Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթուղթը նախատեսված է պահեստներից վաճառքների իրականացման համար։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 4 էջից` Ընդհանուր, Անվանացուցակ, Մատակարար և Գնորդ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վերագրանցվում է վաճառքը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք-փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Դրամարկղի մուտքի օրդեր, Բանկի մուտք կամ Ապրանքների գույքագրում փաստաթղթերը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գնորդին։ |
Գնորդ |
Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գնորդ դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Գնորդ դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Առաքողի գրանցման գրքի N |
Առաքողի գրանցման գրքի համարը։ |
Էջի N |
Առաքողի գրանցման գրքում էջի համարը։ |
Տողի N |
Առաքողի գրանցման գրքի Էջում տողի համարը։ |
Դուրս գրման եղանակ |
Հարկային հաշվի դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Դուրս գրման ամսաթիվ |
Հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը: |
Վաճառող խորհրդատու |
Վաճառքն իրականացնող աշխատակիցը: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Անվանացուցակ էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթն է։ |
Արտարժույթի փոխարժեք |
Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։ |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։ |
Գնի տեսակ |
Նշվում է, թե ինչ գներով են վաճառվում ապրանքները։ Եթե Ընդհանուր էջի Մատակարար դաշտը լրացված է, և ընտրված պայմանագրում նշված է գնի տեսակը, ապա համակարգն ավտոմատ կլրացնի այդ գնի տեսակը: |
Պահեստ |
Պահեստ դաշտում մուտքագրված արժեքն առաջարկվում է ապրանքի նոր տող գրանցելիս: Այս դաշտում կարելի է լրացնել միայն օգտագործողին հասանելի մեծածախ պահեստ: |
Զեղչի տոկոս |
Այս դաշտը երևում է, եթե Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում նշված է Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ դրոշակը։ Կարելի է լրացնել տոկոսը, որի չափով պետք է կատարվի գների իջեցումը տվյալ վաճառքի ժամանակ։ Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական տոկոս։ Այդ դեպքում տեղի կունենա տվյալ տոկոսի չափով գների բարձրացում։ Չի թույլատրվում 100% զեղչը կիրառել ամբողջ փաստաթղթի վրա, սակայն այն կարելի է կիրառել որոշ ապրանքների վրա (օրինակ` նվերների դեպքում)։ |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ԱԱՀ-ն այս դաշտում` օգտվելով ապրանքների գներից և ԱԱՀ-ի հաշվարկի ձևից: |
Ընդհանուր գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է վաճառվող ապրանքների ընդհանուր գումարը, որը ներառում է Գումար ԱԱՀ դաշտի արժեքը։ |
Անվանացուցակ աղյուսակում լրացվում են վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը և խմբաքանակի այլ հատկությունները։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Հնարավոր է վաճառքի ժամանակ առաջանա անհրաժեշտություն գնացուցակում ընդգրկել կոմպլեկտը բացված ըստ բաղադրամսերի, այլ ոչ թե որպես մեկ ապրանք։ Ապրանքների ցուցակում կոմպլեկտի առանձին բաղադրամասերի ավելացումը կատարվում է կոճակի օգնությամբ։ Կոճակը սեղմելիս բացվում է պատուհան, որտեղ նշվում է կոմպլեկտի կոդը և քանակը։ Հաջորդը կամ Կատարել կոճակը ընտրելուց հետո ապրանքների ցուցակում ավելանում են այդ կոմպլեկտի բաղադրամասերը` բաղադրամասի քանակի և կոմպլեկտների քանակի արտադրյալի քանակներով։ Այնուհետև, ապրանքների ցուցակը կարելի է փոփոխել` ավելացնելով, հեռացնելով կամ խմբագրելով տողերը։
կոճակը նախատեսված է ապրանքների ցուցակում լրացված ապրանքների վրա Զեղչի սանդղակում սահմանված զեղչերը կիրառելու համար։ Եթե ապրանքների հանրագումարը կազմում է այնպիսի թիվ, որի համար սահմանված է զեղչ, ապա կոճակը սեղմելուց հետո այդ զեղչը կկիրառվի ապրանքների ցուցակում լրացված բոլոր տողերի վրա։ Եթե տվյալ օգտագործողի համար Աշխատանքի սահմանափակումներ էջում նշված է Նոր վաճառք գրանցելիս գումարը զեղչել ավտոմատ դրոշակը, ապա փաստաթղթում նոր տող ավելացնելիս, տողը խմբագրելիս կամ հեռացնելիս ավտոմատ կիրառվում է զեղչ համապատասխան Զեղչի սանդղակի։
Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5
Փաստաթղթի ժապավենի Գլխավոր էջից Ցույց տալ հաշվարկները հրամանը սեղմելու դեպքում, փաստաթղթում կավելանա Զեղչերի հաշվարկային տվյալներ անվանումով էջ, որտեղ կարտացոլվեն փաստաթղթում ավտոմատ հաշվարկված զեղչերի մասին մանրամասնություններ:
Մատակարար էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Անվանում |
Մատակարարի անվանումը: |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լռությամբ առաջարկվում է Դրույթների Գործ. հասցե դաշտի արժեքը: Կից ցանկից կարելի է ընտրել Լրացուցիչ հասցեներից որևէ մեկը: |
Հաշվարկային հաշիվ |
Մատակարարի հաշվարկային հաշվի համարը։ |
ՀՎՀՀ |
Մատակարարի հարկ վճարողի հաշվառման համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Լրացուցիչ տվյալներ |
Լրացուցիչ տվյալներն են: Կից առաջարկվում է Արտահայտություններ տեղեկատուն: Դաշտի արժեքը արտահանվում է փաստաթուղթը e-Invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելիս` համապատասխան դաշտի արժեքը լրացնելու համար: |
Փաստաթղթի ներքին տպվող ձևում հասցեները պատկերվում են հետևյալ կերպ. եթե գործունեության հասցեն լրացված չէ կամ այն ամբողջովին համընկնում է իրավաբանական հասցեին, ապա տպվող ձևում պատկերվում է միայն իրավաբանական հասցեն: Եթե գործունեության հասցեն տարբերվում է իրավաբանական հասցեից, ապա տպվող ձևում երկու տողերն էլ երևում են:
Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ հետևյալ դաշտերի.
Դաշտ |
Նշանակություն |
Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N |
Գնորդի պետական գրանցման վկայականի համարը: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդն անհատ ձեռնարկատեր է: |
Անձնագրի համար |
Գնորդի անձնագիր համարը: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդը ֆիզիկական անձ է: |
Լրացուցիչ տվյալներ |
Լրացուցիչ տվյալներն են: Կից առաջարկվում է Արտահայտություններ տեղեկատուն: Դաշտի արժեքը արտահանվում է փաստաթուղթը e-Invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելիս` համապատասխան դաշտի արժեքը լրացնելու համար: |
Ապր. առաքման եղանակ |
Ապրանքի առաքման եղանակը: Կից առաջարկվում է Արտահայտություններ տեղեկատուն: Դաշտի արժեքը արտահանվում է փաստաթուղթը e-Invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելիս` համապատասխան դաշտի արժեքը լրացնելու համար: |
Լրացուցիչ |
Լրացվում են լիազորագրի վերաբերյալ տվյալները: Այս դաշտերիի արժեքներըը արտահանվում են փաստաթուղթը e-Invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելիս` համապատասխան դաշտերի արժեքները լրացնելու համար: |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Լիազորված անձի անունը, ազգանունը և հայրանունը: |
Լիազորագրի համար |
Լիազորագրի համարը: |
Լիազորագրի ամսաթիվ |
Լիազորագրի ամսաթիվը: |
Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը լրացված է, ապա փաստաթղթի տպվող տեսքերում կպատկերվեն և´ ՀՎՀՀ, և´ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N, և´ Անձնագրի համար դաշտերը: Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքերում կպատկերվի միայն ՀՎՀՀ դաշտը: Եթե Անձնագիր դաշտը լրացված է և ՀՎՀՀ դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքում կպատկերվի միայն Անձնագիր դաշտը:
Հաշիվ ապրանքագրին հնարավոր է կցել ֆայլեր (նախահաշիվներ, կատարողական ակտեր և այլն), հղումներ: Ֆայլերի և հղումների կցումը նկարագրված է Կցված ֆայլեր բաժնում:
Նշում |
---|
Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի InvoiceGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import): |