Ապրանքների պահուստավորումների գործողություններ

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ ապրանքի >

Ապրանքների պահուստավորումների գործողություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է ապրանքների պահուստավորումների հետ կապված գործողությունների (Տրամադրում, Պահուստավորում, Ապապահուստավորում) մասին տեղեկատվություն ստանալու համար:

Հաշվետվությունը համակարգում տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Ապրանքների պահուստավորում պարամետրը:

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում, հակառակ դեպքում՝ բոլոր գործողությունները:

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են գործողությունները, որոնք կատարվել են տվյալ, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում: Դաշտը տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների հետ կատարված գործողությունները:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների հետ կատարված գործողությունները:

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների անունով ձևակերպված Վաճառքի պատվերների համար կատարված պահուստավորումների գործողությունները։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների համար կատարված պահուստավորումների գործողությունները:

Գործողություն

Ընտրման ցուցակում առաջարկվում են Տրամադրում, Պահուստավորում, Ապապահուստավորում տարբերակները: Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն ապրանքների հետ կատարած` վերը նշված բոլոր Գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ բերվող Պահուստավորումների գործողությունները դաշտի արժեքից կախված կֆիլտրվեն:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. դիտել ընթացիկ փաստաթուղթը: