ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ >

ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի Վաճառք (Կտրոն) փաստաթղթերի ապրանքացանկերը: 

Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Դրամարկղ

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն նշված դրամարկղի հետ կապված փաստաթղթերը:

Գործընկեր

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Աշխատակից

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն հաշվետվությունում Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

 

note Նշում

Հաշվետվությունում երևում են նաև Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Չեղարկված տողերը, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Թույլ տալ խմբագրել (հեռացնել) ապրանքի տողը դրոշակը: