Կազմակերպություն էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Կազմակերպության տվյալները |
Կազմակերպության տվյալներ կոճակով հաշվետվության տեսքով բացվում է ընդհանուր տեղեկատվություն կազմակերպության վերաբերյալ: Հաշվետվությունում օգտագործվում են Դրույթների Կազմակերպություն էջի և հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուի տվյալները: |
Ուղարկել տվյալները b2b.armsoft հարթակ |
Կազմակերպության մասին հետևյալ տվյալները ուղարկվում են b2b.armsoft հարթակ. - Կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, - Իրավաբանական հասցե, Գործունեության հասցե, հասցեի կոորդինատներ, էլ. հասցե, - Ղեկավարի անուն և պաշտոն, Գլխ. հաշվապահի անուն և պաշտոն: |
Անվանում |
Կազմակերպության անվանումը, որն ավտոմատ լրացվում է նոր փաստաթուղթ ստեղծելիս՝ նրա համապատասխան դաշտում: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: |
Հեռախոս |
Կազմակերպության հեռախոսահամարը: Օգտագործվում է հաշվետվություններ լրացնելիս: |
Էլեկտրոնային հասցե |
Կազմակերպության Էլեկտրոնային փոստի հասցեն: |
ՀՎՀՀ |
Կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը: |
Պետ. ռեգ. գրանցման N |
Կազմակերպության գրանցման համարը պետական ռեգիստրում: |
ա/թ. |
Կազմակերպության գրանցման ամսաթիվը: |
Հարկային տարածքի կոդ |
Հարկային տարածքի կոդը: Սա կիրառվում է Վճարման հանձնարարագիր փաստաթղթում: |
Ապահովադրի հաշվ. համար |
Ապահովադրի հաշվառման համարը: |
Առաքողի գրանցման գրքի N |
Առաքողի առաքման գրքի համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Կազմակերպության ղեկավարի պաշտոնը: |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Կազմակերպության ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Կազմակերպության հաշվապահի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Կազմակերպության հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Գանձապահի Ա.Ա.Հ. |
Կազմակերպության գանձապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Այս էջը խմբագրելու համար Օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ: