Մարումներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր > Վճարումներ և մարումներ >

Մարումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Մարում փաստաթուղթն արտացոլում է Գնորդների պարտքերի մարումները։

Մարում փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

 

DischargeNew

 

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Մարում փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Ամսաթիվ

Մարում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Բաժին

Բաժինը սահմանվում է Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի համանուն տեղեկատուում և կցվում առևտրային գործակալին։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդ

Գնորդը, որի անունով ձևակերպվում է Մարում փաստաթուղթը: Կարող է ընդունել արժեքներ Գնորդներ տեղեկատուից։

Մարման աղբյուր

Սահմանվում է մարման այն աղբյուրը, որի հաշվին կմարվիի ստորև նշված Վաճառքը: 1 արժեքի դեպքում Վաճառքը կմարվի տվյալ գնորդի ունեցած Կանխավճարի մնացորդի, 2 արժեքի դեպքում` Վերադարձի մնացորդի հաշվին: Մարման աղբյուր դաշտը դատարկ թողնելու դեպքում տվյալ Վաճառքի մնացորդը կզրոյացվի:

Մարման տեսակ

Սահմանվում է Մարման տեսակ: Կարող է ընդունել արժեքներ Մարման տեսակներ տեղեկատուից։

Մարված գումար

Սահմանվում է մարվող գումարը: Մարված վաճառքներ էջում որևէ Վաճառք նշելիս Մարված գումար դաշտում ավտոմատ կնշվի տվյալ Վաճառքների մնացորդների հանրագումարը: Մարման աղբյուր նշելու դեպքում Մարված գումար դաշտի արժեքը չպետք է գերազանցի տվյալ Գնորդի Կանխավճարի/Վերադարձի մնացորդը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Կարող է ընդունել 2 արժեք` Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է։

Գնորդի մնացորդներ

Արտացոլվում է Գնորդի Պարտքը, Գնորդի ժամկետանց պարտքը, Վերադարձի մնացորդը, Կանխավճարի մնացորդը և Վերջին գործարքի ամսաթիվը

 

Մարված վաճառքներ էջում սահմանվում են տվյալ փաստաթղթի հիման վրա մարվող վաճառքները:

 

Լրացուցիչ էջում սահմանվում են Վճարում փաստաթղթի Փաստաթղթի խումբ դաշտը: Կարող է ընդունել արժեքներ Փաստաթղթի խմբեր տեղեկատուից։

 

Մարումներ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Արտահանել այլ համակարգ. Մարում(ներ)ը արտահանվում է(են) Excel ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել ՀԾ-ԶեռնարկությունՀԾ-ՀաշվապահՀԾ-Առևտուր համակարգեր:

 

note Նշում

Մարում փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի Discharge.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):