Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը նախատեսված է վաճառքների արագ իրականացման համար։ Դրա կարիքը հատկապես զգացվում է մանրածախ առևտրում, երբ պահանջվում է արագ սպասարկել հաճախորդին։ Այդ պատճառով այս փաստաթղթում ապրանքների ցուցակը կարելի է լրացնել նաև օգտվելով գծիկավոր կոդ (barcode) կարդացող սարքից (սկաներից)։
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի պատուհանը կարելի է կանչել` սեղմելով ստեղնաշարից F12 ստեղնը։
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
ՀԴՄ կտրոնի N |
Լրացվում է ՀԴՄ կտրոնի համարը: Դաշտը ավտոմատ է լրացվում, խմբագրման ենթակա չէ: |
Փաստաթղթի արժույթ |
Իրականացվող վաճառքի արժույթը։ Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Արժույթ դաշտի արժեքը։ Եթե այն դատարկ է, ապա լրացվում է AMD արժեքը։ |
Պահեստ |
Պահեստ կոդը, որից իրականացվում է վաճառք։ Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Պահեստ դաշտի արժեքը։ Եթե Պահեստ դաշտում լրացված է մեծածախ պահեստ, ապա hամակարգն ավտոմատ լրացնում է վաճառքի այն տեսակի գները, որը նշված է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանի Վաճառքի գնի տեսակ դաշտում։ Եթե վաճառք գրանցող օգտագործողի համար Փաստաթղթերի դրույթներ պատուհանի Աշխատանքի սահմանափակումներ էջում նշված է Թույլ տալ խմբագրել վաճառքի գինը դրոշակը, ապա նա կարող է փոխել առաջարկվող վաճառքի գինը։ Եթե Պահեստ դաշտում լրացված է մանրածախ պահեստ, ապա համակարգն ավտոմատ լրացնում է տվյալ պահեստում տվյալ ապրանքի համար սահմանված վաճառքի գինը արտահայտված դրամով։ Եթե տվյալ ապրանքի համար պահեստում սահմանված են մի քանի վաճառքի գներ, ապա օգտագործողը կարող է ընտրել դրանցից որևէ մեկը։ Համակարգն ավտոմատ լրացնում է սահմանված գներից նվազագույնը։ |
Դրամարկղ |
Դրամարկղի կոդը, որտեղ կմուտքագրվի վաճառքի արդյունքում ստացված գումարը։ Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Դրամարկղ դաշտի արժեքը։ Եթե այն դատարկ է, ապա փաստաթուղթը հնարավոր չի լինի գրանցել: |
Հերթափոխի N |
Հերթափոխերով աշխատանքի դեպքում ավտոմատ լրացվում է ընտրված Դրամարկղի հերթափոխի հերթական համարը: |
Գնորդ |
Նշվում է գնորդի կոդը: Ընդունում է արժեքներ Պայմանագրեր տեղեկատուից: |
Տպել ծախս հիմնավորող ՀԴՄԿ |
Դրոշակը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնը կտպվի որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ: Կտրոնի վրա կերևա Գնորդի ՀՎՀՀ-ն: |
Վաճառող խորհրդատու |
Վաճառքն իրականացնող աշխատակիցը: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից: |
Մուտքագրել արժեքը (F2) |
Դաշտում կարելի է մուտքագրել վաճառվող ապրանքի գծիկավոր կոդը, կոդը կամ անվանումը և սեղմել դաշտին կից համապատասխան կոճակը։ Այդ դեպքում տվյալ ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում։ Գծիկավոր կոդի և Կոդի դեպքում պետք է մուտքագրել արժեքն ամբողջությամբ։ Անվանման դեպքում կարելի է մուտքագրել ապրանքի անվանման մի մասը։ Նման ձևով կարելի է լրացնել նաև ապրանքացուցակի ընթացի տողի քանակը և վաճառքի գինը: |
Զեղչի տոկոս |
Այս դաշտը երևում է, եթե Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում նշված է Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչը դրոշակը։ Կարելի է լրացնել տոկոսը, որի չափով պետք է կատարվի գների իջեցումը տվյալ վաճառքի ժամանակ։ Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական տոկոս։ Այդ դեպքում տեղի կունենա տվյալ տոկոսի չափով գների բարձրացում։ |
Ընդամենը |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է վճարման ենթական ընդհանուր գումարը։ |
Կանխիկ (F6) |
Այս դաշտում լրացվում է կանխիկով ստացված գումարը: |
Անկանխիկ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է վճարային քարտով վճարված գումարը: |
Ապառիկ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ապառիկով ձևակերպված գումարը: |
Վճարման ենթակա/Մանր |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, համակարգն այստեղ լրացնում է Ընդամենը և Կանխիկ, Անկանխիկ, Ապառիկ դաշտերի արժեքների տարբերությունը, որը գնորդին վճարվելիք մանրն է։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Վաճառք (Կտրոն) փաստաթղթի պատուհանում կան մի շարք կոճակներ, որոնք նախատեսված են փաստաթղթի հետ աշխատանքը ավելի հեշտ և արագ դարձնելու համար։
Կոճակ |
Նշանակություն |
Գծիկավոր կոդ (F7) |
Այս կոճակով բացվում է Գծիկավոր կոդեր տեղեկատուն, որտեղից ընտրված ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում: |
Կոդ (F8) |
Այս կոճակով բացվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուն, որտեղից ընտրված ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում: |
Անվանում (F9) |
Այս կոճակով բացվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուն, որտեղից ընտրված ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում: |
Քանակ (Ctrl+F9) |
Մուտքագրման դաշտում (F2) արժեք մուտքագրելու և այս կոճակը սեղմելու դեպքում ապրանքների ցուցակի ընթացիկ տողի Քանակ դաշտում կլրացվի տվյալ արժեքը։ |
Վաճառքի գին (Shift+F8) |
Մուտքագրման դաշտում (F2) արժեք մուտքագրելու և այս կոճակը սեղմելու դեպքում ապրանքների ցուցակի ընթացիկ տողի Վաճառքի գին դաշտում կլրացվի տվյալ արժեքը։ |
Վերադարձ (Կտրոն) |
Այս կոճակով բացվում է նոր Վերադարձ (Կտրոն) փաստաթուղթ: |
Մաքրել վճարումները |
Կոճակն առկա է, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված է Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ դրոշակը: Այս կոճակով զրոյացվում են վճարմանը վերաբերող դաշտերում մուտքագրված գումարները: |
Կանխիկ (F6) |
Կոճակն առկա է, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված է Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ դրոշակը: Բացվող պատուհանում լրացվում է Կանխիկ ստացված գումարը: |
Կանխավճարի մարում |
Այս կոճակով բացվող պատուհանում լրացվում է Կանխավճարի հաշվին մարվող գումարը: |
Անկանխիկ (F4) |
Այս կոճակով բացվող պատուհանում լրացվում են POS-տերմինալի վերաբերյալ տվյլաներ, անկանխիկ ստացված գումարը, ինչպես նաև վճարման եղանակը` քարտային կամ վճարային համակարգերով: |
Ապառիկ (Ctrl+F11) |
Այս կոճակով բացվող պատուհանում լրացվում է գնորդի պարտք մնացած գումարը: Ապառիկ գումար նշելու համար անհրաժեշտ է, որ նշված լինի Գնորդ դաշտը: |
Բոնուսի մարում |
Այս կոճակով բացվող պատուհանում լրացվում է կուտակված բոնուսի հաշվին մարվող գումարը: Բոնուսի մարում նշելու համար անհրաժեշտ է, որ նշված լինի Բոնուսային պայմանագրով գնորդ: |
ՀԴՄԿ (F3) |
Կոճակը նախատեսված է ՀԴՄ կտրոն տպելու համար: |
Տպել (F11) |
Կոճակը նախատեսված է թերմոտպիչի վրա ապրանքային կտրոն տպելու համար։ Թերմոտպիչի հետ աշխատանքը կարգավորվում է դրույթների Սարքավորումներ էջում։ |
Քանակ + |
Կոճակը սեղմելիս ընթացիկ տողի քանակը կավելանա մեկով։ |
Քանակ - |
Կոճակը սեղմելիս ընթացիկ տողի քանակը կպակասի մեկով։ |
Կոմպլեկտ |
Կոճակի միջոցով կարելի է ապրանքների ցուցակում լրացնել կոմպլեկտի բաղադրամասերը բացված տեսքով: |
Զեղչել |
Կոճակը նախատեսված է Զեղչեր տեղեկատուում նկարագրված զեղչերը օգտագործողի միջամտությամբ (ոչ ավտոմատ) կիրառելու համար: |
Հաշվարկել բոնուս |
Կոճակի միջոցով կարելի է տեսնել տվյալ փաստաթղթով հաշվարկված բոնուսի չափը: |
Ավելացնել բոնուսին |
Այս կոճակով բացվող պատուհանում լրացվում է հաճախորդի բոնուսային միավորներին ավելացվող գումարը: Փաստաթղթում առկա Մանրի գումարը ավտոմատ առաջարկվում է պատուհանում: |
Գներ |
Կոճակի միջոցով բացվում է դիալոգ պատուհան, որտեղ նշվում է ԱԱՀ-ի հաշվարկի ձևը (2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ կամ 4 - Զրոյական ԱԱՀ) և Գնի տեսակը: Վերջինս խմբագրման ենթակա է, եթե վաճառք գրանցող օգտագործողի համար Փաստաթղթերի դրույթներ պատուհանի Աշխատանքի սահմանափակումներ էջում նշված է Թույլ տալ խմբագրել վաճառքի գինը դրոշակը, ապա նա կարող է փոխել առաջարկվող վաճառքի գինը։ Փաստաթղթում մանրածախ պահեստ նշված լինելու դեպքում պատուհանում երևում է միայն ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտը: Այն դեպքում, երբ վաճառվում (մատուցվում) է ծառայություն, կիրառվում է օգտագործողի դրույթներում նշված վաճառքի գնի տեսակը։ |
Ընտրյալներ |
Հրամանով առաջարկվում է տվյալ Օգտագործողի կողմից ընտրված` հաճախ վաճառվող ապրանքների ցանկը: Ապրանքների ցանկը լրացվում է Օգտագործողի կոնտեքստային ցանկի Ընտրյալ ապրանքներ և ծառայություններ հրամանով: |
Անվանացուցակ աղյուսակում լրացվում են վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, վաճառքի գինը, գումարը և ԱԱՀ-ի տեսակը։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ, ինչպես նաև հրամանը: Անհրաժեշտության դեպքում կարելի է տեղափոխել տողերը վերևև ներքևհրամաններով: Նշված հրամանները արագ հասանելիության ստեղներով (օրինակ CTRL+N) աշխատեցնելու համար պետք է ակտիվացնել անվանացուցակի որևէ վանդակ կամ սեղմել CTRL+1 ստեղների համադրությունը:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել նաև տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5
Փաստաթղթի Այլ բաժնից բացվող Կարգավորումներ պատուհանով հնարավոր է սահմանել.
Դրոշակ |
Նշանակություն |
Կիրառել վերջին սահմանված գինը և վերահաշվարկել հիմնական չ/մ-ի |
Դրոշակը նշված լինելու դեպքում համակարգը կկիրառի ապրանքի տեղեկատուի Ընդհանուր էջում նշված Լրացուցիչ չ/մ-ի համար վերջին ամսաթվով սահմանված գինը, կվերահաշվարկի այն հիմնական չ/մ-ի գործակցով և կլրացնի գինը որպես հիմնական չ/մ-ով գին: |
Ցանկից ապրանքը (Ծառայությունը) ընտրելուց հետո բացել տողի խմբագրման պատուհանը |
Դրոշակը նշված լինելու դեպքում ապրանքը կամ ծառայությունը ցուցակներից (F7, F8, F9) ընտրելուց հետո կամ սկաներով ապրանքի գծիկավոր կոդը կարդալուց հետո ավտոմատ կբացվի տեղի խմմբագրման պատուհանը: |
Բաշխել ըստ Օգտ. ժամկ. |
Դրոշակը նշված լինելու դեպքում ապրանքների ելքագրումը կկատարվի դրանց օգտագործման ժամկետների հիման վրա: Ավելի մոտ օգտագործման ժամկետ ունեցող ապրանքների խմբաքանակը կելքագրվի առաջինը: |
Ավտոմատ թարմացնել ապրանքների ընտրման ցուցակները յուրաքանչյուր 15 րոպեն մեկ |
Դրոշակը նշված լինելու դեպքում ապրանքների ընտրման ցուցակը թարմացվում է որոշակի պարբերականությամբ: |
Փնտրել գծիկավոր կոդը ըստ Հատկություն 1-ի կոդի |
Մուտքագրված (նաև սկաներով կարդացած) գծիկավոր կոդը կփնտրվի ոչ թե Գծիկավոր կոդերի տեղեկատուում, այլ ապրանքների մնացորդներում Հատկություն 1 արժեքների կոդերում: |
Գնորդ ավելացնելուց կամ խմբագրելուց ցուցադրել հիմնական դաշտերը |
Դրոշակը նշված լինելու դեպքում Գնորդ դաշտին կից ավելացնել կամ խմբագրել հրամանը սեղմելիս բացվող պատուհանը կցուցադրվի կրճատ տարբերակով` կերևան միայն հիմնական դաշտերը: |
Փաստաթղթի ժապավենի Գլխավոր էջից Ցույց տալ հաշվարկները հրամանը սեղմելու դեպքում, փաստաթղթի ներքևի հատվածում կցուցադրվի Զեղչերի հաշվարկային տվյալներ անվանումով վահանակ, որտեղ կարտացոլվեն փաստաթղթում ավտոմատ հաշվարկված զեղչերի մասին մանրամասնություններ:
Վաճառք (Կտրոն) փաստաթղթում աշխատանքի և դաշտերի մի շարք կարգավորումներ տրվում են Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում Վաճառք կտրոն էջում: Այն բացելու համար անհրաժեշտ է Օգտագործողներ պատուհանում (Ադմինիստրատորի գործիքներ->Օգտագործողներ) գտնել օգտագործողի տողը, կոնտեքստային ցանկից ընտրել Փաստաթղթի դրույթներ հրամանը և մտնել Վաճառք (Կտրոն) էջ։
Նշում |
---|
Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի BillGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import): |