Փոխանցման հաշիվը պարունակում է վաճառողի (ստացողի) տվյալները, որի հիման վրա գնորդը (վճարողը) կատարում է դրամական միջոցների փոխանցում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց: Փաստաթուղթը ծառայում է վճարման կամ կանխավճարի փոխանցման համար: Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 4 էջից` Ընդհանուր, Անվանացուցակ, Մատակարար և Գնորդ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փոխանցման հաշիվ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փոխանցման հաշիվ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Գնորդ |
Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթն է: |
Արտարժույթի փոխարժեք |
Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։ |
Պայմանագիր |
Պայմանագրի համարն է (50տառաթվանիշ): |
Պայմանագրի Ամսաթիվ |
Պայմանագրի կնքման ամսաթիվն է: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Անվանացուցակ էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։ |
Զեղչի տոկոս |
Այս դաշտը լրացվում է, եթե վաճառքի ժամանակ զեղչ է կիրառվում: Լրացված զեղչը կիրառվում է փաստաթղթի ամբողջ գումարի վրա: Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական թիվ, այդ դեպքում տեղի կունենա լրացված տոկոսի չափով գների բարձրացում: |
Պահեստ |
Պահեստ դաշտում մուտքագրված արժեքն առաջարկվում է ապրանքի նոր տող գրանցելիս: |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ԱԱՀ-ն այս դաշտում` օգտվելով ապրանքների գներից և ԱԱՀ-ի հաշվարկի ձևից: |
Ընդհանուր գումար |
Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է վաճառվող ապրանքների ընդհանուր գումարը, որը ներառում է Գումար ԱԱՀ դաշտի արժեքը։ Այս դաշտը հնարավոր է խմբագրել, սակայն կլորացման գումարը չի կարող գերազանցել 100 (հարյուր) դրամը: |
Անվանացուցակ աղյուսակում լրացվում են վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների կոդը կամ հիմնական միջոցների գույքային համարը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը և խմբաքանակի այլ հատկությունները։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթերում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Մատակարար էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Անվանում |
Մատակարարի անվանումը: |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լռությամբ առաջարկվում է Դրույթների Գործ. հասցե դաշտի արժեքը: Կից ցանկից կարելի է ընտրել Լրացուցիչ հասցեներից որևէ մեկը: |
Հաշվարկային հաշիվ |
Մատակարարի հաշվարկային հաշվի համարը։ |
ՀՎՀՀ |
Մատակարարի հարկ վճարողի հաշվառման համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Փաստաթղթի ներքին տպվող ձևում հասցեները պատկերվում են հետևյալ կերպ. եթե գործունեության հասցեն լրացված չէ կամ այն ամբողջովին համընկնում է իրավաբանական հասցեին, ապա տպվող ձևում պատկերվում է միայն իրավաբանական հասցեն: Եթե գործունեության հասցեն տարբերվում է իրավաբանական հասցեից, ապա տպվող ձևում երկու տողերն էլ երևում են:
Գնորդ էջի տեսքը հետևյալն է.
Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ հետևյալ դաշտերի.
Դաշտ |
Նշանակություն |
Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N |
Գնորդի պետական գրանցման վկայականի համարը: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդն անհատ ձեռնարկատեր է: |
Անձնագրի համար |
Գնորդի անձնագիր համարը: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդը ֆիզիկական անձ է: |
Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը լրացված է, ապա փաստաթղթի տպվող տեսքերում կպատկերվեն և´ ՀՎՀՀ, և´ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N, և´ Անձնագրի համար դաշտերը: Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքերում կպատկերվի միայն ՀՎՀՀ դաշտը: Եթե Անձնագիր դաշտը լրացված է և ՀՎՀՀ դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքում կպատկերվի միայն Անձնագիր դաշտը:
Փոխանցման հաշվին հնարավոր է կցել ֆայլեր (նախահաշիվներ, կատարողական ակտեր և այլն), հղումներ: Ֆայլերի և հղումների կցումը նկարագրված է Կցված ֆայլեր բաժնում:
Փոխանցման հաշվի հիման վրա կարելի է ստեղծել Հաշիվ-Ապրանքագիր փաստաթուղթը: Այդ դեպքում Հաշիվ-Ապրանքագրում լրացվում է Փոխանցման հաշվի համապատասխան դաշտերի տվյալները: Փոխանցման հաշվի հիման վրա Հաշիվ-Ապրանքագիր ստեղծելու համար պետք է Դուրս գրված փոխանցման հաշիվների մատյանից կամ Փաստաթղթերի մատյանից, Փոխանցման հաշվի վրայից մկնիկի աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: