Ապրանքների պահուստավորումների մնացորդներ (մանրամասն)

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ ապրանքի >

Ապրանքների պահուստավորումների մնացորդներ (մանրամասն)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է պահուստավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկություն ստանալու համար: Ապրանքների պահուստավորումների մնացորդների հաշվարկման համար հիմք է հանդիսանում Ապրանքների պահուստավորում, Ապրանքների ապապահուստավորում և Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերը։

Հաշվետվությունը համակարգում տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Ապրանքների պահուստավորում պարամետրը:

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված օրվա, հակառակ դեպքում՝ ընթացիկ օրվա դրությամբ ապրանքների պահուստավորված մնացորդները:

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են տվյալ, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում ապրանքների պահուստավորված մնացորդները: Դաշտը տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների պահուստավորված մնացորդները:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների պահուստավորված մնացորդները:

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալ(ներ)ի պատվերներից ձևավորված ապրանքների պահուստավորված մնացորդները:

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդ(ներ)ի պատվերներից ձևավորված ապրանքների պահուստավորված մնացորդները:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. դիտել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը: