Ընդհանուր

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Ընդհանուր

Previous pageReturn to chapter overviewNext page

Ընդհանուր բաժնի փոփոխված տարբերակը հասանելի է միայն Հաշվապահ 9 տարբերակում:

Այս էջի տեսքը հետևյալն է. 

Options.General

Դրույթների Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Աշխատանքային ժամանակահատված

Սահմանվում է աշխատանքային ժամանակահատված: Բոլոր գրանցվող և հեռացվող գործառնությունների ու փաստաթղթերի Ամսաթիվ դաշտերը պետք է լինեն այդ ժամանակահատվածում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

Բերել հաշվետվությունները էլեկտրոնային աղյուսակի տեսքով

Այս հայտանիշը նշելու դեպքում T-հաշիվները և Ֆինանսական հաշվետվությունների 5 ձևերը կցուցադրվեն Էլեկտրոնային աղյուսակների տեսքով:

Արագ ֆիլտրման տողի հին եղանակ

Այս հայտանիշը նշելու դեպքում Բերել ֆիլտրման տողը հրամանը կաշխատի նախկին տարբերակով` ֆիլտրումը կկատարվի ըստ սյուների պարունակության:

ԱԱՀ-ի տեսակ

Նշվում է ԱԱՀ-ի տեսակը` 1. ԱԱՀ-ով, 2. ԱԱՀ-ն այդ թվում, 3.Առանց ԱԱՀ, 4. Զրոյական ԱԱՀ: Այն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

ԱԱՀ (%)

ԱԱՀ-ի դրույքաչափը (տոկոս), այն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

ԱԱՀ-ի տեսակ մանրածախ

Նշվում է 1. ԱԱՀ-ն այդ թվում, 2. Առանց ԱԱՀ, 3. Զրոյական ԱԱՀ: Այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

ԱԱՀ-ն այդ թվում (%)

Լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշելու հաշվարկային դրույքաչափը (տոկոս), այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

Գործարքի տեսակ

Դաշտը լրացվում է, եթե փաստաթղթում առկա են ԱԱՀ-ով չհարկվող տողեր: Եթե փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է ԱԱՀ-ով կամ ԱԱՀ-ն այդ թվում, ապա որպես Գործարքի տեսակ հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը. 1 - ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող, 2 - ԱԱՀ- ից ազատված, 3 - Այլ: Եթե փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է Առանց ԱԱՀ կամ Զրոյական ԱԱՀ, ապա որպես Գործարքի տեսակ հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը. 1 - Հարկման հատուկ համակարգ, 2 - ԱԱՀ-ից ազատված, 3 - ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող, 4 - ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, 5 - Արտահանում, 6 - ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում,  7 - ԱԱՀ չվճարողներ:: Դաշտի արժեքը արտահանվում է e-Invoicing:

Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում ԱԱՀ-ի գումարը կներառվի նյութական արժեքների ինքնարժեքի մեջ: Այն օգտագործվում է Պահեստի մուտքի օրդեր , Ստացված Ծառայություն, Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերի մեջ:

Ձեռքբերման փաստաթղթերում ԱԱՀ-ի արտացոլման ձև

Նշվում է, երբ Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակը նշված է: Հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը. 1 - Չարտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ, 2- Արտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ:

Եկամտային հարկ (Միակողմանի գնման ակտ)

Եկամտային հարկի դրույքաչափը Միակողմանի գնման ակտի դեպքում: Այն օգտագործվում է Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում, երբ ՆԱ-ի ձեռքբերման տեսակը նշված է 2. Առհաշվից` միակողմանի գնման ակտով: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

Եկամտային հարկ (Երկկողմանի գնման ակտ)

Եկամտային հարկի դրույքաչափը Երկկողմանի գնման ակտի դեպքում: Այն օգտագործվում է Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում, երբ ՆԱ-ի ձեռքբերման տեսակը նշված է 3. Առհաշվից` երկկողմանի գնման ակտով: Այս դաշտը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

Բնապահպանական հարկ վճարող

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում ՆԱ տեղեկատուում, ինչպես նաև Հաշիվ-ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում ավելանում են համապատասխան դաշտեր բնապահպանական հարկը հաշվառելու համար:

Ապրանքների դրոշմավորում

    Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք (Մանրածախ) և Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերում կավելանա ապրանքների դրոշմավորման          հնարավորություն:

ԱՏԳԱԱ դասակարգչի ստուգում

Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1. Չստուգել, 2. Զգուշացնել, 3. Ստուգել խիստ: 1. Չստուգել նշված լինելու դեպքում Վաճառք (Մանրածախ), Հաշիվ-Ապրանքագիր և Վերադարձ գնորդից փաստաթղթեր արտահանելիս նյութական արժեքների վրա ԱՏԳԱԱ լրացված լինելը չի ստուգվի: 2. Զգուշացնել նշված լինելու դեպքում Վաճառք (Մանրածախ), Հաշիվ-Ապրանքագիր և Վերադարձ գնորդից փաստաթղթեր արտահանելիս նյութական արժեքների վրա ԱՏԳԱԱ լրացված չլինելու դեպքում կբերվի զգուշացնող հաղորդագրություն: 3. Ստուգել խիստ նշված լինելու դեպքում Վաճառք (Մանրածախ), Հաշիվ-Ապրանքագիր և Վերադարձ գնորդից փաստաթղթեր արտահանելիս նյութական արժեքների վրա ԱՏԳԱԱ լրացված չլինելու դեպքում փաստաթուղթը չի արտահանվի, և կբերվի սխալի հաղորդագրություն:

Փաստաթղթերի խմբային վերագրանցում

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Փաստաթղթերի մատյանում և ՆԱ փաստաթղթերի մատյանում Դարձնել սևագիր և Գրանցել գործողությունները կատարվում են նշված տողերի խմբի համար:

Պահանջել հաստատում պատուհանը փակելիս

Այս հայտանիշը նշելու դեպքում նոր փաստաթղթեր կամ տեղեկատուներում նոր տողեր ստեղծելիս, ինչպես նաև գոյություն ունեցողները խմբագրելիս արտապատկերված պատուհանները փակելիս կպահանջվի հաստատում:

Հաշիվ դաշտերում չսահմանափակել գործընկերով հաշիվների ընտրությունը

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում մի շարք փաստաթղթերում, տեղեկատուներում և հաշվետվության դիալոգներում չի սահմանափակվի գործընկերով հաշիվների ընտրությունը: Օրինակ` Վերագնահատում փասատաթղթի Օգուտների կամ Վնասների հաշիվ:

Մատյաններում և հաշվետվություններում ցույց տալ գործընկերոջ ՀՎՀՀ-ն

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում մատյաններում և հաշվետվություններում կարտացոլվի գործընկերոջ ՀՎՀՀ-ն:

Ստուգել ենթահաշվի և կուտակիչ հաշվի կոդերի համապատասխանությունը

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում ստուգվում է ենթահաշվի և կուտակիչ հաշվի կոդերի համապատասխանությունը: Օրինակ 111 հաշվի ենթահաշիվը պետք է սկսվի 111-ով:

Հաշվային պլանում ցուցադրել ռուսերեն անվանումը

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում հաշվային պլանում հաշվի քարտում կցուցադրվի Անվանում (ռուսերեն) դաշտ: Այն ավտոմատ լրացված կլինի, եթե հաշվի հայերեն անվանումը համապատասխանում է Առևտրային կազմակերպությունների հաշվային պլանի անվանմանը:

Հաշվի ռուսերեն անվանումը կցուցադրվի.

Փաստաթղթերում

  - հաշիվ դաշտի ընտրման ցուցակներում,

Options.General3

  - ընտրված հաշվի նկարագրությունում,

Options.General2

  - գործառնություններում հաշվի նկարագրությունում

Options.General1

Ցուցակներում (Տեղեկատուներ, Մատյաններ, Հաշվետվություններ)

 - Դիալոգ պատուհանում Ցույց տալ անվանումը դրոշակը նշված լինելու դեպքում` հայերեն անվանումից հետո (Մնացորդներ, Շրջանառություն)
-  Դիալոգ պատուհան կամ կարգավորում չունենալու դեպքում` հայերեն անվանումից հետո (Հաշվային պլան, Հաշիվների սկզբնական մնացորդներ, T-հաշիվ):

Անտեսել 0-ական գումարով գործառնությունները

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում գործառնություններ գրանցելիս  անտեսվում են այն գործառնությունները, որոնց գումարը զրո է:

Գործառնության հաշվի և գործընկերոջ ֆիլտրացիա

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում գործառնություններում սինթետիկ հաշիվ ընտրելիս առաջարկվում են միայն այն հաշիվները, որոնք ունեն մնացորդ (այդ թվում նաև 0-ական): Իսկ գործընկերով հաշվառվող հաշիվ ընտրելիս գործընկերների ցուցակում առաջարկվում են միայն այն գործընկերները, որոնք ունեն մնացորդ այդ հաշվով (այդ թվում նաև 0-ական): Նշված չլինելու դեպքում այս ֆիլտրացիան չի աշխատում:

Ստուգել հաշիվների թղթակցությունները

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում փաստաթղթերը գրանցելիս ստուգվում են փաստաթղթերի բոլոր ձևակերպումները: Այն ձևակերպումները, որոնք նկարագրված չեն Հաշիվների թղթակցություններ տեղեկատուում, արգելվում են:

Փաստաթուղթը պատճենելիս պահպանել խմբագրված գործառնությունները

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում փաստաթղթեր պատճենելիս կպահպանվեն օգտագործողի կողմից խմբագրված գործառնությունները:  

Անալիտիկ խմբերի քանակը

Անալիտիկ խմբերը ծառայում են սինթետիկ հաշիվներով լրացուցիչ վերլուծական հաշվառում կազմակերպելու համար: Անալիտիկ խմբերի օգնությամբ կարելի է հաշվառել, օրինակ, եկամուտները և ծախսերը` ըստ պրոյեկտների, հոդվածների կամ բիզնեսի ուղղությունների (սեգմենտների):
Դաշտի արժեքը կարող է ընդունել 0, 1 կամ 2 արժեքը: Օրինակ` 2 արժեքը նշված լինելու դեպքում հաշվային պլանում հաշիվների համար կավելանան Անալիտիկ խումբ 1 և Անալիտիկ խումբ 2 դրոշակ տիպի դաշտեր:

Գործառնության տողում անալիտիկայի դաշտերը պատկերել իրար տակ

Դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթերի գործառնություններում անալիտիկայի խմբերին վերաբերող դաշտերը կպատկերվեն իրար տակ, հակառակ դեպքում կպատկերվեն մեկ տողով:

Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Վաճառք (Մանրածախ) և Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերում առաջանում է Զեղչի տոկոս դաշտը, որը հնարավորություն է տալիս զեղչել վաճառքի գումարը։

Գնման ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ

Դրոշակը դրված լինելու դեպքում Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում հնարավոր կլինի զեղչեր կիրառել:

Համակարգ մուտք գործելիս ներմուծել ԿԲ-ի փոխարժեքները

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում տվյալների պահոց մուտք գործելիս ավտոմատ ներմուծվում են վերջին մեկ ամսվա արտարժույթի փոխարժեքները Կենտրոնական բանկի կայքից: Անհրաժեշտ է միայն ինտերնետ կապի առկայություն: