Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Գործողություններ >

Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում

Previous pageReturn to chapter overviewNext page

Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում գործողության միջոցով e-Invoicing համակարգից դուրս գրված հաշիվների սերիա-համարները վերագրվում են համապատասխան Վաճառք, Վաճառքի պատվեր կամ Վերադարձ փաստաթղթերին:

Այս հրամանով բացվում է պատուհան, որի Ճանապարհ դաշտում անհրաժեշտ է նշել e-Invoicing համակարգից XML ֆորմատով արտահանված ֆայլը: Տեղի է ունենում հաշվի նույնականացում ըստ Փաստաթղթի ամսաթիվ, Գումար, Գնորդի ՀՎՀՀ կամ Անձնագրի համար և Գնորդի գործունեության հասցե դաշտերի:

 

RSWayBillNumber

 

Կատարել կոճակը սեղմելուց բացվող պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

RSWayBillNumber1

 

Բացվող պատուհանում արտացոլված է հաշիվների նույնականացման մանրամասն հաշվետվությունը։

Արտացոլվել է ստուգավանդակը կնշվի և համապատասխան փաստաթղթի Ընդհանուր էջի Հարկային հաշիվ/ ՀԴՄ կտրոն բաժնի Սերիա և համար դաշը կլրացվի միայն այն փաստաթղթերի համար, որոնք նույնականացվել են։ Չնույնականացված փաստաթղթերի համար համանուն սյան մեջ կնշվի Չարտացոլման պատճառ։