Վաճառքի վերադարձի պատվերներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր >

Վաճառքի վերադարձի պատվերներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառքի Վերադարձի պատվերներ փաստաթուղթն օգտագործվում է վաճառված ապրանքների վերադարձման գործընթացում։ Փաստաթղթի գրանցման պատուհանը ծրագրում օգտագործվող պարամետրերից կախված կարող է բաղկացած լինել մինչև 5 էջից՝ Ընդհանուր, Ապրանքներ, Տարաներ, Ի պահից վերադարձ, Լրացուցիչ։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Բաժին

Բաժինը սահմանվում է Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի համանուն տեղեկատուում և կցվում առևտրային գործակալին։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ամսաթիվ

Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Այն Առևտրային գործակալը, ում անունով ձևակերպվում է Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթուղթը։

Գծիկավոր կոդ (F2)

Դաշտը նախատեսված է ապրանքները Գծիկավոր կոդով (նաև ըստ քաշի) մուտքագրելու համար։ Գծիկավոր կոդ (F2) դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Սարքավորումներ էջի Սկաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշված է։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

SalereturnOrderGeneral

 

Փաստաթղթի Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Վաճառքի գոտի

Ընտրվում է Վաճառքի գոտիներ տեղեկատուում լրացված արժեքներից։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական վաճառքի գոտին։

Գնորդ

Գնորդը, ում վերաբերում է տվյալ Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթուղթը։ Եթե Գնորդներ տեղեկատուում տվյալ գնորդը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով Add1 կոճակը: Գնորդի տվյալները խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել Edit1 կոճակը: Գնորդների ընտրման ցուցակում բերվում են այն գնորդները, որոնք գտնվում են փաստաթղթում նշված Վաճառքի գոտում։

Առաքիչ

Այն առաքիչն, ով կատարելու է Վաճառքի վերադարձը։ Դաշտին կից ընտրման ցուցակում հնարավոր է տեսնել փաստաթղթում նշված Առևտրային գործակալին տվյալ Առաքիչը հասանելի է թե ոչ։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական առաքիչը։

Գնացուցակի տեսակ

Լռությամբ առաջարկվում է Ընդհանուր էջում նշված Գնորդին կցված Գնացուցակի տեսակը։ Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունը Վաճառքի վերադարձի պատվերի համար տրված է:

Ավտոմեքենա

Այն մեքենան, որի միջոցով կատարվելու է Վաճառքի վերադարձը։ Առաքիչ դաշտը լրացնելիս Առաքող ավտոմեքենա դաշտում ավտոմատ առաջարկվում է տվյալ առաքիչին կցված հիմնական ավտոմեքենան։

Վերադարձի ամսաթիվ

Վաճառքի վերադարձի ամսաթիվը։

Վաճառքի N

Նշվում է այն Վաճառք փաստաթղթի համարը, որի հիման վրա կատարվում է Վաճառքի վերադարձի պատվերը։ Դաշտի ընտրման ցուցակում Վաճառքներն առաջարկվում են Դրույթների Ընդհանուր բաժնի Նախորդ վաճառքների առավելագույն օրերի քանակ պարամետրի արժեքից կախված։ Դաշտը լրացնելու դեպքում Ապրանքներ և Տարաներ էջերում Ապրանքների ընտրման ցուցակում երևում են միայն նշված Վաճառքի ապրանքները։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Վերադարձման հասցե

Վաճառքի վերադարձի պատվերի վերադարձի հասցեն։ Վերադարձման հասցե բաժինը տեսանելի է Դրույթների Ընդհանուր բաժնի Գնորդի առաքման հասցեների օգտագործում պարամետրն ակտիվ լինելու դեպքում։ Հասցե, Լայնություն, Երկայնություն, Լրացուցիչ տեղեկություն դաշտերում ավտոմատ լրացվում են Գնորդի հիմնական առաքման հասցեի տվյալները։

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Կարող է ընդունել 2 արժեք՝ Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է։ Փաստաթուղթն ըստ արտաքին կոդերի արտահանելուց հետո դաշտն ընդունում է Ուղարկված է արժեքը։

Գնորդի մնացորդներ

Արտացոլվում է Գնորդի Պարտքը, Գնորդի ժամկետանց պարտքը, Վերադարձի մնացորդը, Կանխավճարի մնացորդը և Վերջին գործարքի ամսաթիվը

 

Ապրանքներ էջի տեսքը հետևյալն է․

 

SaleReturnOrderProducts

 

Փաստաթղթի Ապրանքներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքներ աղյուսակ

Ապրանքներ աղյուսակում լրացվում է վերադարձման ենթակա ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, զեղչի տոկոսը, զեղչված գինը, գումարը, փաստաթղթի գնացուցակի տեսակով սահմանված գինը, գնորդի զեղչը, հարկերը, ընտրման եղանակը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ընթացիկ տողը վերև uparrow և ընթացիկ տողը ներքև downarrow տեղափոխելու, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակներ: Փաստաթղթում հնարավոր է ցուցակը խմբագրել ոչ միայն տողում, այլ նաև դիալոգ պատուհանում: Դիալոգ պատուհանում խմբագրելու համար անհրաժեշտ է փաստաթղթի ժապավենում սեղմել Դիալոգ կոճակը: Այս ռեժիմում գործիքների վահանակից կամ արագ հասանելիության ստեղներով տողի ավելացումը, պատճենումը և խմբագրումը կատարվում է դիալոգ պատուհանի օգնությամբ: Ռեժիմը կարելի անջատել սեղմելով Տող կոճակը:

 

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է․

 

SaleReturnOrdercContainers

 

Փաստաթղթի Տարաներ էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Տարաներ աղյուսակ

Տարաներ աղյուսակում լրացվում է վերադարձման ենթակա տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, զեղչի տոկոսը, զեղչված գինը, գումարը, փաստաթղթի գնացուցակի տեսակով սահմանված գինը, գնորդի զեղչը, հարկերը, ընտրման եղանակը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը  հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Ի պահից վերադարձ էջ տեղափոխելու move կոճակներ:

 

Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթում Տարաներ էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Տարաներ ենթաբաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս Տարաներ աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն Ապրանքներ էջում ներառված ապրանքներին կցված տարաները։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ի պահից վերադարձ էջի տեսքը հետևյալն է․

 

SaleReturnOrderOndeposit

 

Փաստաթղթի Ի պահից վերադարձ էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Ի պահից վերադարձ աղյուսակ

Ի պահից վերադարձ աղյուսակում լրացվում է ի պահից վերադարձման ենթակա ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, ընտրման եղանակը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Տարաներ էջ տեղափոխելու moveկոճակներ։

 

Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթում Ի պահից վերադարձ էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Ի պահ հանձնված ապրանքների հաշվառում ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Տարաներ ենթաբաժնի Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն այն ապրանքները, որոնք որպես տարա կցված են Ապրանքներ աղյուսակում լրացված ապրանքներին և տվյալ գնորդի համար սահմանված են որպես ի պահ տրվող։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է․

 

SaleReturnOrderAdd

 

Փաստաթղթի Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կազմակերպության հաշվարկային հաշիվ

Կազմակերպության հաշվարկային հաշիվը։ Կարող է ընդունել արժեքներ Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Հաշվարկային հաշիվներ ցուցակից։ Դաշտում ավտոմատ լրացվում է կազմակերպության հիմնական հաշվարկային հաշիվը։

Փաստաթղթի խումբ

Փաստաթղթերը հնարավոր է դասակարգել՝ ըստ խմբերի։ Ընդունում է արժեքներ Փաստաթղթի խմբեր տեղեկատուից:

Վերադարձի պատճառ

Նշվում է Վերադարձի պատճառը: Ընդունում է արժեքներ Վերադարձի պատճառներ տեղեկատուից:

Ստեղծման եղանակ

Սահմանվում է Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթի ստեղծման եղանակը։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Այցով, Զանգով, Էլ․փոստով կամ b2b.armsoft հարթակից տարբերակները։ Վաճառքի վերադարձ փաստաթուղթը շարժական մասից ստանալիս դաշտն ավտոմատ ընդունում է Այցով արժեքը:

Կոնտակտ

Գնորդի Կոնտակտը․ ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդին կցված Կոնտակները։

 

Փաստաթղթում առկա են հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գումար առանց լր. զեղչի

Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթի գումարը` առանց լրացուցիչ զեղչի: Փաստաթղթում Գումար առանց լր. զեղչի դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Փաստաթղթի լրացուցիչ զեղչ ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Լրացուցիչ զեղչի տոկոս

Փաստաթղթի ընդհանուր գումարի նկատմամբ զեղչի տոկոսը: Փաստաթղթում Լրացուցիչ զեղչի տոկոս դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Փաստաթղթի լրացուցիչ զեղչ ստուգավանդակը նշված լինելու դեպքում: Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ էջի Զեղչի խմբագրման իրավասությունը Վաճառքի վերադարձի պատվերի համար տրված է:

Ընդհանուր գումար

Փաստաթղթի ընդհանուր գումարը:

Այդ թվում ակցիզ

Ակցիզային հարկի գումարը։ Փաստաթղթում Այդ թվում ակցիզ դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Ակցիզային հարկի հաշվառում ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Այդ թվում բնապահպանական հարկ

Բնապահպանական հարկի գումարը։ Փաստաթղթում Այդ թվում հարկ դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բնապահպանական հարկի հաշվառում ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Այդ թվ․ ԱԱՀ

ԱԱՀ-ի գումարը: Դաշտի արժեքը հաշվարկվում է Դրույթների Ընդհանուր էջում նշված ԱԱՀ-ի տոկոսադրույքին համապատասխան:

 

Վաճառքի վերադարձի պատվեր թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Վերահաշվարկել. փաստաթղթում առկա տվյալները հաշվարկվում են ընթացիկ արժեքներին համապատասխան։

Ստեղծել վաճառքի վերադարձ(եր). տվյալ փաստաթղթի հիման վրա հնարավոր է ստեղծել Վաճառքի վերադարձ փաստաթուղթ։

Ավելացնել նախատեսվող երթուղուն.․ստեղծվում է Նախատեսվող երթուղի փաստաթուղթը։

 

Ստեղծել վաճառքի վերադարձ(եր) հրամանից բացվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

SaleReturnOrderCreateDocument

 

Ամսաթիվ՝ Վաճառքի վերադարձ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:  

Վերահաշվարկել՝ հնարավոր է վերահաշվարկել Գները և Զեղչերը, Սանդղակային զեղչերը, Նվերների ակցիաները, տարաները,

Փոխել արժեքները բաժինը թույլ է տալիս փոխել ստեղծվող Վաճառքի վերադարձ փաստաթղթի Բաժին, Առևտրային գործակալ, Վաճառքի գոտի, Առաքիչ և Մեկնաբանություն դաշտերը։

Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը կարող է ընդունել 1-Ուղարկված է և 2-Պատրաստ է ուղարկման արժեքները։

Փաստաթղթի վիճակ դաշտի միջոցով սահմանվում է ստեղծվող Վաճառքի վերադարձ փաստաթղթի գրանցման վիճակը՝ Սևագիր կամ Գրանցված։

Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակը նշված լինելու դեպում հնարավոր է փաստաթուղթը դիտել մինչև գրանցելը։

 

note Նշում

Վաճառքի վերադարձ փաստաթուղթը կարելի է ներմուծել կամ խմբագրել MS Excel-ի SalesReturnOrder.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):