Ընտրյալ ապրանքներ և ծառայություններ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Ադմինիստրատորի գործիքներ > Օգտագործողներ >

Ընտրյալ ապրանքներ և ծառայություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ընտրյալ ապրանքներ և ծառայություններ թղթապանակում սահմանվում են տվյալ օգտագործողի ընտրյալ ապրանքներն ու ծառայությունները, որոնք առավել հաճախ են օգտագործվում վաճառքի ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս Վաճառք (կտրոն) փաստաթղթում և Վաճառակետ (POS) ենթահամակարգի Վաճառք փաստաթղթում արագ ընտրել ապրանքը։ Ընտրյալ ապրանքները հնարավոր է խմբավորել: դրանք նկարագրվում են` կոնտեքստային ցանկից ընտրելով Խմբեր հրամանով բացվող պատուհանում: Ընտրյալ ապրանքներն ու ծառայությունները սահմանելու համար անհրաժեշտ է լրացնել ապրանքի կամ ծառայության կոդը, չափման միավորը, ցանկության դեպքում նաև խումբը, արագ հասանելիության ստեղնը։

Օգտագործողի կոնտեքստային ցանկից բացվող Ընտրյալ ապրանքներ և ծառայություններ հրահանգով բացվում է հետևյալ էջը.

AdminTools_Users6

Արագ հասանելիության ստեղն դաշտում կարելի է լրացնել թվեր, Ctrl-ի և Shift-ի ու թվերի և F1-F12 ստեղների զուգակցություններ (օրինակ` Ctrl+5, Shift+F7):

Ընտրյալների խմբերը կարելի է բացել Ընտրյալ ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի կոնտեքստային ցանկի Խնբեր հրամանի միջոցով, կամ Ընտրյալ ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի ներքևի հատվածի Խմբերի ցանկ հրամանով:

AdminTools_Users12