Հնարավորությունները, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:
Տիպային հաշիվներ տեղեկատուն պարունակում է հաճախ կրկնվող հաշիվների նկարագրությունները: Մեկ անգամ նկարագրելով տիպային հաշիվը` այն կարելի է բազմաթիվ անգամ օգտագործել Ստացված ծառայություններ, Պահեստի մուտքի օրդեր, ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում և Վճարման հանձնարարագիր փաստաթղթերում:

Տիպային հաշիվներ խմբագրման պատուհանն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պարտադիր լրացվող դաշտ է, լրացվում է տիպային հաշվի կոդը: |
Անվանում |
Պարտադիր լրացվող դաշտ է,լրացվում է տիպային հաշվի անվանումը: |
Գործընկերոջ հաշիվ |
Լրացվում է հաշիվը, որը կարող է լինել նաև ըստ գործընկերների հաշվառվող: |
Կանխավճարի հաշիվ |
Լրացվում է կանխավճարի հաշիվը: |
Եկամտի/Ծախսի հաշիվ |
Լրացվում է Եկամտի կամ Ծախսի հաշիվ: |
Դրամական հոսքերի հաշիվ (Հանրային հատված) |
Լրացվում է դրամական հոսքերի հաշիվը: |
Անալիտիկ խումբ 1 |
Լրացվում է Անալիտիկ խումբ 1-ի կոդը: |
Անալիտիկ խումբ 2 |
Լրացվում է Անալիտիկ խումբ 2-ի կոդը: |
Մեկնաբանություն |
Լրացվում է մեկնաբանությունը: Ընտրված Տիպային հաշվով փաստաթղթում կլրացվի տվյալ մեկնաբանությունը: |