •Հեռախոսահամար •Վավերականության ժամկետի սկիզբ: |
Դաշտ |
Նշանակություն |
Նախդիր |
20-29 միջակայքի թիվ |
Գծ. կոդի երկարություն |
Նախդիրից հետո գծիկավոր կոդի երկարությունը, որը համընկնում է տեղեկատուում քաշային ապրանքի գծիկավոր կոդին: Ընդունում է 5-7 միջակայքի արժեքներ: |
Ստոր.-ից հետո նիշերի քանակ |
Ապրանքի քաշը բնութագրող հնգանիշ թվի մեջ ստորակետի դիրքը: |
Չափման միավոր |
Քաշային ապրանքի հիմնական չափման միավորը: Էլ. կշեռք արտահանվում է քաշային ապրանքի հիմնական չափման միավորի համար սահմանված գինը: |
Դիտարկենք էլ. կշեռքից տպված քաշային ապրանքի գծիկավոր կոդի օրինակ, երբ քաշային ապրանքի չ/մ-ն կգ է.
2712345001503
27- նախդիր
12345- քաշային ապրանքի գծիկավոր կոդ
00150- եթե ստորակետից հետո նիշերի քանակը 3 է, ապա քաշը 150 գրամ է, 2 նշված լինելու դեպքում` 1կգ 50գրամ
3-կամայական թիվ, որը գեներացնում է կշեռքը:
Դաշտ |
Նշանակություն |
Նախդիր |
20-29 միջակայքի թիվ |
Գծ. կոդի երկարություն |
Նախդիրից հետո գծիկավոր կոդի երկարությունը, որը համընկնում է տեղեկատուում քաշային ապրանքի գծիկավոր կոդին: Ընդունում է 5-7 միջակայքի արժեքներ: |
Ստոր.-ից հետո նիշերի քանակ |
Ապրանքի քանակը բնութագրող հնգանիշ թվի մեջ ստորակետի դիրքը: |
Չափման միավոր |
Քաշային ապրանքի հիմնական չափման միավորը: Էլ. կշեռք արտահանվում է քաշային ապրանքի հիմնական չափման միավորի համար սահմանված գինը: |
Դաշտ |
Նշանակություն |
Օգտագործել քարտի կոդի տարբերակման նախդիր |
Կարգավորումը թույլ է տալիս վաճառքի և վերադարձի պատուհաններում արագ ընտրել գնորդին կամ վաճառողին` կարդալով քարտի գծիկավոր կոդը սկաների օգնությամբ: Դրոշակը նշված լինելու դեպքում համակարգը թույլ կտա լրացնել քարտի կոդի նախդիրը: |
Գործընկերոջ/աշխատակցի քարտի կոդի նախդիրներ |
Դաշտին կից նշանով բացվող պատուհանում լրացվում է Գործընկերոջ/աշխատակցի քարտերի կոդերի նախդիրը, որով սկսվում են քարտերի կոդերը: Կարելի է լրացնեկ մեկից ավելի նախդիրներ: Լրացված նախդիրները կկիրառվեն, եթե նշված է Օգտագործել քարտի կոդի տարբերակման նախդիր դրոշակը: |
Հաշվի առնել քարտի կոդի երկարությունը |
Կարելի է լրացուցիչ ստուգում սահմանել նաև քարտի կոդի երկարության համար: Սա անհրաժեշտ է, եթե կան ապրանքներ, որոնց գծիկավոր կոդերը նույնպես սկսվում են նշված նախդիրով: |
Քարտի կոդի երկարություն |
Նշվում է Գործընկերոջ/աշխատակցի քարտի կոդի երկարությունը: Սկաներով կարդացած գծիկավոր կոդը, եթե սկսվում է լրացված նախդիրներից որևէ մեկով և ունի նշված երկարությունը, համակարգը կկատարի գնորդի կամ վաճառողի ընտրում: |
Գծիկավոր կոդերի գեներացման պարամետրեր բաժնում տրվում են ապրանքներին ավտոմատ գծիկավոր կոդ վերագրելու կարգավորումները.
Դաշտ |
Նշանակություն |
EAN ֆորմատ |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում ապրանքներին կվերագրվեն EAN ֆորմատի գծիկավոր կոդեր: |
Նախդիր |
20-29 միջակայքի թիվ: Դաշտը լրացվում է, երբ նշված է EAN ֆորմատ դրոշակը: |
Հերթական գծիկավոր կոդ |
Ապրանքներին վերագրվող հերթական գծիկավոր կոդը: |
Համակարգում իրականացված է ապրանքների խմբաքանակային հաշվառում։ Խմբաքանակի հատկություններ բաժնում դրոշակների օգնությամբ նշվում են կազմակերպությունում ապրանքների խմբաքանակների հաշվառման համար օգտագործվող հատկությունները։ Նշված հատկությունները կերևան մասնավորապես Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում ապրանքի մուտքագրման պատուհանում և ապրանքների վերաբերյալ հաշվետվությունների մեջ, երբ դիալոգ պատուհանում նշված է Ցույց տալ խմբաքանակները դրոշակը։