ՀԾ-Հաշվապահ համակարգը թույլ է տալիս դուրսգրված Հաշիվ-ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ), Վերադարձ գնորդից փաստաթղթերը անմիջապես արտահանել e-Invoicing համակարգ և այդպիսով խուսափել միևնույն փաստաթուղթը երկու անգամ ձեռքով մուտքագրելուց:
Հնարավոր է արտահանել ինչպես հարկային հաշիվները, այնպես էլ հաշվարկային փաստաթղթերը:
Հարկային հաշվի e-Invoicing համակարգ անմիջապես արտահանման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1.Հաշվապահություն կամ e-Invoicing ենթահամակարգից բացել Դուրս գրված հաշիվների մատյանը:
2.Մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Հարկային հաշիվները արտահանել e-Invoicing հրամանը:
3.Բացվող պատուհանում լրացնել e-Invoicing համակարգի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից: Սեղմել Մուտք:
4.Դիալոգ պատուհանի Արտահանել դաշտում նշել 1. e-Invoicing(ուղիղ կապ նոր վեբ տարբերակով): Հարկային հաշվի տեսակը դաշտը կարելի է չնշել, քանի որ արտահանելիս այն լրացվում է ավտոմատ` գնացուցակի տողերի հիման վրա: Կարևոր է նշել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է արտահանելիս փոխել հարկային հաշվի տեսակը: Օրինակ, եթե ապրանքների վաճառքն իրականացվել է հաշիվ-ապրանքագրում ծառայություն նշելով, ապա արտահանելիս Հարկային հաշվի տեսակ դաշտը պետք է նշել 1- Ապրանքների մատակարման Հ/Հ: Որպես տողի անվանում կարելի է արտահանել Նյութական արժեքի Անվանումը կամ Լրիվ անվանումը: Արտահանել զեղչի տոկոսը դրոշակը նշելու դեպքում e-Invoicing համակարգում կարտացոլվեն փաստաթղթում եղած զեղչի տոկոսները: ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ դրոշակը պետք է նշել այն դեպքերում, երբ գնորդ հանդիսացող կազմակերպության համար պարտադիր չէ ՀՎՀՀ նշելը: Արտահանել ՀԾ-նույնացուցիչը դրոշակը անհրաժեշտ է նշել սերիա-համարների վերագրումը նույնացուցիչով կատարելու համար:
5. Սեղմել Կատարել կոճակը: Հաշիվները կներմուծվեն Սևագիր հարկային հաշիվներ մատյան:
ՀԾ-Հաշվապահ համակարգը թույլ է տալիս դուրսգրված Հաշիվ-ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ), Վերադարձ գնորդից փաստաթղթերը արտահանել նաև XML ֆորմատով և բեռնել e-Invoicing համակարգ:
XML ֆայլի արտահանման և e-Invoicing ծրագիր բեռնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1.Հաշվապահություն կամ e-Invoicing ենթահամակարգից բացել Դուրս գրված հարկային հաշիվների մատյանը:
2.Մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Հարկային հաշիվները արտահանել e-Invoicing հրամանը:
3.Հարկային հաշիվները արտահանել e-Invoicing հրամանը սեղմելուց հետո բացվող դիալոգ պատուհանի Արտահանել դաշտում նշել 3. e-Invoicing(XML ֆայլ):
4.Սեղմել Կատարել կոճակը: XML ֆայլ արտահանվում են միայն դրամային փաստաթղթերը, որոնք ունեն ԱԱՀ-ի գումար: Առաջարկվող անունը պարունակում է կազմակերպության ՀՎՀՀ-ն, արտահանման ամսաթիվը, ժամը և րոպեն: Օրինակ`
5.Save կոճակը սեղմելուց հետո կհայտնվի հաղորդագրություն հարկային հաշիվների արտահանման վերաբերյալ, և արտահանված տողերի Դուրս գրման եղանակ դաշտերին կվերագրվի Էլետրոնային արժեքը:
6.Մտնել https://e-invoicing.taxservice.am/ կայք-էջ: Հարկային հաշիվներ ցանկից ընտրել Ներբեռնել հրամանը:
7. Պատուհանում նշել ՀԾ-Հաշվապահ համակարգից արտահանված XML ֆայլը և սեղմել Open կոճակը:
Հաշիվները կներմուծվեն Սևագիր հարկային հաշիվներ մատյան:
ՀԾ-Հաշվապահ համակարգը թույլ է տալիս դուրսգրված Վերադարձ գնորդից փաստաթղթերը արտահանել e-Invoicing համակարգ դիալոգ պատուհանի Արտահանել դաշտում նշելով 2․ e-Invoicing(ուղիղ կապ) նախկին համակարգով դուրս գրված հաշիվների ճշգրտման համար: