Վճարումներ գնորդին

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր > Վճարումներ և մարումներ >

Վճարումներ գնորդին

Previous pageReturn to chapter overviewNext page

Վճարումներ գնորդին փաստաթուղթն արտացոլում է կազմակերպության կողմից Գնորդին կատարած վճարումը: Փաստաթուղթը հնարավոր է ստեղծել նաև Ըստ գնորդի մնացորդներ հաշվետվության կոնտեքստային ցանկից:

 

Վճարում գնորդին փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

 

PaymentToCostumer

 

Փաստաթուղթը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Վճարում գնորդին փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Ամսաթիվ

Վճարում գնորդին փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Բաժին

Բաժինը սահմանվում է Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի համանուն տեղեկատուում և կցվում առևտրային գործակալին։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդ

Գնորդը, որի անունով ձևակերպվում է Վճարում գնորդին փաստաթուղթը: Կարող է ընդունել արժեքներ Գնորդներ տեղեկատուից։

Գնորդի հաշվարկային հաշիվ

Գնորդի հաշվարկային հաշիվը, որին կատարվելու է բանկային փոխանցումը։ Կարող է ընդունել արժեքներ Գնորդ տեղեկատուի Հաշվարկային հաշիվներ աղյուսակից։ Գնորդ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է գնորդին կցված հիմնական հաշվարկային հաշիվը։

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալը, ում անունով ձևակերպվում է Վճարում գնորդին փաստաթուղթը։

Մարման աղբյուր

Սահմանվում է մարման այն աղբյուրը, որի հաշվին կկատարվի Վճարումը գնորդին։ 1 արժեքի դեպքում Վճարումը գնորդին կկատարվի գնորդի Կանխավճարի, 2 արժեքի դեպքում` Վերադարձի հաշվին:

Վճարման տեսակ

Սահմանվում է վճարման տեսակը: Այն կարելի է ընտրել Վճարման տեսակներ տեղեկատուից:

Վճարված գումար

Սահմանվում է վճարված գումարը: Վճարված գումար դաշտում սահմանված արժեքը պետք է փոքր կամ հավասար լինի տվյալ Գնորդի մարման աղբյուր դաշտում նշված արժեքի մնացորդից:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Կազմակերպության հաշվարկային հաշիվ

Կազմակերպության հաշվարկային հաշիվը։ Կարող է ընդունել արժեքներ Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Հաշվարկային հաշիվներ ցուցակից։ Դաշտում ավտոմատ լրացվում է կազմակերպության հիմնական հաշվարկային հաշիվը։

Ստեղծման եղանակ

Սահմանվում է Վճարում գնորդին փաստաթղթի ստեղծման եղանակը։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Այցով, Զանգով, Էլ․փոստով կամ b2b.armsoft հարթակից տարբերակները։ Վճարում գնորդին փաստաթուղթը շարժական մասից ստանալիս դաշտն ավտոմատ ընդունում է Այցով արժեքը։

 

Վճարում գնորդին թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

 

note Նշում

Վճարում գնորդին փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի CustomerPayment.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):