ՀԾ-Հաշվապահ համակարգը թույլ է տալիս կատարել ստացված հաշվների սերիա-համարների հաշվառում: Համակարգում կարելի է մուտքագրել ստացված սերիա-համարները, այդ սերիա-համարներով հաշիվներ դուրսգրել և օգտագործված սերիա-համարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:
Նման հաշվառում կազմակերպելու համար անհրաժեշտ է նախ ձեռքբերված հարկային հաշիվների սերիա-համարները մուտքագրել Հարկային հաշիվների սերիա-համարներ տեղեկատու:
Հարկային հաշվի սերիա-համարն ավելացնելու համար նախատեսված պատուհանն ունի հետևյալ տեսքը.
Ստացականի ամսաթիվ - սյունում ցույց է տրվում հարկային հաշիվների ձեռքբերման ստացականի ամսաթիվը:
Սերիա և համար - սյունում ցույց են տրվում ձեռքբերված հարկային հաշիվների սերիա-համարները:
Հարկային հաշվի տեսակ - սյունում ցույց է տրվում հարկային հաշվի տեսակը (1 - Ապրանքների մատակարարման Հ/Հ, 2 - Ծառայությունների մատուցման Հ/Հ):
Հատուկ հաշիվ - սյունում դրոշակի նշված լինելը նշանակում է, որ տվյալ սերիա-համարը հատուկ հարկային հաշվի համար է:
Անվավեր - սյունում դրոշակի նշված լինելը նշանակում է, որ տվյալ սերիա-համարով հարկային հաշիվը ճանաչվել է անվավեր:
Եթե տվյալ սերիա-համարով արդեն գրանցվել է հաշիվ-ապրանքագիր, ապա Հաշիվ-Ապրանքագիր սյունում երևում է այդ հաշվի համարը և ամսաթիվը: Տեղեկատուում տող ավելացնելիս կամ խմբագրելիս կատարվում է սերիա-համարի կրկնության ստուգում: Օգտագործված սերիա-համարների տողում կարելի է խմբագրել միայն Ստացականի ամսաթիվ, Հատուկ հաշիվ և Անվավեր դաշտերը: Տեղեկատուից հնարավոր է հեռացնել միայն չօգտագործված սերիա-համարները:
Եթե տվյալ սերիա-համարով գրանցվել է հաշիվ-ապրանքագիր,ապա կարելի է խմբագրել փաստաթուղթը` կոնտեքստային ցանկից ընտրելով Խմբագրել Հաշիվ- Ապրանքագիրը հրամանը:
Հաշիվ-Ապրանքագրում համակարգը հերթական սերիա-համարն ընտրում է հետևյալ կերպ.
•Հարկային հաշիվների սերիա-համարներ տեղեկատուն դասավորում է նախ ըստ Ստացական, այնուհետև ըստ Սերիա և համար սյուների:
•Հերթական համարն առաջարկելիս համակարգն անտեսում է այն սերիա-համարները, որոնց համար նշված են Հատուկ հաշիվ կամ Անվավեր դրոշակները, կամ լրացված է Հաշիվ-ապրանքագիր սյունը:
•Եթե գրանցվող հաշիվ-ապրանքագրի գնացուցակ էջը դատարկ է, ապա առաջարկվում է ըստ այս դասավորվածության հերթական սերիա-համարը:
•Եթե գրանցվող հաշիվ-ապրանքագրի գնացուցակ էջում լրացված է նյութական արժեքի կամ հիմնական միջոցի տող, ապա համակարգը կառաջարկի հերթական համարը, որի Հարկային հաշվի տեսակ դաշտում լրացված է Ապրանքներ արժեքը:
•Եթե գրանցվող հաշիվ-ապրանքագրի գնացուցակ էջում լրացված են միայն ծառայության տողեր, ապա համակարգը կառաջարկի հերթական համարը, որի Հարկային հաշվի տեսակ դաշտում լրացված է Ծառայություններ արժեքը: