Ապրանքների ապապահուստավորումներ

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Փաստաթղթեր >

Ապրանքների ապապահուստավորումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների ապապահուստավորում փաստաթուղթն օգտագործվում է պահուստավորված ապրանքների ապապահուստավորում կատարելու համար։

Փաստաթուղթը համակարգում տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Ապրանքների պահուստավորում պարամետրը:

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների ապապահուստավորում փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթների Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Ապրանքների ապապահուստավորում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալը, ում անունից գրված և պահուստավորված Վաճառքի պատվերի համար կատարվում է ապրանքների ապապահուստավորում։ Դաշտն ավտոմատ լրացվում է համակարգի կողմից՝ Պատվերի N դաշտը լրացնելուց հետո։

Գնորդ

Գնորդը, ում համար կատարվում է ապրանքների ապապահուստավորումը։

Պատվերի N

Վաճառքի պատվեր փաստաթղթի համարը, որի հիման վրա կատարված պահուստավորման համար կատարվում է ապրանքների ապապահուստավորում։ Այս դաշտը լրացված լինելու դեպքում փաստաթղթի Գնորդ և Առևտրային գործակալ դաշտերն ավտոմատ լրացվում են տվյալ պատվերի Գնորդ և Առևտրային գործակալ դաշերին համապատասխան։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Ապրանքների ապապահուստավորում փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

ProductsUnReservations

 

Ապրանքներ աղյուսակում լրացվում է պահեստը, որից պետք է կատարվի պահուստավորված ապրանքների ապապահուստավորում, ապապահուստավորման ենթակա ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProductsUnReservations_Containers

 

Տարաներ աղյուսակում լրացվում է պահեստը, որից պետք է կատարվի պահուստավորված տարաների ապապահուստավորում, ապապահուստավորման ենթակա տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ապրանքների ապապահուստավորումներ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։

 

note Նշում

Ապրանքների ապապահուստավորում փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsUnreservations.xlsm  ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):