Սարքավորումներ

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Սարքավորումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Սարքավորումներ էջը նախատեսված է սկաների և թերմոտպիչի աշխատանքը կարգավորելու համար։ Էջի տեսքը հետևյալն է.

 

Options.Instruments

 

Սկաների պարամետրեր բաժնում կարելի է կարգավորել գծիկավոր կոդ (bar code) կարդացող սկաների աշխատանքը։ Եթե նշված է "Scaner on" դրոշակը, ապա ՀԾ-Առևտուր համակարգը հասկանում է, որ համակարգչին միացված է սկաներ։ "COM Port" դաշտում նշվում է հաջորդական պորտը, որին միացված է սկաները։ "Baud Rate", "Data Bits", "Parity", և "Stop Bits" դաշտերում նշվում են սկաների աշխատանքի այլ պարամետրեր։

 

Մագնիսական քարտ կարդացող սարքի պարամետրեր բաժնում նշվում են տվյալ սարքի հետ կապված կարգավորումները: Եթե նշված է "Card Reader on" դրոշակը, ապա ՀԾ-Առևտուր համակարգը հասկանում է, որ համակարգչին միացված է մագնիսական քարտ կարդացող սարք:

 

note Նշում

Գծիկավոր կոդ կարդացող սկաների և մագնիսական քարտ կարդացող սարքի կիրառության պատուհանները կարող եք տեսնել` մուտք գործելով հետևյալ հղումով:

 
Կտրոնի տպիչ բաժնում կարգավորվում է կտրոն տպող թերմոտպիչի աշխատանքը։ Ցուցակում համակարգչին հասանելի տպիչների ցանկից նշվում է թերմոտպիչը։ 

    Եթե թերմոտպիչն ընտրված է, ապա.  

Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Տպել (F11) կոճակը սեղմելիս նշված թերմոտպիչի վրա կտպվի ապրանքային կտրոն,

Վերադարձ (Կտրոն) փաստաթղթում Տպել (F11) կոճակը սեղմելիս նշված թերմոտպիչի վրա կտպվի վերադարձի ապրանքային կտրոն,

Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք փաստաթղթում, ինչպես նաև դրա հիման վրա ստեղծվող վերադարձի պատուհանում Տպել (F11) կոճակը սեղմելիս նշված թերմոտպիչի վրա կտպվի վաճառքի կամ վերադարձի ապրանքային կտրոն:

 

Պիտակի տպիչ բաժնում կարգավորվում է պիտակ տպող թերմոտպիչի աշխատանքը։ Ցուցակում համակարգչին հասանելի տպիչների ցանկից նշվում է թերմոտպիչը։

Նշված տեղեկատուների և հաշվետվությունների կոնտեքստային ցանկի Տպել պիտակ հրամանով նշված թերմոտպիչի վրա կտպվի գծիկավոր կոդ (bar code) պարունակող պիտակ.

Ապրանքներ և ծառայություններ 

Ապրանքների և ծառայությունների չափման միավորներ 

Ապրանքների մնացորդներ 

Ապրանքների մնացորդներ (Մանրածախ)

Ապրանքների շրջանառություն

Ապրանքների վերագնահատում (Մանրածախ) - Տպել պիտակ հրամանը գտնվում է փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնում:

 

Հաճախորդի էկրանի պարամետրեր բաժնում կարգավորվում է հաճախորդի համար առանձնացված էկրանի պարամետրերը: Նշվում է համակարգչին միացված լրացուցիչ մոնիտորը: Ըստ ցանկության լրացվում են Գլխագիր դաշտը, Ապրանքի նկար, Ֆոն դրոշակները:

 

Վաճառողի աշխատատեղի պարամետրեր բաժնում կարելի է նշել.

Էկրանի կետայնությունը,

տեսակը` Ստեղնաշարային, Սենսորային էկրան կամ Սենսորային էկրան (Ընտրյալներ):

 

Այս բաժնից կարելի է կարգավորել նաև հետևյալ պարամետրերը.

Ցույց տակ գծ. կոդը ապրանքների ընտրման ցուցակում - դրոշակը նշված լինելու դեպքում վաճառքի պատուհանում ընտրման ցուցակներում կցուցադրվի նաև ապրանքի հիմնական գծիկավոր կոդը,

Թույլ տալ փոխել ընտրյալ ապրանքների քարտի բարձրությունը - դրոշակը նշված լինելու դեպքում վաճառքի պատուհանում հնարավոր կլինի փոփոխել Ընտրյալ ապրանքների քարտի բարձրությունը,

Ընտրյալ ապրանքների խմբերը ցույց տալ ցանկի` սկզբում (Այո), վերջում` (Ոչ) - Դրոշակը նշված լինելու դեպքում Ընտրյալ ապրանքների խմբերը կցուցադրվեն ցանկի սկզբում, իսկ նշված չլինելու դեպքում` վերջում:

 

Էլ. կշեռքի պարամետրեր բաժնում նշվում են COM Port միացումով Shtih Slim (POS2) տեսակի կշեռքի հետ կապված կարգավորումները: