Գործակալից գումարի ընդունումներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր >

Գործակալից գումարի ընդունումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործակալից գումարի ընդունումներ փաստաթուղթն օգտագործվում է առևտրային գործակալի կողմից հավաքագրված գումարներն ընդունելու գործընթացում։

Փաստաթղթի գրանցումը կատարվում է հետևյալ պատուհանի միջոցով.

 

AgentsMoneyAcceptancesSum

 

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Գործակալից գումարի ընդունման փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Գործակալից գումարի ընդունում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Բաժին

Նշվում է տվյալ առևտրային գործակալին կցված այն բաժինը, որի համար ձևակերպվում է Գործակալից գումարի ընդունում փաստաթուղթը։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Առևտրային գործակալ

Այն Առևտրային գործակալը, ում անունով ձևակերպվում է Գործակալից գումարի ընդունում փաստաթուղթը։

Գումար

Գործակալի կողմից հանձնվող գումարը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Գործակալից գումարի ընդունումներ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

 

note Նշում

Գործակալից գումարի ընդունում փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի AgentSumAcceptance.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):