Շրջանառություն

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ ապրանքի >

Շրջանառություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են ապրանքների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում մնացորդների փոփոխությունները: Ապրանքների մնացորդի աճին նպաստում են Մուտք և Վերադարձ, իսկ նվազմանը` Ելք և Տրամադրում գործողությունները:

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է միայն նշված ժամանակահատվածում ապրանքների շրջանառությունը:

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են տվյալ, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում ապրանքների շրջանառությունը: Դաշտը տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր Ապրանքների շրջանառությունը:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող Ապրանքների շրջանառությունը:

Ցույց տալ նաև քանակներն ըստ լրացուցիչ չ/մ-ի

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ մնացորդային սյուների համար կավելանան նաև Լրացուցիչ չափման միավոր, Քանակ լրացուցիչ չափման միավորով, Լրացուցիչ չափման միավորի ամբողջական մաս և Լրացուցիչ չափման միավորի մնացորդային մաս սյուները:

Ցույց տալ գներն ըստ գնացուցակի

Ստուգավանդակը նշելու դեպքում անհրաժեշտ է կից ընտրման ցուցակից ընտրել Գնացուցակի տեսակ և նշել Ամսաթիվ, որի արդյունքում հաշվետվությունում կավելանան են Գին և Գումար սյուները, որոնք հաշվարկում են ըստ ֆիլտրման պատուհանում նշված Գնացուցակի տեսակի և Ամսաթվի։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Դիտել քաղվածքը. դիտել ընթացիկ տողի Քաղվածքը: